Քարբեկ երմատնանի

բույսերի տեսակ
Քարբեկ երմատնանի
Քարբեկ երմատնանի
Քարբեկ երմատնանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Քարբեկազգիներ (Saxifragaceae)
Ցեղ Քարբեկ (Saxifraga)
Տեսակ Քարբեկ երմատնանի (S. tridactylites)
Միջազգային անվանում
Saxifraga tridactylites

Քարբեկ երմատնանի (լատին․՝ Saxifraga tridactylites), քարբեկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-20 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Արմատամերձ վարդակում գտնվող ցողունային տերևները սովորաբար 3-5 բլթակներով են։ Ծաղկաբույլը փռված ճյուղավորված է և բարակ ծաղկակոթերով։ 5-7 մմ տրամագծով ծաղիկները մանր են, պսակաթերթերը՝ սպիտակ և երկու անգամ բաժակից երկար[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Իջևանի (Իջևանի լեռնաշղթա, Հաղարծին գյուղի մոտ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Բալկաններում և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ժայռոտ տեղերում, քարքարոտ կրաքարային լանջերին և ջրահոսքերի ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ երմատնանի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ երմատնանի» հոդվածին։