Քելլի Մերի Թրեն

ամերիկացի դերասանուհի

Քելլի Մերի Թրեն (անգլ.՝ Kelly Marie Tran, հունվարի 17, 1989(1989-01-17), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալների որոշ դրվագներում նկարահանվելուց հետո 2017 թվականին հանդես է եկել «Աստղային պատերազմներ՝ Վերջին ջեդին» ֆիլմում՝ Ռոուզ Տիկոյի դերում[1]։

Քելլի Մերի Թրեն
անգլ.՝ Kelly Marie Tran
Ծնվել էհունվարի 17, 1989(1989-01-17) (35 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Westview High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Թրենը ծնվել է 1989 թվականի հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Ծնողները վիետնամցի փախստականներ են եղել, որոնք երկիրը լքել են Վիետնամի պատերազմից հետո[2][3]։ Երեխա ժամանակ նրա հայրը անօթևան է եղել և մեծացել փողոցում[4]։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո աշխատել է Burger King-ում, իսկ կինը՝ թաղման բյուրոում[5]։

Թրենը սովորել է Սան Դիեգոյի Westview դպրոցում և աշխատել է Rancho Peñasquitos-ի «Ոսկե գդալ» յոգուրտի խանութում՝ պրոֆեսիոնալ նկարահանումների համար գումար վաստակելու նպատակով[4][6]։ Այնուհետև ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը (UCLA)՝ հաղորդակցման արվեստի բակալավրի աստիճանով[5][7]։

Գործունեություն խմբագրել

Թրենը իր կինոկարիերան սկսել է Լոս Անջելեսում, հանդես է եկել «Upright Citizens Brigade» և «The Second City» կատակերգական թատերախմբերում և փոքր դերերի համար քասթինգներում։ 2013 թվականին նկարահանվել է Ladies Like Us վեբ սերիալում։ Թրենը նկարահանվել է նաև CollegeHumor զավեշտական կայքի տեսահոլովակներում[8]։

2015 թվականին Թրենը նկարահանվել է Ռոուզ Տիկոյի դերում «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդին» ֆիլմում։ Ռոուզ Տիկոն ապստամբ մեխանիկ է, որը իր ավագ քրոջ՝ Փեյջ Տիկոյի (Վերոնիկա Նգո) մահից հետո միանում է գլխավոր հերոս հրաձիգ Ֆինին, որին մարզել է Դիմադրության հրամանատար Պո Դեմերոն[9]։ Քելլին չի կարողացել իր ընտանիքին պատմել, որ ստացել է այդ դերը։ Երբ 2016 թվականի սկզբին սկսել է նկարահանվել Pinewood Studios-ում, նա ընտանիքի անդամներին ասել է, որ Կանադայում նկարահանվում է փոքրիկ ֆիլմում[10]։ Խաղալով «Վերջին ջեդին» ֆիլմում՝ Թրենը դարձել է ասիական ծագմամբ առաջին ամերիկացին, որը նկարահանվել է «Աստղային պատերազմներ» կինոնկարում[8]։ 2017 թվականին դարձել է նաև առաջին ասիացին, որը հայտնվել է Vanity Fair ամսագրի շապիկին[11]։

