Ուիլյամ Ուոլաս
Սըր Ուիլյամ Ուոլաս (գաել.՝ Uilleam Uallas, անգլո-նորմաներեն՝ William le Waleys[1], ժամանակակից անգլ.՝ William Wallace, մոտ․ 1270, Էլդերսլայ, Շոտլանդիայի թագավորություն - օգոստոսի 23, 1305, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), շոտլանդացի ասպետ, որը դարձել է շոտլանդական անկախության առաջին պատերազմի գլխավոր առաջնորդներից մեկը[2]։
Ուիլյամ Ուոլաս | |
---|---|
Ծնվել է | մոտ․ 1270 |
Ծննդավայր | Էլդերսլայ, Շոտլանդիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 23, 1305 |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Մասնագիտություն | զորավար |
Ամուսին | Marion Braidfute? |
Ծնողներ | Ալան Ուոլաս |
Զբաղեցրած պաշտոններ | Շոտլանդիայի թագավորության վերակացու |
William Wallace Վիքիպահեստում |
1297 թվականի սեպտեմբերին Էնդրյու Մորեյի հետ Ստեռլինգ կամրջի ճակատամարտում հաղթել է անգլիական բանակին։ Նշանակվել է Շոտլանդիայի գվարդիան/վերակացու և ծառայել մինչև 1298 թվականի հուլիսին Ֆոլկիրկի ճակատամարտում իր կրած պարտությունը։ 1305 թվականի օգոստոսին Գլազգոյի Ռոբրոյստոն արվարձանում գերի է վերցվել ու հանձնվել Անգլիայի թագավոր Էդուարդ I-ին, որն էլ նրան կախել, փորոտիքը թափել ու քառատել է պետական դավաճանության ու Անգլիայի քաղաքացիների հանդեպ գործած հանցանքների համար։
Իր մահից հետո Ուոլասը ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ նաև իր հայրենիքից դուրս։ Նա 15-րդ դարի հեղինակ Կույր Հարրիի «Ուոլաս» էպոսի գլխավոր հերոսն է, սըր Վալտեր Սքոթի ու Ջեյն Փորթերի գրական երկերի թեման ու ակադեմիական Օսկար մրցանակակիր «Քաջ սիրտը» ֆիլմի նախակերպարը։ Եղել է Ռոջեր դե Քիրքպատրիքի զարմիկը, որն էլ իր հերթին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ դե Բրյուսի զարմիկներից էր։
Նախապատմություն
խմբագրելՈւիլյամ Ուոլասը եղել է մանր ազնվականության ներկայացուցիչ, բայց քիչ բան է որոշակիորեն հայտնի նրա ընտանիքի պատմության կամ նույնիսկ ծնողների մասին։ 15-րդ դարի հեղինակ Կույր Հարրին նրա հորը ներկայացրել է որպես սըր Մալքոլմ Էլդերսլայցի, սակայն 1297 թվականին Հանզայի Լյուբեկ քաղաք ուղարկված մի նամակում գտնված Ուիլյամի անձնական կնիքում[3] նրա հայրը ներկայացված է որպես Ալան Ուոլաս[4][5]։ Այս Ալան Ուոլասը կարող էր լինել 1296 թվականի Ռեգմանյան մատյաններում գրանցված Այրշայրցի թագավորական վարձակալը, սակայն այս փաստին որևէ լրացուցիչ հաստատում չկա[6]։ Կույր Հարրիի պնդումը, թե Ուիլյամը սըր Մալքոլմ Էլդերսլայցու որդին էր, հիմք է դրել ենթադրելու, որ Ուիլյամի ծննդավայրը Ռենֆրյուշայրի Էլլերսլայ գյուղն է, և այս տեսակետը պաշտպանում են որոշ պատմաբաններ[7], ինչպես նաև պատմական «Ուիլյամ Ուոլաս Ընկերություն» կազմակերպությունը[8]։ Սակայն Ուոլասի կնիքը հակապնդում է առաջացրել Այրշայրի Էլլերսլայի դեմ։ Իր ժամանակակիցների ոչ մի այլ վկայություն չկա, որը Ուիլյամին կապեր այլ տարածքի հետ, թեև երկու տարածքն էլ կապ ունեին Ուոլաս տոհմի հետ[9]։ Ըստ պատմական արձանագրությունների՝ Ուոլաս ընտանիքի ավագները տիրել են կալվածքների Ռիքարթոնում, Թարբոլթոնում, Աուչինքրույվում, Քայլում ու արևելյան Լոթիանի Ստենտոն գյուղում[10]։ Նրանք եղել են Շոտլանդիայի 5-րդ լորդ-ստյուարդ Ջեյմս Ստյուարտի վասալները, քանի որ նրանց կալվածքները գտնվել են նրա տարածքում։ Ուիլյամի եղբայրներ Մալքոլմն ու Ջոնը հիշատակվում են այլ աղբյուրներում[11]։
Ուոլասի ազգանվան ծագումը և դրա կապը հարավարևմտյան Շոտլանդիայի հետ նույնպես հեռու են որոշակիությունից, սակայն հաստատ է, որ անունը ծագել է Հին անգլերեն wylisc բառից, որը նշանակում է «օտար» կամ «ուելսեցի»[12]։ Հնարավոր է, որ Քլայդի տարածքի բոլոր Ուոլասները Ուելսից եկած միջնադարյան ներգաղթյալներ լինեին, բայց քանի որ այդ բառով անվանվում էին նաև Ստրաթքլայդ թագավորության տեղաբնակ քամբրիախոսները, հավասարապես հնարավոր է դառնում, որ ազգանունը վերաբերեր այն մարդկանց, ովքեր համարվում էին "ուելսեցի", քանի որ խոսում էին քամբրիերեն (մեռած կելտական լեզու)[13][14]։
Քաղաքական ճգնաժամ Շոտլանդիայում
խմբագրելԵրբ Ուոլասը հասակ էր առնում, թագավոր Ալեքսանդր III-ն էր իշխում Շոտլանդիայում։ Նրա իշխանությոան տարիներին երկրում խաղաղություն ու ֆինանսական կայունություն էր տիրում։ Սակայն 1286 թվականի մարտի 19-ին Ալեքսանդրը մահանում է՝ ցած ընկնելով ձիուց։
Գահաժառանգն Ալեքսանդրի թոռնուհին էր՝ Մարգարետ Նորվեգացին։ Բայց քանի որ նա դեռ երեխա էր ու գտնվում էր Նորվեգիայում, շոտլանդացի լորդերը խնամակալների կառավարություն են ձևավորել։ Շոտլանդիա վերադառնալիս Մարգարեթը հիվանդացել է ու մահացել 1290 թվականի սեպտեմբերի 26-ին Օրքնեյում։ Ակնհայտ գահաժառանգի բացակայությունը հանգեցրել է «Մեծ պատմություն» կոչվող ժամանակահատվածին, երբ մի քանի ընտանիք պահանջ են ներկայացրել գահի նկատմամբ։
Քանի որ Շոտլանդիան ներքաշվում էր քաղաքացիական պատերազմի մեջ, շոտլանդացի ազնվականները հրավիրել են Անգլիայի թագավոր Էդուարդ I-ին որպես իրավարար/ միջնորդ։ Սակայն դեռ գործընթացն սկսելուց առաջ նա պահանջել է, որ գահի բոլոր հավակնորդներն իրեն ճանաչեն որպես Շոտլանդիայի գերագույն լորդ։ 1292 թվականի նոյեմբերի սկզբին Բերվիք-ըփոն-Թվիդ քաղաքի ամրոցում անցկացված մեծ ֆեոդալական հավաքի ժամանակ հավանություն է տրվել Ջոն Բալիոլի թեկնածությանը, որն օրենքով ամենաարժանահավատն էր։
Էդուարդը ձեռնամուխ է եղել շոտլանդացի լորդերի որոշումները վերանայելուն ու նույնիսկ թագավոր Ջոն Բալիոլին կանչել է անգլիական արքունիքի դեմ կանգնելու՝ որպես սովորական հայցվոր։ Ջոնը թույլ թագավոր էր, որը հայտնի է որպես «Դատարկ վերարկու»։ 1296 թվականի մարտին նա հրաժարվել է իր հավատարմության երդումից ու մինչև նույն ամսվա վերջ Էդուարդը հարձակվել է Բերվիք-ըփոն-Թվիդի վրա ու թալանել այդ ժամանակ դեռ սահմանային շոտլանդական այդ քաղաքը։ Ապրիլին շոտլանդացիները պարտվել են արևելյան Լոթիանում Դանբարի ճակատամարտում, իսկ արդեն հուլիսին Էդուարդն ստիպել է Ջոնին հրաժարվել գահից։ Հետո նա հրահանգել է իր պաշտոնյաներին 1800 շոտլանդացի ազնվականներից (մնացած մասը պատերազմի գերի էին) պաշտոնական հարգանքի տուրք ընդունել։
Լուռ տարիներ անկախության պատերազմներից առաջ
խմբագրելՈրոշ պատմաբաններ, ինչպիսին է օրինակ Էնդրյու Ֆիշերը, ենթադրում են, որ Ուոլասը պետք է նախնական ռազմական փորձառություն ունենար, որպեսզի կարողանար 1297 թվականին հաջողված ռազմական արշավ առաջնորդել։ Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի ուեյլսյան արշավանքները կարող էին վարձկան զինվոր դառնալու լավ հնարավորություն ընձեռած լինել հողատիրոջ երիտասարդ որդուն[15]։ Ուոլասի անձնական կնիքը կրում է աղեղնաձիգի տարբերանշան[16], ուրեմն նա կարող էր որպես նետաձիգ կռված լինել Էդուարդի բանակում։
Ուոլտեր Բոուերը նշում է, որ Ուոլասը «բարձրահասակ մարդ էր՝ հսկայի մարմնով, լայնալանջ, լայն ազդրերով, ուժեղ ձեռքերով ու ոտքերով, բոլոր վերջույթները շատ ուժեղ ու ամուր»[17]։ Կույր Հարրիի նկարագրած Ուոլասն ուներ յոթ ֆութ հասակ[18]։
Ապստամբության սկիզբ
