Քանդովան

գյուղ Իրանում

Քանդովան (պարս․՝ کندوان) կամ Քանվան, գյուղ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Սահանդ արգելավայրի տարածքում։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի նահանգի Օսքուի գավառի համանուն շրջանում։ Շրջկենտրոն Օսքու քաղաքից հեռու է 20 կմ, իսկ Թավրիզից՝ 56 կմ: Հայտնի է իր ժայռափոր տներով[2]:

Գյուղ
Քանդովան
պարս․՝ کندوان
Village troglodyte kandovan iran.jpg
Տեսարան գյուղից
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեսթանՕսքուի գավառ
ԲախշՕսքուի շրջան
Այլ անվանումներՔանվան
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն601 մարդ (2016[1])
Ազգային կազմազարիներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
##Քանդովան (Իրան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քանդովանն Իրանի զբոսաշրջային կարևորագույն վայրերից է:

Հայտնի է իր ժայռափոր տներով, որտեղ, ցայսօր էլ, մարդիկ են բնակվում[3]: Այդ ժայռափոր տներից որոշների տարիքը հասնում է մինչև 700 տարվա, ընդ որում, դրանք բնակեցված են նաև այսօր: Ժայռերը տուֆ հանքաքարից են, որոնք առաջացել են Սոհունդ հրաբխի[4] լահարներից[5]: Կառուցվածքով նման է Կապադովկիայի ժայռերին:

Այստեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ:

Գյուղի տարածքում կա հանքային ջրի աղբյուր:

2006 թվականի մարդահամարի տվյալներով Քանդովան գյուղի բնակչությունը 601 մարդ է կամ 168 ընտանիք[6]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել