Քարառվույտ
Քարառվույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Papilionoideae |
Ցեղ | Քարառվույտ (Coronilla) L., 1753 |
Քարառվույտ (լատին․՝ Coronilla), պասկուկ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ու փոքր թփերի ցեղ։ Ընդգրկում է 10 տեսակ[1]։.
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը մերկ է կամ քիչ թավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-100 սմ։ Տերևները կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղն ունդ է, սերմերը՝ օվալաձև-երկարավուն։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (սերմերը), եթերայուղեր (ծաղիկները), աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին) և այլն Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ և սրտային դեղամիջոց։ Որոշ տեսակներ թունավոր են։ Մեղրատու է։ Կրետական քարառվույտ հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ և Լեհվաերի շրջակայք), աճում է չոր լանջերի թփուտանման մացառուտներում գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 25), Հայաստանում՝ 6 տեսակ՝
- քարառվույտ պսակավոր (լատին․՝ C. coronata),
- քարառվույտ արևելյան (լատին․՝ C. orientalis),
- քարառվույտ երփներանգ (լատին․՝ C. varia),
- քարառվույտ կրետական (լատին․՝ C. cretica)
- Coronilla atlantica (Boiss. & Reut.) Boiss.
- Coronilla juncea L.
- Coronilla minima L.
- Coronilla ramosissima (Ball) Ball
- Coronilla repanda (Poir.) Guss.
- Coronilla scorpioides (L.) W.D.J.Koch
- Coronilla vaginalis Lam.
- Coronilla valentina L.
- Coronilla viminalis Salisb.
Տարածում
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, թփուտային մացառուտներում, անտառի բացատներում, դաշտամիջյան ճամփեզրերին և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- NCBI link: Coronilla
- Lijst van geaccepteerde soortnamen in The Plant List
- Genus: Coronilla L. Արխիվացված 2012-09-21 Wayback Machine; in։ USDA, ARS, National Genetic Resources Program; Germplasm Resources Information Network - (GRIN) [Online Database]; National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland; [15 January 2012]
Գրականություն
խմբագրել- Oskar Sebald, Siegmund Seybold, Georg Philippi (Hrsg.)։ Die Farn- und Blütenpflanzen Baden-Württembergs. Band 3։ Spezieller Teil (Spermatophyta, Unterklasse Rosidae)։ Droseraceae bis Fabaceae. Eugen Ulmer, Stuttgart 1992, ISBN 3-8001-3314-8.
Barrie, F. R. 2006. Report of the General Committee։ 9. Taxon 55։796.
- Brummitt, R. K. 1995. Report of the Committee for Spermatophyta։ 43. Taxon 44։611–612.
- Jarvis, C. E. 1991. Seventy-two proposals for the conservation of types of selected Linnaean generic names, the report of Subcommittee 3C on the lectotypification of Linnaean generic names. Taxon 41։552–583. [subcommittee on Linnaean generic names proposal for conservation].
- Lewis, G. et al., eds. 2005. Legumes of the world. (Leg World) 458.
- Nicolson, D. H. 1999. Report of the General Committee։ 8. Taxon 48։373–374
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարառվույտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարառվույտ» հոդվածին։ |