խմբագրելՈւոլասի կողմից կատարված առաջին գործողությունը 1297 թվականի մայիսին Լանարքում անգլիացի գլխավոր շերիֆ Ուիլյամ դե Հեսելռիգի սպանությունն էր։ Հետո նա միացել է Դուգլասի լորդ Ուիլյամ Հարդիին և միասին նրանք իրականացրել են Սքոնի արշավանքը։ Սա ամբողջ Շոտլանդիայում տեղի ունեցող ապստամբություններից մեկն էր, որոնց թվում էին նաև շոտլանդացի ազնվականների ու Էնդրյու Մորեյի կողմից հյուսիսում կազմակերպվածները[7]։
Ապստամբությունը հարված է կրել, երբ հուլիսին ազնվականներն Իրվին քաղաքում հպատակվել են անգլիացիներին։ Ուոլասն ու Մորեյը նրանց թվում չէին, այլ շարունակում էին իրենց ապստամբությունները։ Ուոլասն օգտագործել է Էթթրիք անտառը որպես արշավանքների բազա ու հարձակվել Անկրումում գտնվող եպիսկոպոս Վիշարտի պալատի վրա։ Ուոլասն ու Մորեյը հանդիպել ու միավորել են իրենց բանակները հավանաբար սեպտեմբերին Դանդիի պաշարման ժամանակ[7]։
Ստեռլինգ կամրջի ճակատամարտ
խմբագրել1297 թվականի սեպտեմբերի 11-ին Ուոլասի ու Մորեյի գլխավորած միացյալ բանակը հաղթանակ է տարել Ստեռլինգ կամրջի մոտ։ Շոտլանդացիներին թվով խիստ գերազանցող անգլիական բանակը ջախջախվել է։ Սուրրեյի 6-րդ կոմս Ջոն դե Վարեննի 3,000 հեծելազորով ու 8,000 - 10,000 հետևակով ֆեոդալական բանակն աղետալի պարտության է մատնվել, երբ կամրջով անցել է գետի հյուսիսային կողմը։ Կամրջի նեղությունը խանգարում էր, որպեսզի շատ զինվորներ միասին անցնեին (գուցե ընդամենը երեք հոգի կողք-կողքի), այսպիսով, մինչ անգլիացի զինվորներն անցնում էին կամուրջը, շոտլանդացիներն սպասում էին, ու հենց նրանց կեսն անցել էր, որքան հնարավոր է արագ սպանել են նրանց[փա՞ստ]։ Սկզբից ուղարկվել էր հետևակը, որի հետևից առաջանում էր ծանր հեծելազորը։ Շոտլանդացիների վահանաձև զորաշարվածքը հետևակին հետ է շպրտել դեպի առաջացող հեծելազորը։ Ուոլասի կապիտանների կողմից գլխավորված առանցքային գրոհով անգլիացի զինվորների մի մասին ստիպել են հետ նահանջել, երբ մյուսներն առաջ էին շարժվում, ու այդ հսկայական ծանրության տակ կամուրջը փլվել է՝ խեղդելով շատ անգլիացիների։ Այսպիսով, շոտլանդացիները տարել են կարևոր հաղթանակ ու բարձրացրել իրենց բանակի ինքնավստահությունը։ Շոտլանդիայում Էդուարդի գանձապահ Հաֆ Քրեսսինգհեմը զոհվել էր մարտի ժամանակ և հաղորդվում է, որ նրա մարմինը հետագայում մաշկազերծվել է ու մաշկը մասնատվել փոքր կտորների, որպես հաղթանակի խորհրդանիշներ։ Լեյնրքոսթի պատմագրությունը վկայում է, որ Ուոլասը «վերցրել էր մի լայն շերտ [Քրեսսինգհեմի մաշկից] ... ոտքից մինչև գլուխ, և դրանից իր թրի համար սուսերակալ պատրաստել»[19]։
Ճակատամարտից հետո թագավոր Ջոն Բալիոլի անունից Ուոլասն ու Մորեյն ստանձնել են շոտլանդական թագավորության գվարդիանի/վերակացուի տիտղոսը։ Մարտադաշտում ստացած վերքերից Մորեյը մահացել է 1297 թվականի վերջերին[փա՞ստ]։
Ուոլասի կողմից կիրառված մարտի տեսակը բնութագրվում էր օպորտունիստական մարտավարությամբ և տեղանքի ռազմավարական օգտագործմամբ։ Սա կատարյալ հակադրության մեջ էր մտնում ասպետական պատերազմների մասին տեսակետների հետ, քանի որ վերջինները բնութագրվում էին բազուկների ուժով ու ասպետական մարտերով։
Մոտավորապես 1297 թվականի նոյեմբերին Ուոլասն իրականացրել է լայնամասշտաբ արշավանք Նորթումբերլենդով ու Քումբրիայով դեպի հյուսիսային Անգլիա[7]։
Տարվա վերջին «Անտառի եկեղեցում» (Սելկիրկ քաղաք) Ուոլասն ասպետադրվել է[20]։ Սա պետք է իրականացրած լինի շոտլանդական երեք կոմսերից մեկը՝ Քարիքի կոմսը, Ստրաթեարնի կոմսը կամ Լենոքսի կոմսը[7][21][22]։
Ֆոլկիրկի ճակատամարտ
