Քափ Հայիտեն (ֆր.՝ Cap-Haïtien) կամ Լե Քափ (ֆր.՝ Le Cap), մեծությամբ չորրորդ քաղաքը Հայիթիում։ Գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։ Երկրի հյուսիսային դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Քափ Հայիտենի բնակչությունը կազմում է 200 251 մարդ։

Քաղաք
Քափ Հայիտեն
ֆր.՝ Cap-Haïtien
ԵրկիրՀայիթի Հայիթի
Դեպարտամենտ Հյուսիսային գավառ
ՔաղաքապետՄիշել Սանկտ-Կռուա
Հիմնադրված է1670 թ.
Մակերես53 500 000 քառակուսի մետր
ԲԾՄ0 մ
Խոսվող լեզուներՖրանսերեն
Բնակչություն135 289 մարդ (2013)
Ժամային գոտիEDT?
Պաշտոնական կայքcaphaitien.info
Քափ Հայիտեն (Հայիթի)##
Քափ Հայիտեն (Հայիթի)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1670 թվականին ֆրանսիացիների կողմից և մինչև պետության անկախություն ստանալը (1804 թվական)՝ կոչվում էր «Քապ Ֆրանսե»։ Եվրոպացի զբոսաշրջիկները այն անվանում էին «Անտիլյան Փարիզ»։ Մինչև 1770 թվականը այստեղ հաստատված էր ֆրանսիական գաղութային Սան-Դոմինգոյի վարչակազմը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման և ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում Քափ-Հայիտեն նավահանգստով հետաքրքրվում էին ամերիկացիները։ 1802 թվականի ռազմական գործողությունների հետևանքով հին քաղաքը գրեթե ոչնչացվեց։ Ինքնահռչակ թագավոր Անրի Քրիստոֆը վերակառուցեց քաղաքը, սակայն նրա կառուցածի զգալի մասը չի հասել մեզ՝ 1842 թվականի երկրաշարժի և 1928 թվականի փոթորիկի պատճառած հսկայական վնասների պատճառով։ Բուն քաղաքում գաղութային ժամանակաշրջանից պահպանվել է միայն ծխական եկեղեցին, բայց քաղաքից 12 կմ հեռավորության վրա պահպանվել են Անրի Քրիստոֆի նստավայրի՝ Սան Սուսի պալատի և Լաֆերեր ամրոցի ավերակները, որոնք Արևմտյան կիսագնդում համարվում են ամենախոշորները։ Քիչ հեռու գտնվում է Նապոլեոնի քրոջը` Պոլինային նվիրված պալատի ավերակները, որտեղ նա գտնվում էր իր ամուսնու հետ, Հայիթիի վրա անհաջող հարձակման ժամանակ՝ 1801 թվականին։

2010 թվականի երգրաշարժի ազդեցություն խմբագրել

Հայիթիում 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժը համեմատաբար ավելի քիչ վնասներ է հասցրել Քափ Հայիտենին՝ ի տարբերություն Պորտ-օ-Պրենսի։ Այդ պատճառով ավերված մայրաքաղաքի շատ բնակիչներ, հատկապես գործարար միջավայրի ներկայացուցիչները տեղափոխվեցին Քափ Հայիտեն։ Բացի այդ, տարերքի պատճառած վնասի հետևանքով ոչնչացվել են Պորտ-օ-Պրենս նավահանգստի կարևոր օբյեկտները։ Քապ Հայիտենի բերռնարկղային տերմինալը օգտագործվում էր Հայիթի հումանիտար օգնություն հասցնելու նպատակով[1]։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 135 289 մարդ[2]։

Ստորև ներկայացված է Քափ Հայիտենի բնակչության թվի դինամիկան՝ ըստ տարեթվերի.

1971 1982 1990 1995 1997 2003 2013
45 688 64 406 96 445 100 628 107 026 111 094 135 289

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Officials Strain to Distribute Aid to Haiti as Violence Rises
  2. «Cap-Haïtien» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.