Քեյթ Ջառետ
Քեյթ Ջառետ(անգլ.՝ Keith Jarrett, մայիսի 8, 1945[1][2][3][…], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ջազային դաշնակահար և երգահան։
Քեյթ Ջառետ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1945[1][2][3][…] (78 տարեկան) Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[4], սաքսոֆոն և երգեհոն |
Լեյբլ | ECM Records և Atlantic Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Emmaus High School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Charles Lloyd Quartet? |
Պարգևներ | |
Կայք | keithjarrett.org |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ջառետն ընտանիքի հինգ եղբայրներից ամենամեծն էր։ Երեք տարեկանում առաջին անգամ նստել ու սովորել է դաշնամուր նվագել։ Դա նրան շատ հեշտ է տրվել, և արդեն յոթ տարեկանում իր առաջին մենահամերգն է ունեցել, որի ժամանակ նվագել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, ինչպես նաև իր երկու ստեղծագործությունները։ Իսկ 1962 թվականին՝ 17 տարեկանում, իր առաջին մենահամերգն է տվել՝ բաղկացած միայն իր ստեղծագործություններից։
Նա իր կարիերան սկսել է Արտ Բլեյկիի «Jazz Messengers» անսամբլում 1960-ական թվականների կեսերին։ Որպես Չարլզ Լլոյդի անսամբլի անդամ՝ 1967 թվականին հյուրախաղերով շրջագայել է աշխարհով մեկ, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում։ 1968-1970 թվականներին մասնակցել է Մայլս Դևիսի ֆյուժն անսամբլի փորձերին, որտեղ նվագել է էլեկտրական դաշնամուր և երգեհոն Չ.Կորիայի հետ միասին։ Չնայած Դևիսի ուժեղ հեղինակությանը՝ Ջառետը, ի տարբերություն Կորիայի, այդպես էլ չի դարձել նոր խառը ոճի հետևորդը և 1970-ական թվականներին վերադարձել է ավանդական ակուստիկ ջազին։
1973 թվականից մինչև 1979 թվականը ելույթներ է ունեցել «European Quartet»[5] անսամբլի հետ, 1983 թվականից ելույթ է ունեցել «Standards» տրիոյում, որը կոչվել է նաև «Քեյթ Ջառետի տրիո»։
Ք. Ջառետի համերգների որոշիչ ուղղությունը եղել է free jazz ոճը՝ ջազային բալլադների հատկանիշներով[6]։
Ջառետը հայտնի է եղել իր իմպրովիզներով(օրինակ՝ The Köln Concert)՝ տարաբնույթ երաժշտական ժանրերի ներգրավմամբ։ Ջազից բացի, նա ունեցել է ակադեմիական երաժշտացանկ։ Նրան են պատկանել Բախի ԼՏԿ և «Գոլդբերգ վարիացիաները»(առաջին մասը կատարել է դաշնամուրի վրա, երկրորդը՝ կլավիսինի), ինչպես նաև Շոստակովիչի «24 պրելուդիաներ և ֆուգաներ» շարքը։
2003 թվականին նա դարձել է« Polar Music Prize» մրցանակի միակ դափնեկիրը։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն չի բաժանվել մի քանի հայտատուների միջև։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ «European Quartet Discography»։ Jazz Discography Project (անգլերեն)
- ↑ Elsdon P. Style and the Improvised in Keith Jarrett’s Solo Concerts. Online Publication Date: 01 January 2008, p. 51–67.
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քեյթ Ջառետ կատեգորիայում։ |