խմբագրել1298 թվականի ապրիլին Էդուարդը երկրորդ անգամ ներխուժել է Շոտլանդիա։ Ճակատամարտից երկու օր առաջ վճարվել էր 25,781 զինվոր, որոնց կեսից ավելին ուեյլսեցիներ էին։ Հեծելազորի առկայության մասին տեղեկություններ չկան, բայց պետք է ենթադրել, որ կոպիտ հաշվարկով Էդուարդի հրամանատարության տակ կար 1500 ձիավոր[23]։ Նրանք թալանել են Լոթիանն ու վերցրել մի քանի ամրոց, բայց նրանց չի հաջողվել Ուոլասին հանել մարտի․ շոտլանդացիները ստվերի պես հետևում էին անգլիական բանակին՝ մտադրություն ունենալով խուսափել մարտից այնքան ժամանակ, մինչև ուտելիքի ու գումարի պակասը կստիպեին Էդուարդին նահանջել, ու իրենք կօգտվեին դրանից՝ հարձակվելու համար։ Քանի որ անգլիական բանակի մատակարարման պետերը չէին կարողացել հավուր պատշաճի պատրաստվել արշավանքին, բանակի բարոյական վիճակը վատացել է և սննդամթերքի պաշարները պակասել, որի արդյունքում բանակում խռովություն է բարձրացել, ու Էդուարդի հեծելազորն այն ճնշել է։ Հուլիսին, երբ Էդուարդը պլանավորում էր վերադառնալ Էդինբուրգ սննդամթերքի պաշարները լրացնելու համար, հետախույզները հայտնել են նրան, որ շոտլանդացիները ճամբար են խփել ոչ հեռու՝ Ֆոլկիրկում, ու նա շտապել է, որ շոտլանդացիներին ներքաշի այդքան երկար սպասված ճակատամարտի մեջ[24][25]։
Ուոլասն իր նիզակակիրներին դասավորել է չորս ֆալանգով՝ շրջանաձև, պաշտպանական ոզնիաձև զորաշարվածք, հավանաբար շրջապատված պարաններով կապված փայտե ցցերով, որպեսզի պահպանվի հետևակի դասավորությունը։ Սակայն անգլիական բանակում կային ուեյլսեցի աղեղնաձիգներ, որոնք ռազմավարական առավելությունը թեքել են իրենց կողմը։ Անգլիացիները հարձակվել են իրենց հեծելազորով ու ստիպել շոտլանդացի նետաձիգներին նահանջել։ Շոտլանդական հեծելազորը նույնպես նահանջել է՝ անգլիական ծանր ձիերի համեմատ սակավաթվության պատճառով[փա՞ստ]։ Էդուարդի զինվորներն սկսել են հարձակվել ֆալանգների վրա, որոնք դեռ կարողանում էին ծանր վնասներ պատճառել անգլիական հեծելազորին։ Հստակ հայտնի չէ, արդյոք նիզակակիրների վրա հետևակի արձակած կրակահերթերը, նետերն ու քարերն են խաղացել վճռորոշ դեր, թեև ամենայն հավանականությամբ այդ դերը խաղացել են Էդուարդի նետաձիգների նետարձակումները։ Շուտով ֆալանգներում ճեղքեր են առաջացել, ու անգլիացիները դրանցից օգտվել են շոտլանդացիների դիմադրությունը ճնշելու համար։ Շոտլանդացիները շատերի են կորցրել, այդ թվում՝ Ջոն դե Գրահամին։ Ուոլասը փրկվել է, թեև նրա ռազմական հեղինակությունը շատ է տուժել[24][25]։
1298 թվականի սեպտեմբերին Ուոլասը հրաժարվել է Շոտլանդիայի գվարդիանի պաշտոնից հօգուտ Քարրիքի կոմս ու ապագա թագավոր Ռոբերտ դե Բրյուսի ու Բեյդնոքի լորդ Ջոն III Կոմինի, որը թագավոր Ջոն Բալիոլի զարմիկն էր[24][25]։
Սրանից հետո Ուոլասի գործողությունների մանրամասները հստակ չեն, բայց կա վկայություն, որ նա առաքելությամբ մեկնել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի արքունիք՝ անկախության համար պայքարում շոտլանդացիների համար օգնություն խնդրելու։ Պահպանվել է 1300 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի իր դեսպաններին գրված ֆրանսիական թագավորի նամակը, որում նա նրանցից պահանջում էր օգնել սըր Ուիլյամին[26]։ Նամակը նաև վկայում է այն մասին, որ գուցե Ուոլասը մտադիր է եղել մեկնել Հռոմ, բայց հայտնի չէ, արդյոք մեկնե՞լ է, թե ոչ[27]։ Կա նաև շոտլանդացի առաջնորդների մի ժողովի մասնակցած անգլիացի լրտեսի զեկույց այն մասին, որ ժողովում ասվել է, թե Ուոլասը Ֆրանսիայում է[28]։
Մինչև 1304 թվականը Ուոլասը կրկին Շոտլանդիայում էր ու մասնակցում էր Հեփրուի ու Էրնսայդի ռազմական ընդհարումներին[24][25]։
Կալանավորում և մահապատիժ
խմբագրելՄինչև 1305 թվականի օգոստոսի 5-ը Ուոլասը խուսափել է անգլիացիներին գերի ընկնելուց, բայց այդ օրը Էդուարդին հավատարիմ շոտլանդացի ասպետ Ջոն դե Մենթեյթը Գլազգոյի արվարձան Ռոբրոյստոնում Ուոլասին մատնել է անգլիացիներին։ (Այս մասին հիշեցնում է մատնության վայրում տեղադրված կելտական խաչի ձև ունեցող մի հուշարձան)։ Ի թիվս այլ փաստաթղթերի՝ Նորվեգիայի թագավոր Հաակոն V-ի, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի ու Շոտլանդիայի թագավոր Ջոն Բալիոլի կողմից տրված անցաթղթեր են գտնվել Ուոլասի մոտ, որոնք Ջոն դե Սեգրեյվը հանձնել է Էդուարդին[29]։
Ուոլասին տեղափոխել են Լոնդոն, տեղավորել Ուիլյմ դե Լեյրերի տանը, որտեղից էլ տարել Վեստմինստերյան պալատի դահլիճ և դատել նրան դավաճանության ու պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության հանդեպ գործած վայրագությունների համար՝ «հաշվի չի առել ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ վանական, ո՛չ կույս»։ Նրան թագադրել են կաղնու ծաղկեպսակով, որով նրան ծաղրում էին որպես հանցագործների արքա։ Դավաճանության մեղադրանքին նա պատասխանել է․ «Ես չէի կարող դավաճանել Էդուարդին, քանի որ երբեք նրա հպատակը չեմ եղել»[30][31]։
Դատավարությունից հետո՝ 1305 թվականի օգոստոսի 23-ին, Ուոլասին տարել են Լոնդոնի Թաուեր, հետո մերկացրել ու ձիու սմբակների տակ քարշ տվել քաղաքով դեպի Սմիթֆիլդում գտնվող Էլմս մահապատժի վայրը[32]։ Այնտեղ նրան դաժանորեն կտտանքի են ենթարկել․ նախ՝ շնչահեղձ արել կախելով, բայց դեռևս կենդանի իջեցրել, ամորձատել, թափել փորոտիքը և դրանք վառել իր աչքի առաջ, գլխատել, հետո քառատել[փա՞ստ]։ Հալած ձյութի մեջ ընկղմած նրա գլուխը ցցի են հանել Լոնդոնի կամրջի վրա։ Ավելի ուշ դրան միացել են եղբոր՝ Ջոնի ու Սիմոն Ֆրեյզերի գլուխները։ Նրա վերջույթներն առանձին-առանձին ցուցադրվում էին Նյուքասլում, Բերվիքում, Ստերլինգում ու Փերթում։ Սմիթֆիլդում Ուոլասի մահապատժի վայրին մոտ գտնվող սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի պատին 1956 թվականի ապրիլի 8-ին հուշատախտակ է տեղադրվել։ Հուշատախտակի վրա լատիներեն գրված է․ "Dico tibi verum libertas optima rerum nunqual servili sub nexu vivito fili" (Ասում եմ ձեզ ճշմարտությունը։ Ազատությունն ամենալավն է։ Զավակներս, երբեք ստրուկի կյանքով չապրեք։), կա նաև գելական շոտլանդերենով գրառում․ "Bas Agus Buaidh" (Մահ և հաղթանակ), ու հին շոտլանդական մարտաճիչ[33]։
1869 թվականին Ստեռլինգ կամրջի մոտ տարած նրա հաղթանակի վայրին շատ մոտ կանգնեցվել է Ուոլասի հուշարձանը։ Ուոլասի սուրը, որը հավանաբար պատկանել է իրեն, թեև որոշ մասեր պատրաստվել են առնվազն 160 տարի անց, շատ տարիներ պահվել է Դամբարթոն ամրոցում, իսկ այժմ գտնվում է Ուոլասի հուշարձանում[34]։
Ուոլասի պատմագրություն
խմբագրել
Միջնադարյան մարդկանց արժանահավատ կենսագրություններ գրելիս խնդիրներ են առաջանում, բայց Ուոլասի հետ կապված այդ խնդիրները սովորականից ավելի մեծ են։ 1297-1298 թվականների նրա ռազմական արշավանքներից ու 1305 թվականին կյանքի վերջին մի քանի շաբաթներից բացի նրա մասին քիչ բան է հայտնի։ Նույնիսկ վերջին տարիներին են վեճեր առաջանում նրա ծննդավայրի ու հայրանվան շուրջ։
Որոշ մեկնաբանություններ կամայականորեն կրկնում են մոտավորապես 1470 թվականին Կույր Հարրի գուսանի կողմից գրված «Էլդերսդեյլի ասպետ սըր Ուիլյամ Ուոլասի գործերն ու արարքները» էպիկական պոեմի տարրերը։ Հարրին գրի է առել 170 տարվա վաղեմության դեպքեր նկարագրող բանավոր շարադրանքից և ոչ մի դեպքում չի հանդիսանում Ուոլասի սխրագործությունների անմիջական նկարագրողը։ Էպոսի մեծ մասը հստակորեն հակադրվում է է հայտնի պատմական փաստերին ու այդ ժամանակվա գրառումներին, և կա՛մ հորինված է՝ օգտագործելով ավանդական ասպետական լեյտմոտիվներ, կա՛մ վերցվել է ուրիշների սխրագործություններից ու վերագրվել Ուոլասին[35]։
Շոտլանդիայում ռոմանտիցիզմի ներկայացուցիչները հետաքրքրվել են Ուոլասով 1793 թվականին Ռոբերտ Բուրնսի կողմից «Շոտլանդացիներ, ո՞վ ունի» բալլադը գրելուց հետո, և շոտլանդացի ազգայնականները մեծարել են նրան 1869 թվականին բացված Ուոլասի հուշարձանով։
Հանրային մշակույթում
խմբագրելՖիլմ
խմբագրել- Ուոլասի կյանքի հանրահայտ մեկնաբանությունը ներկայացված է 1995 թվականին Շոտլանդիայում ու Իռլանդիայում նկարահանված «Քաջ սիրտը» ֆիլմում, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է, սցենարիստը՝ Ռանդոլ Ուոլասը։ Ֆիլմը քննադատվել է Ուոլասի տիտղոսին, սիրային արկածներին ու հագուստին վերաբերող անճշտությունների համար[36]։
- «Օրենքից դուրս արքան» ֆիլմում (2018 թ․) Ռոբերտ դե Բրյուսին դրդում են ապստամբել անգլիացիների դեմ, երբ Ուոլասի քառատված մարմնի ցուցադրությունը հասարակության մեջ խռովություն է առաջացնում։
Գրականություն
խմբագրել- 19-րդ դարասկզբին Վալտեր Սքոթը «Ուիլյամ Ուոլասի սխրագործություններն ու մահը» աշխատության մեջ Ուոլասին անվանել է «Շոտլանդիայի հերոս»[37]։
- Ջեյն Փորթերն իր «Շոտլանդական առաջնորդներ» պատմավեպւմ ստեղծել է Ուոլասի լեգենդի ռոմանտիկ տարբերակը (1810 թ․)[38]։
- 1819 թվականին գրված «Ուոլասի խնդրանքը Բրյուսին» մրցանակակիր բանաստեղծության մեջ Ֆելիսիա Հեմանսը ներկայացրել է Ուոլասին, որը հորդորում էր Բրյուսին Ֆոլկիրկի ճակատամարտում կրած պարտությունից հետո շարունակել պայքարն անկախության համար։
- Ջորջ Ալֆրեդ Հենթին 1885 թվականին վեպ է գրել այս ժամանակահատվածի մասին, այն վերնագրելով «Ազատության գործը․ Ուոլասի ու Բրյուսի պատմություն»։ Հենթին, լինելով Boy's Own Paper գրական ամսագրի պրոդյուսերն ու գրողը, ներկայացնում է Ուիլյամ Ուոլասի, Ռոբերտ Բրյուսի, Սև Դուգլասի ու մյուսների կյանքը՝ իր վեպի իրադարձությունները հարմարեցնելով պատմական արձակի ժանրին[39]։
- 1975 թվականին Նայջել Թրանթները «Ուոլաս» վերնագրով պատմավեպ է գրել[40]։
- Քեթրին Կուրթզի ու Դեբորա Թուրներ Հարրիսի հեղինակած «Տաճարն ու քարը» (1998 թ․) վեպը ներկայացնում է մի պատմություն, որը գեղարվեստական կապ է ստեղծում Ուոլասի ու տաճարի ասպետների միջև[41]։
Խաղ
խմբագրել- Ուոլասը «Կայսրությունների դարաշրջան II» իրական ժամանակի ռազմավարական ուսումնական խաղի հերոսն է։
- Ուոլասը «Միջնադար II։ Ամբոողջական պատերզմ։ Թագավորություններ։» իրական ժամանակի ռազմավարական խաղի բրիտանական տարբերակի հերոսն է։
Գարեջուր
խմբագրել- Մի շարք գարեջրեր անվանվել են Ուոլասի պատվին։ Շոտլանդիայի Բրիջ օֆ Ալեն քաղաքի մի գարեջրատուն պատրաստում է շոտլանդական էյլ/գարեջուր, որը կոչվում է "Ուիլյամ Ուոլաս", իսկ շոտլանդական Մաքլեյզ Բրուերի գործարանում թողարկվում էր "Ուոլաս" անունով գարեջուր[42]։
Տես նաև
խմբագրել- Աուչենբեյդիի աշտարակ, Ուոլասի բլուր
- Ուոլասի կրնկի ջրհորը, Քարի վրա Ուոլասի կրնկի դրոշմված հետքը
- Ուոլասի ջրհոր, Ռոբրոյստոն, Գլազգո
- Ուոլաս տոհմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stevenson, Joseph (1841). Documents illustrative of Sir William Wallace: his life and times. Printed for the Maitland club. էջ 173. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին – via New York Public Library and Google Books.
- ↑ «William Wallace (c. 1270–1305)». BBC History. օգոստոսի 3, 2007. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ [1] Lübecker Nachrichten, 21. September 2010: The document is still kept in the cities archives(չաշխատող հղում)
- ↑ Duncan, "William, son of Alan Wallace", pp. 47–50; Grant, "Bravehearts and Coronets", p. 91.
- ↑ The Scottish Wars of Independence: The Lübeck Letter at the National Archives of Scotland website
- ↑ Watson, "Sir William Wallace", p. 27; Duncan, "William, son of Alan Wallace", pp. 51–53; Grant, "Bravehearts and Coronets", pp. 90–93.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Traquair, Peter Freedom's Sword p. 62 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «traquair» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Sir William Wallace Of Elderslie». Thesocietyofwilliamwallace.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Watson, "Sir William Wallace", p. 27; Grant, "Bravehearts and Coronets", pp. 90–91.
- ↑ Barrow, Kingdom of the Scots, pp. 324–325.
- ↑ Duncan, "William, son of Alan Wallace", p. 53; Grant, "Bravehearts and Coronets", pp. 91–92.
- ↑ McArthur, Tom (1992). The Oxford Companion to the English Language. Oxford University Press. էջ 1105.
- ↑ Black, George Fraser (1943). The Surnames of Scotland: Their Origin, Meaning, and History. New York Public Library. էջ 799.
- ↑ «The Old North or Yr Hen Ogledd». The Great Courses Daily. 2020 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Fisher, Andrew (2002), William Wallace (2nd ed.), Edinburgh: Birlinn, 1-84158-593-9
- ↑ Lübecker Nachrichten, 21. September 2010: The document is still kept in the city's archives.
- ↑ Walter bower, The Scottichronicon
- ↑ Fisher, Andrew (2002), William Wallace (2nd ed.), Edinburgh: Birlinn, 1-84158-593-9, p. 278
- ↑ Chronicle of Lanercost, ed. H. Maxwell, vol. 1, p. 164.
- ↑ Sarah Crome (1999). Scotland's First War of Independence. Sarah Crome. էջեր 57–. ISBN 978-0-9536316-0-5.
- ↑ «Scottish Historical Figures: Sir William Wallace». Scotsmart.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Prebble, John The Lion in the North
- ↑ Watson, Fiona (1998). Under the Hammer: Edward I and Scotland. Tuckwell Press. էջեր 88ff.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Scott, Ronald McNair (1989). Robert the Bruce. New York: Peter Bedrick Books.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 de Hemingburgh, Walter (1957). Rothwell, Harry (ed.). The chronicle of Walter of Guisborough. London: Royal Historical Society.
- ↑ «Special delivery as William Wallace letter heads for Scotland». The Herald (Glasgow). Glasgow. 2011 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Delight as 700-year-old letter linked to legendary patriot William Wallace returns to Scotland». The Daily Record. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Barrow, G.W.S. Robert Bruce and the Community of the Realm of Scotland. Edinburgh. էջեր 140–141.
- ↑ Barrow, G.W., Robert Bruce and the Community of the Realm of Scotland, EUP (2005), 452 n. 48: Palgrave, Francis, ed., Documents and Records illustrating the history of Scotland, and the transactions between the Crowns of Scotland and England, vol. 1, (1837), p. cxcv, citing Bishop Stapleton's Kalendar of Treasury documents preserved in London, 1323: Palgrave, Francis, ed., Antient Kalendars and Inventories of the Treasury of His Majesty's Exchequer: Bishop Stapleton's calendar, vol. 2 (1836) p. 134, item 46.
- ↑ Solis, Gary (2010). The law of armed conflict: international humanitarian law in war. Cambridge University Press. էջ 6. ISBN 978-0-521-87088-7.
- ↑ Goldstone, Richard; Smith, Adam (2009). International Judicial Institutions (Global Institutions). Routledge. էջ 31. ISBN 978-0-415-77645-5.
- ↑ Stevenson, Joseph, ed., Documents Illustrative of Sir William Wallace, Maitland Club (1841), pp. 189, 192
- ↑ https://www.londonremembers.com/memorials/st-bartholomew-s-hospital-sir-william-wallace
- ↑ «Scottish Wars of Independence». BBC Scotland. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 1911 Encyclopædia Britannica (see Wikisource)
- ↑ White, Caroline. «The 10 most historically inaccurate movies». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Parker, Martin (2013). Alternative Business: Outlaws, Crime and Culture. Routledge. էջ 88. ISBN 9781136617454.
- ↑ Morton, Graeme (2012). «The Social Memory of Jane Porter and her Scottish Chiefs». The Scottish Historical Review. 91 (232): 311–35. JSTOR 43773920.
- ↑ Roberts, Peter H. (2007). «A New Age of Discovery: India, the Middle East and Britain». Middle Eastern Studies. 43 (2): 321–30.
- ↑ Royle, Trevor (2000 թ․ հունվարի 10). «Nigel Tranter: Novelist and patriot with a love of Scottish history and architecture». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «The Temple and the Stone». Kirkus Reviews. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Kaufman, Alex (2011). «Robert de Bruce and William Wallace». In Matheson, Lister M. (ed.). Icons of the Middle Ages: Rulers, Writers, Rebels, and Saints. Vol. 1. Greenwood. էջեր 107–142.
Նշումներ
խմբագրել- Barrow, G.W.S. (2005) [1989]. Kingship and Unity: Scotland 1000–1306. The New History of Scotland. Vol. vol.2 (4th ed.). Edinburgh: Edinburgh University Press. ISBN 0748620222.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - Barrow, G.W.S. (1976), Robert Bruce and the Community of the Realm of Scotland (2nd ed.), Edinburgh: Edinburgh University Press, ISBN 0-85224-307-3
- Barrow, G.W.S. (2003), The Kingdom of the Scots: Government, Church and Society from the eleventh to the fourteenth century (2nd ed.), Edinburgh: Edinburgh University Press, ISBN 0-7486-1803-1
- Brown, Chris (2005), William Wallace. The True Story of Braveheart, Stroud: Tempus Publishing Ltd, ISBN 0-7524-3432-2
- Brown, Michael (2004), The Wars of Scotland 1214–1371, The New Edinburgh History of Scotland, vol. 4, Edinburgh: Edinburgh University Press, ISBN 0-7486-1238-6
- Clater-Roszak, Christine (1997). «Sir William Wallace ignited a flame». Military History. 14: 12–15.
- Cowan, Edward J. (2003), 'For Freedom Alone': The Declaration of Arbroath, 1320, West Linton: Tuckwell Press, ISBN 1-84158-632-3
- Cowan, Edward J.; Finlay, Richard J., eds. (2002), Scottish History: The Power of the Past, Edinburgh: Edinburgh University Press, ISBN 0-7486-1420-6
- Cowan, Edward J., ed. (2007), The Wallace Book, Edinburgh: John Donald, ISBN 978-0-85976-652-4
- Cowan, Edward J. (2007), «William Wallace: 'The Choice of the Estates'», in Cowan, Edward J. (ed.), The Wallace Book, Edinburgh: John Donald, էջեր 9–25, ISBN 978-0-85976-652-4
- Duncan, A.A.M. (2007), «William, Son of Alan Wallace: The Documents», in Cowan, Edward J. (ed.), The Wallace Book, Edinburgh: John Donald, էջեր 42–63, ISBN 978-0-85976-652-4
- Fisher, Andrew (2002), William Wallace (2nd ed.), Edinburgh: Birlinn, ISBN 1-84158-593-9
- Fraser, James E. (2002), «'A Swan from a Raven': William Wallace, Brucean Propaganda and Gesta Annalia II», The Scottish Historical Review, Edinburgh: Edinburgh University Press, LXXXI (1): 1–22, ISSN 0036-9241
- Grant, Alexander (2007), «Bravehearts and Coronets: Images of William Wallace and the Scottish Nobility», in Cowan, Edward J. (ed.), The Wallace Book, Edinburgh: John Donald, էջեր 86–106, ISBN 978-0-85976-652-4
- King, Elspeth (2007), «The Material Culture of William Wallace», in Cowan, Edward J. (ed.), The Wallace Book, Edinburgh: John Donald, էջեր 117–135, ISBN 978-0-85976-652-4
- H. Maxwell, ed. (1913). The Chronicle of Lanercost 1272–1346.
- Prestwich, Michael (2007), «The Battle of Stirling Bridge: An English Perspective», in Cowan, Edward J. (ed.), The Wallace Book, Edinburgh: John Donald, էջեր 64–76, ISBN 978-0-85976-652-4
- Morton, Graeme (2004). William Wallace. London: Sutton. ISBN 0-7509-3523-5.
- Folklore, Myths and Legends of Britain. London: Reader’s Digest Association. 1973. էջեր 519–520.
- Reese, Peter (1998). William Wallace: A Biography. Edinburgh: Canongate. ISBN 0-86241-607-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Riddy, Felicity (2007). Cowan, Edward J. (ed.). «Unmapping the Territory: Blind Hary's Wallace». The Wallace Book. Edinburgh: John Donald: 107–116. ISBN 978-0-85976-652-4.
- Scott, Sir Walter. Exploits and death of William Wallace, the 'Hero of Scotland'
- Stead, Michael J.; Young, Alan (2002). In the Footsteps of William Wallace. London: Sutton.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Stevenson, Joseph, ed. (1841). 'Documents Illustrative of Sir William Wallace. Maitland Club.
- Traquair, Peter (1998), Freedom's Sword, University of Virginia: Roberts Rinehart Publishers, ISBN 1570982473
- Watson, Fiona (2007). Cowan, Edward J. (ed.). «Sir William Wallace: What We Do – and Don't – Know». The Wallace Book. Edinburgh: John Donald: 26–41. ISBN 978-0-85976-652-4.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ուոլաս» հոդվածին։ |