Քալեբ Լենդրի Ջոնս

ամերիկացի դերասան

Քալեբ Լենդրի Ջոնս (անգլ.՝ Caleb Landry Jones, դեկտեմբերի 7, 1989(1989-12-07)[1], Գառլենդ), ամերիկացի դերասան և երաժիշտ, որն առավել հայտնի է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» (2011), «Հեռու գնա» (2017) և «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» (2017) ֆիլմերում խաղացած դերերով։

Քալեբ Լենդրի Ջոնս
անգլ.՝ Caleb Landry Jones
Ծնվել էդեկտեմբերի 7, 1989(1989-12-07)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԳառլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և երաժիշտ
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Ջոնսը ծնվել է Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում՝ Սինդիի և Պատրիկ Ջոնսի ընտանիքում[2][3]։ Մեծացել է Ռիչարդսոնից ոչ հեռու, որտեղ ընտանիքի հետ տեղափոխվել է դեռ երեխա ժամանակ և Ռոբերտ Հադսոնի հետ ձևավորել էքպերիմենտալ ֆոլկ ռոք խումբ[4][5]։ Որպես դերասան հասնելով որոշակի հաջողության՝ Ջոնսը կարիերան շարունակելու համար տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա խմբագրել

«Սա ծերերի տեղը չէ» և «Superbad» հանրաճանաչ ֆիլմերում փոքր դերերից հետո Ջոնսը սկսել է դերեր ստանալ հեռուստատեսությունում՝ հայտնվելով «Գիշերային ուրբաթի լույսերը»-ի Ջիմի Ադլերի և «Ամբողջ ծանրությամբ»-ի Լուիսի դերերում։ Անմիջապես հետո Ջոնսը նկարահանվել է «Սատանայի վերջին վտարումը» ֆիլմում, որը թողարկվել է 2010 թվականին, իսկ 2011 թվականին կատարել է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի մուտանտ Բանշիի դերը։ Հաջորդ տարի թողարկվել են «Կոնտրաբանդա» և «Բյուզանդիա» ֆիլմերը, որոնցում Ջոնսը կատարել է երկրորդ պլանի դերեր։ Նույն թվականին նա «Անտիվիրուս» կինոպատկերում, որը հայտնի ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգի որդու՝ Բրենդոն Քրոնենբերգի առաջնաելույթային ֆիլմն է, խաղացել է իր առաջին գլխավոր դերը։

Ջոնսը շարունակել է նկարահանվել երկորդ պլանի դերերում ինչպես անկախ, այնպես էլ մեյնսթրիմ ֆիլմերում։ 2017 թվականին հայտնվել է «Նախագիծ «Ֆլորիդա»», «Հեռու գնա» և «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմերում։ Բոլոր երեք ֆիլմերն էլ առաջադրվել են «Օսկար»-ի։ Վերջին երկուսը ստացել են անվանակարգ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Սա ծերերի տեղը չէ No Country for Old Men հեծանիվով տղա Տիտրերում նշվում է որպես Քալեբ Ջոնս
Superbad Superbad հավաքույթի տղա Տիտրերում նշված չէ
2010 Սատանայի վերջին վտարումը The Last Exorcism Քալեբ Սուիթզեր
Սոցիալական ցանց The Social Network տղա եղբայրությունից Տիտրերում նշվում է որպես Քալեբ Ջոնս
2011 Ամառային երգ Summer Song Ջեք
Իքս մարդիկ։ Առաջին դաս X-Men: First Class Շոն Քեսեդի / Բանշիի «Դեռահասների ընտրություն» մրցանակ
2012 Կոնտրաբանդա Contraband Էնդի
Բյուզանդիա Byzantium Ֆրենք
Անտիվիրուս Antiviral Սիդ Մարչ
2014 Աստծո գրպան God’s Pocket Լեոն Սքարպատո
Թագուհի և երկիր Queen and Country Փերսի
Աստված գիտի ինչ Heaven Knows What Իլյա
Ցածր Low Down Քոուլ
2015 Սթոունվոլ Stonewall որբուկ Էննի
2016 Պատերազմ բոլորի դեմ War on Everyone Բյորդուել
2017 Հեռու գնա Get Out Ջերեմի Արմիթեջ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանական կազմի համար

Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակի անվանակարգ լավագույն դերասանական կազմի համար
ԱՄՆ կինոքննադատների Գիլդիա մրցանակի անվանակարգ խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմի համար
Դեթրոյթի կինոքննադատների միության մրցանակի անվանակարգ լավագույն բեկման համար

Նախագիծ «Ֆլորիդա» The Florida Project Ջեք Հիքս
Պատրաստված է Ամերիկայում American Made Ջեյ Բի
Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի Three Billboards Outside Ebbing, Missouri Ռեդ Ուելբի ԱՄՆ կինոքննադատների Գիլդիա մրցանակ խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմի համար
Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակի անվանակարգ լավագույն դերասանական կազմի համար
2018 Թայրել Tyrel Մաքս
Բարի գալուստ, անծանոթ Welcome the Stranger Իտան
2019 Մեռածները չեն մահանում The Dead Don’t Die Բոբի Ուիգինս
Իրական սեր Նյու Յորքում The Kindness of Strangers Ջեֆ
2020 Վիեննա և ուրվականներ Viena and the Fantomes Ալբերտ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008-2010 Գիշերային ուրբաթի լույսերը Friday Night Lights Ջիմի Ադլեր 5 էպիզոդ
2009-2010 Ամբողջ ծանրությամբ Breaking Bad Լուիս 2 էպիզոդ
2010 Վիքտարիուս Victorious տղա «Tori the Zombie» էպիզոդ
2017 Թվին Փիքս Twin Peaks Սթիվեն Բյորնեթ 4 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Elliott, David (2012 թ․ մայիսի 29). «VMAN 23 HEARTTHROB: CALEB LANDRY JONES». VMan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին.
  3. «Cast member Caleb Landry Jones (L) arrives on the red carpet with his parents Patrick (R) and Cindy for the gala presentation of the film "Antiviral" at the 37th Toronto». Alamy. 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին.
  4. Freedman, Pete (2017 թ․ մարտի 1). «Get Out Should Be Dallas Actor Caleb Landry Jones' Breakout». Central Track (անգլերեն).
  5. Freedman, Pete (2009 թ․ օգոստոսի 5). «DC9 in SPACE, Ep. 14: Robert Jones». Dallas Observer.