Ալաշեհիր
Ալաշեհիր (թուրքերեն՝ Alaşehir), քաղաք Արևմտյան Թուրքիայի համանուն շրջանում։ Գտնվում է Իզմիրից 105 կմ արևելք, կապված է նրան երկաթուղով։ Մտնում է Մանիսայի մարզի կազմի մեջ։ Բնակչությունը 2000 թվականի մարդահամարի տվյալներով 39 590 մարդ է[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Ալաշեհիր | ||
թուրքերեն՝ Alaşehir | ||
Երկիր | Թուրքիա | |
Իլ | Մանիսայի | |
Համայնք | Մանիսայի մարզ | |
Մակերես | 997 կմ² | |
ԲԾՄ | 189 մ | |
Բնակչություն | 39 590 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 45600 | |
Ավտոմոբիլային կոդ | 45 Z | |
Պաշտոնական կայք | alasehir.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Քաղաքի դիրքը
խմբագրելԱլաշեհիրը գտնվում է Կուգու գետի (անտիկ շրջանում՝ Կոգամուս) դաշտավայրում Բոզդաղ լեռան (անտիկ շրջանում՝ Թմոլուս) ստորոտում։ Քաղաքում Թուրքիայով մեկ հայտնի հանքային ջրի աղբյուր կա։ Թուրքիայի սահմաններից դուրս հայտնի է Սուլթանա խաղողի չրով[2]։
Մինչև թուրքերի կողմից զավթվելը քաղաքի անունը Ֆիլադելֆիա էր։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնել է Պերգամի թագավոր Էվմեն II-ը։ Անվանել է ի նշան եղբոր Աթալ II-ի սիրո, որը դարձել է իր հետևորդը (մինչ 159—138 մ. թ․ ա.)։ Աթալ II-ը իր օրինապահության համար ստացել էր «Ֆիլադելֆոս» (լատին․՝ Philadelphos) մականունը, որը բառացի նշանակում է «միակը, որ սիրում է իր եղբորը»։ Ժառանգներ չունեցոց Աթալ III-ը Պերգամի թագավորներից վերջինը, մ․ թ․ ա․ 133 թվականին՝ մահվանից առաջ, թագավորությունը ժառանգել էր իր հռոմեական դաշնակիցներին։ Մ․ թ․ ա․ 133 թվականին Հռոմը միացնելով Իոնիա նահանգը Պերգամի թագավորությանը, հիմնում է Ասիա նահանգը։
12 տարի անց քաղաքը գրավել է Լենկթեմուրը, որը հրամայեց պատ շարել իր գերյալների դիակներով։ Այդ պատի մի հատվածը պահվում է Լինքոլնի մայր տաճարի գրադարանում ([[Միացյալ Թագավորություն]]), 1402 թվականին քաղաքը գրավում է Մուրադ II սուլթանը։
մ․ թ․ ա․ 189—մ․ թ․ ա․ 133 թվականներին քաղաքը պատկանել է Հռոմեական կայսրությանը, իսկ Հռոմի անկումից հետո՝ Բյուզանդիային։ 14-րդ դարի երկրորդ կեսից Ֆիլադելֆիան հունական անկախ քաղաք էր։ 1390 թվականին Բայազիդ II-ի և Մանուիլ II-ի զորքերը երկար դիմադրությունից հետո գրավում են քաղաքը։ Դրանից հետո քաղաքը վերանվանվում է Ալաշեհիր։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով հույներ Ալաշեհիրից տեղափոխվել են Հունաստան և հիմնել Նոր Ֆիլադելֆիա քաղաքը։
Երկրորդ թուրք-հունական պատերազմի ժամանակ՝ 1919-1922 թվականներին, հույները ժամանակավոր տիրել են քաղաքին։
Քաղաքում մնացել են բյուզանդական եկեղեցու ավերակներ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Philadelphia Արխիվացված 2010-01-23 Wayback Machine (անգլ.)
- Tours for churches Արխիվացված 2005-09-09 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաշեհիր» հոդվածին։ |