Քեյթ Քեփշոու (անգլ.՝ Kate Capshaw, ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 3-ին, ծնունդով՝ Կետլին Սյու Նեյլ)՝ ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» արկածային բլոկբաստերում մասնակցության և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ ամուսնության շնորհիվ։

Քեյթ Քեփշոու
անգլ.՝ Kate Capshaw
Ծնվել էնոյեմբերի 3, 1953(1953-11-03)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Hazelwood Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1982 - 2002
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Թրիլեր
Ընտրանի"Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը",
"Սև անձրև"
Ամուսին(ներ)Ռոբերտ Քեփշոու
(ամուսնալուծված, 1 երեխա),
Սթիվեն Սփիլբերգ (5 երեխա)
Երեխա(ներ)Սաշա Սպիլբերգ, Ջեսիկա Կեփշոու, Sawyer Spielberg?, Theo Spielberg? և Destry Allyn Spielberg?

Կենսագրություն խմբագրել

Դերասանուհին ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 3-ին, Ֆորտ-Ուերտում, Տեխաս նահանգում։ 5 տարեկան հասակում ծնողների հետ գնացել է Սենտ Լուիս։ Ստացել է կրթություն Միսսուրիի համալսարանում, որից հետո երկու տարի ուսուցանել է հաշմանդամ երեխաների դպրոցում։ Այնտեղ նա մոտ է եղել դպրոցի տնօրեն Ռոբերտ Քեփշոուի հետ, 1976 թվականին ամուսնացել է նրա հետ և վերցրել է ամուսնու ազգանունը։ Այդ տարի Քեյթը ունենում է դուստր՝ Ջեսիկան, բայց չորս տարի անց բաժանվում է ամուսնուց։

Հետո Քեյթը երազելով դերասանական կարիերայի մասին՝ գնում է Նյու Յորք, որտեղ սկսում է նկարահանվել գովազդային հոլովակներում, ստանում է դերասանական վարպետության և վոկալի դասեր։ 1982 թվականին նկարահանվում էր ֆիլմերում։

1984 թվականին դերասանուհուն ժպտաց հաջողությունը։ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմում նա ստացավ Ուիլլի Սքոթի դերը, ով երգչուհի էր Շանհայի գիշերային ակումբում և Հարիսոն Ֆորդի հերոսի ընկերուհին։ Արդյունքում ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը դարձավ դերասանուհու երկրորդ ամուսինը։ Նրանք ամուսնացան 1991 թվականի հոկտեմբերի 12-ին, և միասին են մինչև հիմա։ 1993 թվականին դերասանուհին ընդունել է հուդայականությունը՝ իր հայտնի ամուսնու կրոնը։

1980-ական թվականներին Քեյթը բավականին պահանջարկ ուներ։ Նրա գործընկերներն էին Դեննիս Քուեյդը «Փախուստ երազից» թրիլլերում (1984), Էդի Մերֆին և Դադլի Մուռր «Պաշտպանության լավագույն տարբերակ» կատակերգությունում (1984), Ռիչարդ Գիրը «Ուժ» դրամայում (1986), Յերուն Կրաբբեն «Պարող» մականունով» թրիլլերում (1987) և Մայքլ Դուգլասը «Սև անձրև» մարտաֆիլմում (1989)։ Բայց հետո նա սկսեց հայտնվել երկրորդական դերերում (օրինակ 1994 թ. «Սիրային պատմություն» մելոդրաման

Դերասանուհին աստիճանաբար սկսեց քիչ ժամանակ հատկացնել կարիերային։ Վերջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, մնում է «Արևելքի դասընթաց» դրաման, որը նկարահանվել է 2002 թվականին։

Ընտրված կինոգրություն խմբագրել

  • Արագ և մեռած (ֆիլմ)
  • Իմ հերոսները միշտ կովբոյ են եղել (ֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #142133574 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. SNAC — 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Քեփշոու» հոդվածին։