Սիլվա Հակոբյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիլվա Հակոբի Հակոբյան (հոկտեմբերի 23, 1988(1988-10-23), Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի է։

Սիլվա Հակոբյան
Ի ծնե անունՍիլվա Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1988
Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր{{{2}}} Հայաստան
ԺանրերՓոփ, էստրադա
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2006-ից մինչև հիմա

Կենսագրություն խմբագրել

Սիլվա Հակոբյանը ծնվել է հոկտեմբերի 23, 1988 թվականին Հակոբ և Վերժին Հակոբյանների ընտանիքում Վայք քաղաքում, Վայոց ձորի մարզում։ Սիլվան սկսել է երգել 4 տարեկանից։ Սովորել է Վայքի միջնակարգ դպրոցում, սակայն 2 տարի հետո տեղափոխվել են Երևան, ուր և ավարտել է Երևանի համար 106 միջնակարգ դպրոցը։

2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։ 2007 թվականից Սիլվան սկսում է իր կարիերան՝ թողարկելով երգեր և համերգներ տալով ամբողջ Հայաստանում։

Երգչուհու պրոդյուսերը հայրն է՝ Հակոբ Հակոբյանը, երգերը հիմնականում գործիքավորում է եղբայրը՝ Էդգար Հակոբյանը, իսկ երգահանը քույրն է՝ Մանե Հակոբյանը, երգերը հիմնականում ձայնագրվում են ընտանիքի ստուդիայում։

Երաժշտությունը, ոճը խմբագրել

«Ուշացել եմ»՝ երգչուհու երգն է, որը թողարկվել է 2012 թվականին, խոսքերի հեղինական է Մանե Հակոբյանը, ով էլ մեծ մասամբ հեղինակում է Սիլվայի երգերը, իսկ գործիքավորումը կատարել է Էդգար Հակոբյանը։ Երգն ունի տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է հունիսի 7-ին։ Երգի անունով է կոչվելու նաև ալբոմը։

Կարիերան խմբագրել

7 տարեկանից սկսած Սիլվա Հակոբյանը մասնակցել է մի շարք բարեգործական համերգների «Զատիկ» որբանոցում, կարմիր խաչի հիվանդանոցում, հայկական բանակում և այլ տեղերում։ Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջը։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։ Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։ Ըստ BBC-ի վարկանիշի Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը աշխարհում։ Նույն թվականին հայտարարվեց նաև «Լավագույն երաժշտական հայտնություն» և ստացավ Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակը։ 2006 թվականին նաև ստացավ մրցանակ «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նույն թվականին ստացավ մրցանակ Լոս Անջելեսում, ուր նրա «Գիշեր է» երգը անաչվեց, որպես լավագույնը։ 2007 թվականին նրա «I like» երգը հաղթեց «Ակորդ» մրցանակաբաշխության ժամանակ։ «Top 10» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «I like» երգը որպես սեպտեմբեր ամսվա հիթ։ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ շահեց նրա «Վերջ» երգը։ «ԵՍ» երիտասարդական ամսագրի կողմից Սիլվա Հակոբյանը ճանաչվեց նաև որպես «Ամենամոդայիկ երգչուհի»։ 2010 թվականի հոկտեմբերի 16-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սիլվա Հակոբյանի առաջին մենահամերգը։ Համերգներով 2013 թվականին շրջագայեց մի շարք քաղաքներում՝ Մոսկվա, Տորոնտո, Ստրասբուրգ, Փարիզ, Լյոն և այլ քաղաքներում։ 2013 թվականի հուլիսի 29-ին Վայքի «Արևիկ» մարզադաշտում կայացավ նրա մենահամերգը։

Սկավառակագրություն խմբագրել

  • Տնից փախել եմ (2008)
  • Սիլոյի (2010)
  • Gold Collection (2016)
  • Դոչկա (2019)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել