Անտիվիրուս (անգլ.՝ Antiviral)՝ կանադա֊ֆրանսիական գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմ, որը նկարահանվել է 2012 թվականին, ռեժիսոր Բրանդոն Քրոնենբերգի կողմից։ Ֆիլմը մասնակցել է 2012 թվականի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրին[7][8]։

Անտիվիրուս
անգլ.՝ Antiviral
Երկիր Կանադա
 ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2], հակաուտոպիական ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և բիոփանք
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրենդոն Քրոնենբերգ[1][3][4]
ՊրոդյուսերՆիվ Ֆիչման
Սցենարի հեղինակԲրենդոն Քրոնենբերգ
ԴերակատարներՔալեբ Լենդրի Ջոնս[2][3][5][…], Սառա Գադոն[2][5][4], Մալքոլմ ՄակԴաուել[2][5][4], Դուգլաս Սմիթ[2][5][4], Նիկոլաս Քեմփբել[2][5], Ուենդի Քրյուսոն[2][5], Ջո Փինգ և Շեյլա ՄակՔարթի
ՕպերատորՔարիմ Հուսեյն
Պատմվածքի վայրՏորոնտո
Նկարահանման վայրՏորոնտո
Տևողություն108 րոպե
Շահույթ61 808 $[6]

Փառատոնի ավարտից հետո Քրոնենբերգը վերաթողարկել է ֆիլմը` այն ավելի դաժան դարձնելով և էկրանային ժամանակից կտրելով մոտավորապես 6 րոպե։ Նոր տարբերակը ցուցադրվել է 2012 թվականին, Տորոնտոյի կինոփառատոնում[9] և Ջեյսոն Բեքսթոնի «Սև կեռնեխ»-ի հետ ստացել է «Լավագույն կանադական դեբյուտային ֆիլմ» մրցանակը[10]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ապագայի մասին, որտեղ մարդիկ գումար են աշխատում վակցինաներ վաճառելով, որոնք հիվանդություններ են առաջացնում հայտնի մարդկանց մոտ։ Գլխավոր հերոսը՝ Սիդ Մարչը, աշխատում էր այդ կլինիկաներից մեկում։ Իր դիրքն օգտագործելով և հեշտորեն ձեռք բերելով կլինիկայի կողմից վաճառվող արտադրանքները` Սիդը ընկնում է պատվաստանյութերի ստորգետնյա շուկա, որտեղ իմանում է կլինիկաների գաղտնիքների մասին։

Դերերում խմբագրել

  • Կալեբ Ջոնս-Սիդ Մարչ
  • Սառա Գադոն-Հաննա Գաեստ
  • Մալքոլմ Մաքդաուել-Բժիշկ Աբենդրոթ
  • Սմիթ Դուգլաս-Էդվարդ Պորրիս
  • Ռեյդ Մորգան-Դերեք Լեսսինգ
  • Ջո Պինգ-Արվիդ
  • Նիկոլաս Քեմփբելլ-Դորիան
  • Ջեյմս Կեյդ-Լեվին
  • Լառա Ջին Չորեստեցկի-Միշել
  • Լիզա Բերրի-Receptionist
  • Սալվադոր Անտոնիո-Տոպպ
  • Էլիստա Բակկո-Վերա
  • Մարկ Կավեն-Լուսս

Քննադատություն խմբագրել

Անտիվիրուսը ստացել է տարբեր կարծիքներ.

  • Metacritic կայքում ֆիլմը 100 միավորից ստացել է 55 միավոր` հիմնված 18 մեկնավանությունների վրա[11]։
  • Rotten Tomatoes-֊ը նշում է, որ քննադատների 65 %-֊ը դրական է արտահայտվել ֆիլմի մասին և ֆիլմի ընդհանուր գնահատականը 10֊-ից 5,9 է և հիմնված է 82 կարծիքի վրա[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2099556/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.metacritic.com/movie/antiviral
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film684326.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=199161.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt2099556/fullcredits
  6. http://boxofficemojo.com/movies/intl/?page=&id=_fANTIVIRAL01
  7. «2012 Official Selection». Festival de Cannes. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Cannes Seeing double Cronenbergs». Toronto Sun. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  9. Kirkland, Bruce (2012 թ․ սեպտեմբերի 9). «Brandon Cronenberg Brings First Feature Film 'Antiviral' Home». Toronto Sun. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. Nemetz, Andrea (2012 թ․ սեպտեմբերի 17). «Chester filmmaker wins TIFF award for Blackbird». The Chronicle Herald. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Antiviral». Metacritic. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «Antiviral». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.