Քեյթ Դուգլաս Ուիգեն

ամերիկացի գրող

Քեյթ Դուգլաս Ուիգեն (անգլ.՝ Kate Douglas Wiggin, երկրորդ ամուսնությունից հետո՝ Riggs; սեպտեմբերի 28, 1856(1856-09-28)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2][3][…], Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գրող։

Քեյթ Դուգլաս Ուիգեն
Kate Douglas Wiggin LCCN2014685027.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Kate Douglas Smith
Ծնվել էսեպտեմբերի 28, 1856(1856-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 24, 1923(1923-08-24)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՀարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSouth Buxton Cemetery[5]
Մասնագիտությունգրող, մանկագիր և ուսուցչուհի
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Изображение автографа
Commons-logo.svg Kate Douglas Wiggin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գրել է պատմվածքներ և վիպակներ հիմնականում երեխաների կյանքի մասին։ Պատմվածքների, վիպակների գործողությունների մեծ մասը տեղի են ունենում ամերիկյան Ուիգեն նահանգում, գյուղական համայնքներում և ագարակներում։ Ուիգենը ստեղծում է օրինակելի, համերաշխ և ուրախ ընտանիքի իդեալը՝ չնայած աղքատությանը։ Ուիգենի ստեղծագործությունը չափազանց լավատեսական է և ներծծված բարեսիրտ հումորով։ Ուիգենի վիպակներից ամենահայտնին՝ «Ռեբեկան Սանիբրուք ագարակից»-ը (անգլ.՝ Rebecca of Sunnybrook Farm, 1903), բազմիցս վերահրատարակվել է Ամերիկայում և թարգմանվել մի շարք օտար լեզուներով։ Այդ պիեսի հիման վրա 1909 թվականին բեմադրվել է ներկայացում, իսկ ավելի ուշ նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր։ Ուիգենի սիրելի թեման որբերի ընկերությունն է միմյանց հետ, մեծահասակներին աշխատանքում օգնելու նրանց ջանքերը։

Նկարագրելով ժամանակակից ընտանիքի կենցաղը՝ Ուիգենը ոչ միայն չի քննադատել իրականությունը, այլև իդեալականացրել է այն։ Ըստ Ուիգենի՝ աղքատների բոլոր դժբախտությունները տեղի են ունենում իրենց թերությունների պատճառով։ Ուիգենը նրանց կոչ է անում պահպանել սոցիալական խաղաղություն և բավարարվել եղածով։

ԵրկերԽմբագրել

  • Թիմի արկածները / Թրգմ.՝ Ե. Բեր. — Սանկտ-Պետերբուրգ: ամսագիր «Всходы», 1897; 1905.
  • Երեք փախստականները կամ ուրախ գետակը. — М.: Հրտրկ.՝ Ի. Ի. Գորբունովա-Պոսադովա, 1907.
  • Ֆ. Տ. Կուպեր Some American story Tellers. — Նյու Յորք, 1911.
  • Կ. Դ. Ուիգեն Հիշողության իմ պարտեզը. — Բոստոն, 1923.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  4. 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Kate_Douglas_Wiggin
  5. Find A Grave — 1996.

ԱղբյուրներԽմբագրել

Ռուսերեն հոդվածում, որից թարգմանվել է սույն հոդվածը, օգտագործվել է 1929-1939 թվականների գրական հանրագիտարանից մի տեքստ, որը հանրային սեփականություն է համարվում, քանի որ այն հրապարակվել է անանուն և հեղինակի անունը հայտնի չի դարձել մինչև 1992 թվականի հունվարի 1-ը։

Արտաքին հղումներԽմբագրել