Բացասական կարծիքներ և մեղադրանքներ խմբագրել

Չնայած որ «Վերջին ջեդի» ֆիլմը հայտնի էր ինչպես քննադատներին, այնպես էլ հեռուստադիտողներին, Թրենը դարձել է առցանց, այդ թվում նաև ռասիստական հարձակումների թիրախ[12][13]։ Ի պատասխան Էնթոնի Նգուենը, որը վիետնամա-ամերիկացի հայտնի պոկեր խաղացող է, գովել է Թրենին՝ ասելով «առաջին գունավոր կինը, որը գլխավոր դեր է խաղացել «Աստղային պատերազմներ» ֆիլմում»։ Դատապարտելով ռասիստական հարձակումները՝ Նգուենը նկատել է, որ «գունավոր մարդիկ, հատկապես ասիական ամերիկացիները, չափազանց քիչ են ներկայացված հեռուստատեսությունում և կինոնկարներում»[14]։ Լրագրող-ֆրիլանսեր Նիկոլ Կարլիսը ենթադրել է, որ Թրենի ռասայի և արտաքինի վրա հարձակումները կարծես վախեցնում են այն կանանց, որոնք խախտում են սեքսիստական կարծրատիպերը[15]։ Ամիսներ շարունակվող հետապնդումներից հետո 2018 թվականի հունիսին Թրենը ջնջել է իր Instagram-ի բոլոր գրառումները[16]։ «Վերջին ջեդի» ֆիլմի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը քննադատել է Քելիի դեմ ուղղված հարձակումները[17]։ Ջոնսոնին աջակցել են Թրենի գործընկերներ՝ Ջոն Բոյեգան, Օսկար Այզեկը[18] և Մարկ Հեմիլը[19][20]։ «Աստղային պատերազմներ» ֆիլմի շատ երկրպագուներ նույնպես աջակցություն են հայտնել դերասանուհուն[21][22][23], որոնց Ջոնսոնը բարձր է գնահատել[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2011 Վինսենտ Կոսմոս։ Կաշվի առևտուր Մարիա Վեբ սերիալ
2011 Անձեռնմխելի Ջեյմի Կարճամետրաժ ֆիլմ
2011 The Rising Cost of Cosmetics Չխոն Հեյ Փարք Կարճամետրաժ ֆիլմ
2011 Impressions Էլիս Կարճամետրաժ ֆիլմ
2011 Hot Girls on the Beach Բոբա Չիկ/ուսանող «Great White Shark Movie»-ի մաս
2012 The Cohasset Snuff Film Քրիստինա Չան Նշված չէ
2013 Andy’s CDs Քելլի Կարճամետրաժ ֆիլմ
2016 XOXO ...
2017 Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեդին Ռոուզ Տիկո
2019 Աստղային պատերազմներ։ Սքայուոքեր։ Արևածագ

