«Օսկոլկի» (ռուս.՝ Осколки ), հումորային, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1881-1916 թվականներին։ Ամսագրի գոյության առաջին տարում խմբագիրը Ռոման Ռոմանովիչ Գոլիկեն էր, որը ավելի վաղ հրատարակել էր «Նկարների հավաքածու» գեղարվեստական շաբաթաթերթը։ 1882-1906 թվականներին հրատարակիչը և խմբագիրը հայտնի գրող Նիկոլայ Ալեքսանդրի Լեյկինն էր։ 1906-1908 թվականներին խմբագրությունը գլխավորում էր գրող-երգիծաբան Վիկտոր Վիկտորի Բիլիբինը՝ Ի․ Գրեկ կեղծանունով։ 19-րդ դարի 80-ական թվականներին «Օսկոլկին» ամենամեծ լիբերալ ռուսական ամսագիրն էր։ Անտոն Չեխովը՝ իր վաղ ստեղծագործական տարիներին ակտիվ համագործակցել է թերթին։ 1882-1887 թվականներին այնտեղ լույս են տեսել Չեխովի 270-ից ավել ստեղծագործությունները, այդ թվում առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Մելպոմենի հեքիաթները» (1884)[2]։

Օսկոլկի
ռուս.՝ Осколки[1]
Տեսակամենշաբաթյա ամսագիր
Ժանրգրական ամսագիր, humor magazine? և art magazine?
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1881[1]
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ[1]
ԳրասենյակՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1916[1]
 Oskolki Վիքիպահեստում

Բանաստեղծներ և գրողներ

խմբագրել

Նկարիչներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
  2. Осколки // Русская периодическая печать (1702—1894): Справочник. — М.: Госполитиздат, 1959. — С. 629.
  3. Венгеров С. А. Будищев, Алексей Николаевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկոլկի» հոդվածին։