Հոսանքների պատերազմ (անգլ.՝ The Current War), ամերիկյան պատմակենսագրական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Գոմես Ռեհոնի կողմից։

Հոսանքների պատերազմ
անգլ.՝ The Current War
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և պատմական դրամա
ԹեմաՀոսանքների պատերազմ[1], մրցակցություն[1], գյուտ[1], ելեկտրականություն[1], Թոմաս Էդիսոն[1], Նիկոլա Տեսլա[1] և Ջորջ Ուեսթինգհաուզ[1]
Թվական2017, հոկտեմբերի 25, 2019, սեպտեմբերի 20, 2019, հուլիսի 26, 2019 և հուլիսի 23, 2020[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆոնսո Գոմես-Ռեխոն
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով և Բեզիլ Իվանիկ
Սցենարի հեղինակՄայքլ Միթնիք
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ, Մայքլ Շենոն, Նիկոլաս Հոլթ, Քեթրին Ուոթերսթոն, Թոմ Հոլանդ[3], Թափենս Միդլթոն[3], Դևիդ Մեթյու ՄակՖադյեն[3], Դեմիեն Մոլոնի[3], Քոնոր ՄակՆիլ[3], Սելին Ջոնս[3], Սայմոն Մանյոնդա, Սթենլի Թաունսենդ, Ջոն Շվաբ, Լուիս Էշբորն Սերքիս և Քորի Ջոնսոն
ՕպերատորՉան Չան Հուն
ԵրաժշտությունՀաուշկա և Դասթին Օ'Հելորան
ՄոնտաժԴևիդ Տրախտենբերգ և Ջասթին Քրոն
Պատմվածքի վայրՄենլո Փարք[1], Նյու Յորք[1], Սպիտակ տուն[1], Փիթսբուրգ[1], Բուֆֆալո[1] և Չիկագո[1]
ԿինոընկերությունԲազելևս ընկերություն և Thunder Road Pictures
Տևողություն107 րոպե
 The Current War Վիքիպահեստում

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի կինոփառատոնում։ Համաշխարհային վարձույթում նախատեսվել է ֆիլմը թողարկել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, սակայն հոկտեմբերին թողարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի շուկաներում «էլեկտրականության հսկաներ» Թոմաս Էդիսոնի և Ջորջ Վիսթինհաուզի միջև ծավալված մրցակցության մասին։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2012 թվականի մայիսի 3-ին հայտնի է դարձել, որ Թիմուր Բեկմամբետովի ընկերությունը ձեռք է բերել Մայքլ Միտնիկի «Հոսանքների պատերազմը» սցենարի իրավունքները։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Բեկմամբետովը[4]։ 2014 թվականի մարտի 31-ին հայտնի է դարձել, որ դերասան Բեն Սթիլերը բանակցություններ է վարել ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 24- ի դրությամբ՝ Բենետիք Քեմբերբետչը և Ջեյք Ջիլենհոնը բանակցություններ են վարել, որպեսզի կատարեն Թոմաս Էդիսոնի և Ջորջ Վեսթինհաուզի դերերը[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆեսթինհաուզի դերում ընտրվել է Մայքլ Շենոնը[7]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին դերասանական անձնակազմին միացել է Նիկոլաս Հոլդտը[8]։ 2016 թվականի նոյեմբերին Քեթրին Ուոթերսթոնն ու Թոմ Հոլանդն ընտրվել են կատարելու Մարգարետ Էրսկինի և Սեմյուել Ինսուլի դերերը[9][10]։ Նույն թվականի դեկտեմբերին դերասանական անձնակազմին են միացել Տապենս Միդլտոնն ու Մեթյու Մաքֆեդենը[11][12]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերի 18-ին Լոնդոնում և շրջակա տարածքներում[13]։

Թողարկում խմբագրել

Սկզբում The Weinstein Company ընկերությունը ծրագրել է ֆիլմը թողարկել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[14], այնուհետև տեղափոխել նոյեմբերի 24-ին[15]։ Ֆիլմի համաշխարհային պրեմերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի կինոփառատոնում[16]։ Այն բանից հետո, երբ 2017 թվականի հոկտեմբերին սկանդալ է բռնկվել The Weinstein Company ընկերության համասեփականատեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելու պատճառով, ֆիլմը հանվել է վարձույթից[17], իսկ նրա թողարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 The Current War — 2017.
  2. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Jr, Mike Fleming (2012 թ․ մայիսի 3). «Black List Script 'The Current War' Bought By Timur Bekmambetov To Helm». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. Jr, Mike Fleming (2014 թ․ մարտի 31). «Ben Stiller Circling To Direct 'The Current War' At TWC». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  6. Hipes, Patrick (2015 թ․ սեպտեմբերի 24). «Benedict Cumberbatch & Jake Gyllenhaal In Talks For 'The Current War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  7. Lodderhose, Diana (2016 թ․ սեպտեմբերի 29). «Michael Shannon Joins Benedict Cumberbatch In TWC's 'The Current War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 4). «Nicholas Hoult to Play Nikola Tesla in 'The Current War'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  9. Jr, Mike Fleming (2016 թ․ նոյեմբերի 1). «Katherine Waterston Joins 'The Current War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  10. Jr, Mike Fleming (2016 թ․ նոյեմբերի 2). «'Spider-Man: Homecoming's Tom Holland Joining 'The Current War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  11. Pedersen, Erik (2016 թ․ դեկտեմբերի 14). «Tuppence Middleton Plugs Into 'The Current War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  12. N'Duka, Amanda (2016 թ․ դեկտեմբերի 16). «Matthew Macfadyen Joins 'The Current War'; 'D.O.A. Blood River' Rounds Out Cast; Katia Winter Stars In 'Unwanted'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  13. SPENCER PERRY (2016 թ․ դեկտեմբերի 16). «Current War Begins Filming with Benedict Cumberbatch». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  14. Hipes, Patrick (2017 թ․ մարտի 17). «'Mary Magdalene', 'Current War' & 'Wind River' Get 2017 Release Dates From Weinstein». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  15. «The Current War». Angelika Film Center. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  16. Vlessing, Etan (2017 թ․ հուլիսի 25). «Toronto: Jennifer Lawrence's 'Mother!,' George Clooney's 'Suburbicon' Among 2017 Festival Lineup». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  17. Hayes, Dade; Busch, Anita; Fleming Jr, Mike (2017 թ․ հոկտեմբերի 12). «The Weinstein Co. Nears The Brink As Agencies Cut Off Talent Supply». Deadline. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Lang, Brent; Maddaus, Gene; Setoodeh, Ramin (2017 թ․ հոկտեմբերի 4). «Harvey Weinstein Lawyers Up for Bombshell New York Times, New Yorker Stories». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  19. Андрей Воронцов (15.10.2017). «Студия Weinstein Co. отменила прокат фильма «Война токов»». kinonews.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոսանքների պատերազմ» հոդվածին։