Հեռուստատեսություն խմբագրել

Հեռուստաֆիլմ և հեռուստասերիալ
Տարի Անվանում Դեր Նշումներ
2011 This Indie Girl Հերոս աղջիկ Դրվագ «Just the Way It Is»
2012 Fabulous High Sierra Mar Student #4 Հեռուստաֆիլմ
2013—2015 Ladies Like Us Kelly/Larry Հեռուստասերիալ
2014—2016 CollegeHumor Originals Full Asian/Քեյթ/Քելլի/Startup «Foodler» Girl/Մելիսա/Էմբեր Հեռուստասերիալ
2014—2016 Life on Normal Street Սառա 3 դրվագ
2014 To the Bridge Լիդյա Պիլոտային սերիա
2014 Իմ տղա Մարգարիտ 2 դրվա
2014 Hope & Randy Թինա Հեռուստատեսային մինի սերիալ
2014 Currently Cool Дженни Эпизод «Baby Daddy Daddy Daddy»
2015 Comedy Bang! Bang! Պատանի ընկեր «Thomas Middleditch Wears an Enigmatic Sweatshirt and Sweatpants with Pockets»-ի դրվագ
2015 Ladies Like Us: The Rise of Neighborhood Watch Լարի 2 դրվագ
2015 Адам портит всё Շերոն/Phone Woman 2 դրվագ
2015 Discount Fitness Բեթսի Դրվագ «Goal Met»
2016 Pub Quiz Էյշա Հեռուստաֆիլմ
2016 History of the World…For Now Աղջիկ Դրվագ #1.4
2016 Fall Into Me Էվա «British Billionaire»-ի դրվագ
2016 Sing It! Twinkle Twinkle Auditioner Վեբ սերիալ-սիթքոմ Դրվագ «THE SHOW BEGINS!»
2018 Աստղային պատերազմներ։ Ճակատագրի ուժը Ռոուզ Տիկո Մուլտֆիլմ. «Shuttle Shock»-ի դրվագ
2018 Կներեք ձեր կորստի համար Ժուլ Կատակերգական վեբ հեռուստասերիալ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
2018 Իմպերիա Կանացի դեբյուտ
Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդին
Առաջադրված
Սատուրն Երկրորդական լավագույն դերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yee, Lawrence (2017 թ․ ապրիլի 14). «Meet Rose, the 'Biggest New Part' in 'Star Wars: The Last Jedi'». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  2. Yam, Kimberly (2017 թ․ նոյեմբերի 30). «Kelly Marie Tran Promotes 'The Last Jedi' In Traditional Vietnamese Garb». The Huffington Post.
  3. Jasper, Marykate (2017 թ․ դեկտեմբերի 10). «Kelly Marie Tran, the Daughter of Refugees, Couldn't Help Crying with Joy at the Last Jedi Premiere». The Mary Sue.
  4. 4,0 4,1 Flaherty, Keely (2017 թ․ նոյեմբերի 14). «Kelly Marie Tran: The Rise of Rose». Buzzfeed News.
  5. 5,0 5,1 Plattner, Seth (2017 թ․ դեկտեմբերի 10). «Kelly Marie Tran Is Bringing a New Brand of Hero to Star Wars». Elle.
  6. Rocha, Michael James (2016 թ․ փետրվարի 15). «San Diego native joins 'Star Wars: The Last Jedi' cast». San Diego Union-Tribune.
  7. Dornbush, Jonathon (2016 թ․ փետրվարի 15). «Who is Star Wars: Episode VIII actress Kelly Marie Tran?». Entertainment Weekly.
  8. 8,0 8,1 Hiatt, Brian (2017 թ․ դեկտեմբերի 12). «'The Last Jedi's New Hope: Meet 'Star Wars' Breakout Kelly Marie Tran». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  9. Kamp, David (2017 թ․ մարտի 24). «Cover Story: Star Wars: The Last Jedi, the Definitive Preview». Vanity Fair.
  10. Yee, Lawrence (2017 թ․ ապրիլի 14). «Meet Rose, the 'Biggest New Part' in 'Star Wars: The Last Jedi'». Variety.
  11. Truffaut-Wong, Olivia (2017 թ․ մայիսի 24). «'The Last Jedi' Star Kelly Marie Tran Is The First Asian Woman To Cover 'Vanity Fair' & Her Appearance Couldn't Matter More». Bustle.
  12. Menta, Anna (2017 թ․ դեկտեմբերի 19). «Racist Attacks Against Kelly Marie Tran posted to Rose Tico's Wookieepedia page». Newsweek. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  13. Moye, David (2017 թ․ դեկտեմբերի 27). «Kelly Marie Tran Of 'Last Jedi' Facing Racist, Sexist Comments Online». HuffPost. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  14. «Attorney Anthony Nguyen Comments on the Racist Backlash Against Vietnamese-American Actress Kelly Marie Tran». Cision[en]. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  15. Karlis, Nicole (2017 թ․ դեկտեմբերի 29). «Threats against Kelly Marie Tran highlight a fear of women who break sexist stereotypes». Salon[en]. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  16. Chuba, Kirsten (2018 թ․ հունիսի 5). «'Star Wars' Actress Kelly Marie Tran Leaves Social Media After Months of Harassment». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  17. 17,0 17,1 Matt" Morrison. «Rian Johnson Slams Star Wars Trolls Over Kelly Marie Tran Harassment» (անգլերեն). ScreenRant.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  18. Lam, Katherine (2018 թ․ հունիսի 13). «John Boyega slams 'Star Wars' fans for harassing costars». Fox News.
  19. Clark, Travis (2018 թ․ հունիսի 7). «Mark Hamill defends Kelly Marie Tran after online harassment and calls out 'Star Wars' fans». Business Insider.
  20. Cavanaugh, Patrick (2018 թ․ հունիսի 6). «Star Wars: Mark Hamill Shares Support for 'The Last Jedi' Co-Star Kelly Marie Tran After Social Media Deletion». Comicbook.com (անգլերեն).
  21. Kitchener, Shaun. «Star Wars fans support Kelly Marie Tran as she quits Instagram after horrific abuse». The Express. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  22. Welsh, Daniel. «'Star Wars' Fans Support Actress Kelly Marie Tran Wipes Her Instagram After Months Of Abuse». HuffPost. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  23. Patrick Cavanaugh (2018 թ․ մայիսի 6). «Star Wars Fans Show Support For 'The Last Jedi' Star Kelly Marie Tran Following Social Media Departure». Comicbook.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Մերի Թրեն» հոդվածին։