Քեմալեդդին Բեհզադ (1450, Հերաթ, Թեմուրյանների պետություն - 1535[1][2][3], Հերաթ), պարսիկ նկարիչ և ծաղկող։ Եղել է գլխավոր թագավորական նկարիչը Հերաթում և Թավրիզում, ուշ թեմուրյան և վաղ սեֆյան շրջանում։

Քեմալեդդին Բեհզադ
کمال‌الدین بهزاد
Բեհզադը խորհուրդ է տալիս մի պատվարժան սուֆիստ միստիկի
Ծնվել է1450
ԾննդավայրՀերաթ, Թեմուրյանների պետություն
Վախճանվել է1535[1][2][3]
Մահվան վայրՀերաթ
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
Ժանրգեղանկարչություն
Թեմաներդիմանկարային մանրանկարչություն
ՄեկենասներHusayn Bayqarah?
ԱշակերտներDust Muhammad?, Haydar Ali?, Sheikhzadeh?[4] և Քասիմ Ալի[5]
 Kamal-ud-din Bihzad Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել և աշխատել է Միրաք Նաղաշի պալատական արվեստանոցում։ 1510-ին տեղափոխվել է Թավրիզ, 1522-ին՝ գլխավորել շահի արվեստանոցը։ Մնալով միջնադարյան մանրանկարչությանը հատուկ պայմանականության սահմաններում` մարդ և բնություն պատկերելիս ելնում էր կենդանի դիտարկումներից՝ դրանք մարմնավորելով այնպես ուժեղ ու համոզիչ, որ մինչ այդ հայտնի չէր արլ․ մանրանկարչությանը։ Նրա գործերը աչքի են ընկնում նուրբ, արտահայտիչ գծանկարով, հարուստ գունաշարով, մարդկային շարժումների բազմազանությամբ։ Լավագույն գործերից են՝ Սաադիի «Բուստան»-ի (1488, Եգիպտոսի ազգային գրադարան, Կահիրե), Նիզամիի «Խամսե»-ի (1490-ական թթ․, Բրիտանական թանգարան, Լոնդոն) և Լենինգրադի Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինի անվ․ հանրային գրադարանի մանրանկարները, Սուլթան Հուսեյնի (XV դ․ վերջ, Ֆ․ Մարտինի հավաքածու, Ստոկհոլմ) և Շեյբանիխանի (մոտ 1507, մասնավոր հավաքածու, ԱՄՆ) դիմանկարները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. https://asia.si.edu/object/F1956.14/
  5. https://doi-org.wikipedialibrary.idm.oclc.org/10.1093/gao/9781884446054.article.T070241
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմալեդդին Բեհզադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 383