Բացել գլխավոր ցանկը

Քաջ սիրտը (ֆիլմ)

(Վերահղված է Քաջասիրտըից)

Քաջ սիրտը (անգլ.՝ Braveheart), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։

Picto infobox cinema.png
Քաջ սիրտը
Braveheart
Braveheart film.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ռազմական ֆիլմ[1] և մարտաֆիլմ
ԹեմաFirst War of Scottish Independence? և Ուիլյամ Ուոլաս
Թվականմայիսի 24, 1995[1][2][4], հոկտեմբերի 5, 1995[5], սեպտեմբերի 1, 1995[6] և հոկտեմբերի 4, 1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Գիբսոն[7][8][2][9][10][3][11]
ՊրոդյուսերՄել Գիբսոն[7], Ալան Լեդ կրտսեր, Բրյուս Դևի[7] և Ստիվեն Մակիվիտի
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես
ԴերակատարներՄել Գիբսոն[1][8][9][3][12][11], Սոֆի Մարսո[1][8][9][2][3], Բրենդան Գլիսոն[3][12], Պատրիկ ՄակԳուհան[8][9][2][3][11], Անգուս Մակֆադյեն[3][12], Ջեյմս Կոսմո[2][3], Դևիդ Օ'Հարա[3][12], Ian Bannen?[3][12], Թոմի Ֆլանագան[3][12], Բրայան Կոքս[2][3], Ալան Արմսթրոնգ[3][12], Մայքլ Բիռն[3][12], Փիթեր Մալլան[3][12], Դոնալ Գիբսոն[12], Catherine McCormack?[8][9][3][12][11], Ջերարդ ՄաքՍորլեյ[3][12], John Kavanagh?[3][12], Rupert Vansittart?[12], Sean Lawlor?[2], Peter Hanly?[2][3], Sandy Nelson?, Seán McGinley?[13] և David Gant?[13]
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՇոտլանդիա
ԿինոընկերությունThe Ladd Company և Icon Productions
Տևողություն177 րոպե
Բյուջե65 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ213 200 000 ԱՄՆ դոլար[14]
Braveheart Վիքիպահեստում

«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

ՍյուժեԽմբագրել

Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել։ Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը։ Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը։

Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ։ Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով։ Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու՝ Մարրոնի հետ։ Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի։ Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները։ Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին։ Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան։ Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ։ Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին։

Ապստամբությունը գնալով աճում է։ Ուոլլեսը շոտլանդացիների աճող բանակի հետ մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին՝ այդ թվում Ստերլինգյան կամրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին, և նա պարտություն է կրում։

Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել։ Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;

Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է, որ երբեք չի ճանաչել էդուարդին որպես իր թագավոր։ Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»։ Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են։ Հավաքելով վերջին ուժերը՝ Ուոլլեսը բղավում է «Ազատություն»։ Նայելով հրապարակում հավաքված ամբոխին՝, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան։ Այդ պահին նրան գլխատում են։

Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ։ Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի՝ անգլացիների դեմ։

ԴերակատարներԽմբագրել

Դերասան Դեր
Մել Գիբսոն Ուիլլիամ Ուոլլես
Պատրիկ ՄակԳոհան Էդուարդ Երկարաոտ
Անգուս Մակֆայդեն Ռոբերտ Բրյուս կրտսեր
Բրենդան Գլիսոն Համիշ Կեմբլ
Սոֆի Մարսո Իզաբելլա
Պիտեր Հանլի արքայազն Էդուարդ
Իան Բաննեն Ռոբորտ Բրյուս ավագ
Կետրին ՄակԿորմակ Մարրոն

ՄրցանակներԽմբագրել

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում՝

ՕսկարԽմբագրել

Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն ձայնային էֆեկտներ - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ
  • Լավագույն դիմահարդարում - Պիտեր Ֆրեմպտոն, Պոլ Պետիսոն, Լուիս Բուրվելլ

Ոսկե ԳլոբուսԽմբագրել

Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը

BAFTAԽմբագրել

Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը՝

  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն հանդերձանք - Չառլզ Կնոդ
  • Լավագույն ձայն - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ, Բրայան Սիմմոնս, Էնդի Նելսոն, Սքոթ Միլլան, Աննա Բելմեր

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել