Տելեկոմ Արմենիա
Թիմ Տելեկոմ Արմենիա (Team Telecom Armenia), հեռահողորդակցության ոլորտի հայկական ընկերություն, որը հիմնադրել են Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, 2020 թվականի ապրիլի 20-ին։ Հիմնադրման պահին ընկերությունն ունեցել է «Օլնեթ» անվանումը, «Թիմ» է վերանվանվել նույն թվականի մայիսի 15-ին[1]։ Ընկերությունը Հայաստանի տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ «Վեոն Արմենիա» ընկերությունը գնելուց հետո Տելեկոմ Արմենիան հանդես է գալիս «Beeline» ապրանքանիշի ներքո։
Տելեկոմ Արմենիա | |
---|---|
Տեսակ | փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 20, 2020 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Հայկ Եսայան |
Արդյունաբերություն | բջջային կապ |
Արտադրանք | Բջջային կապ, ֆիքսված կապ, Ինտերնետ IPTV |
«Տելեկոմ Արմենիան» տրամադրում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի և IPTV ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն 25GS-PON, FTTH, ADSL, FTTB և VDSL տեխնոլոգիաներով։
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի Ազատության պողոտայի 24/1 հասցեով։
ԳործունեությունԽմբագրել
«Թիմ» ընկերությունը 2020 թվականի հուլիսի 9-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ստացել է ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա[2]։
«Վեոն Արմենիա»-ի գնումԽմբագրել
2020 թվականի հունիսի սկզբին «Թիմ» ընկերությունը ցանկություն հայտնեց գնելու «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը[3]։ Հուլիսի 10-ին հանրային ծառայությունները կարգավորող հնձնաժողովը համաձայնություն է տվել «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելու[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Եսայան եղբայրներն իրենց ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՓԲԸ»
- ↑ «TEAM Telecom Armenia-ն ստացել է հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա»
- ↑ «Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-10-ին։ Վերցված է 2020-07-10
- ↑ «ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն»