Քամելեոն (պատմվածք)
Քամելեոն (ռուս.՝ «Хамелеон»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից։ Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 36-րդ համարում 1884 թվականի սեպտեմբերի 8-ին «Անտոն Չեխոնտե» ստորագրությամբ։ 1886 թվականին աննշան փոփոխություններով հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում Չեխովի «Երփներանգ պատմվածքներ» ժողովածուի հետ[1]։
Քամելեոն ռուս.՝ Хамелеон | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1884 |
Հրատարակվել է | սեպտեմբերի 8 (20), 1884 |
Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, ֆիններեն և չեխերեն լեզուներով[2]։ Մտնում է Ռուսաստանի հիմնական կրթական ծրագրի մեջ։ Պատմվածքը էկրանավորվել է 1971 թվականին որպես սովետական հեռուստաֆիլմի մի հատված՝ «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքեր» վերնագրով։ Նաև 2009 թվականին պատմվածքի մոտիվներով ստեղծվել է «Օչումելով» կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմը։
Սյուժե
խմբագրելՈստիկանապետ Օչումելովը շուկայի հրապարակում ականատես է լինում մի միջադեպի։ Ոսկե գործերի վարպետ Խրյուկինը ամբոխին է ցույց տալիս իր արյունոտ մատը, որը կծել էր մի անտեր թափառական շուն։ Մինչև ամբոխը պարզում է, արդյո՞ք թափառական է, թե՞ գեներալի շունն է։ Օչումելովը կախված շան կարգավիճակից բազմիցս փոխում է իր հրահանգները։ Խրյուկինի սպառնալիքներից ելնելով մե՛կ հրամայում է ոչնչացնել շանը, մե՛կ հակառակն է ասում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Хамелеон на страницах сборника. Скан РГБ
- ↑ Чехов А. П. Хамелеон // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. // Т. 3. [Рассказы. Юморески. «Драма на охоте»], 1884—1885. — М.: Наука, 1975. — С. 52—55.