Քաթրին Ցետել
Քաթրին Ցետել (գերմաներեն՝ Kathrin Zettel․ օգոստոսի 5, 1986, Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի նախկին լեռնադահուկորդուհի։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում հաղթել է մի շարք մրցավազքերում և նվաճել բրոնզե մեդալ։
Քաթրին Ցետել | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 5, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
167 սանտիմետր | |
Քաշ՝ | 64 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելՑետելը ծնվել է 1986 թվականին[1] Ստորին Ավստրիայի Շայբս քաղաքում։ Լեռնադահուկային սպորտով սկսել է զբաղվել պատանեկան տարիքից, իր ծննդավայրի մերձակայքում գտնվող Գյոստլինգ բնակավայրի մարզաբազայում։ Հիմնականում մասնագիտացել է հսկա սլալոմ և սլալոմ մարզաձևերում։ Ցետելն իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2004 թվականի մարտին, իսկ այդ հեղինակավոր մրցաշարի մրցափուլերում իր իր առաջին հաղթանակը տոնել է 2006 թվականի նոյեմբերին։ 2009 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը համակցված մրցաձևում։
2010 թվականի հունվարին Մարիբորում տարել է իր առաջին հաղթանակը սլալոմում, որի համար նրա անվան դիմաց գրանցվել է երկու հաղթանակ տեխնիկական մրցաշարերում[2]։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա Ռոզա Խուտորում անցկացված սլալոմի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր՝ հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրանալով պատվո հարթակին։ Դա տեղի է ունեցել նրա տատիկի մահից ընդամենը երկու օր անց[3]։
2015 թվականին հրաժեշտ տալով ակտիվ սպորտին՝ Ցետելը բնակություն է հաստատել Շտիրիայում, դարձել «Blue Power» հողմատուրբինային ընկերության բաժնետոմսերի փայատեր։ Դրանք փոքրաչափ տուրբիններ են (1,7 մ տրամագծով) և նախատեսված են տանտերերի կողմից օգտագործվելու համար։ Ցետելը ղեկավարում է նշված ընկերության սոցիալական մեդիան[4]։
Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում
խմբագրելԴիրքերը մրցաշրջանային աղյուսակներում
խմբագրելՄրցաշրջանը | Տարիքը | Ընդհ․ հաշվ․ | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ՝ Super G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|---|
2005 | 18 | 36 | 23 | 18 | — | — | — |
2006 | 19 | 7 | 4 | 6 | 30 | — | 6 |
2007 | 20 | 11 | 8 | 7 | 31 | 49 | 11 |
2008 | 21 | 13 | 9 | 6 | 23 | — | 11 |
2009 | 22 | 4 | 6 | 2 | 23 | — | 3 |
2010 | 23 | 5 | 2 | 2 | 37 | — | 14 |
2011 | 24 | 13 | 6 | 10 | — | — | — |
2012 | 25 | 12 | 5 | 19 | 44 | — | 5 |
2013 | 26 | 7 | 8 | 5 | — | — | 8 |
2014 | 27 | 14 | 11 | 5 | — | — | — |
2015 | 28 | 7 | 5 | 8 | — | — | 3 |
Հաղթանակները մրցավազքերում
խմբագրելՄրցաշրջանը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը |
---|---|---|---|
2007 թ | 25 նոյեմբերի 2006թ | Ասպեն, ԱՄՆ | Հսկա սլալոմ |
28 դեկտեմբերի 2006թ | Զեմերինգ, Ավստրիա | Հսկա սլալոմ | |
2009 թ | 25 հոկտեմբերի 2008թ | Զյոլդեն, Ավստրիա | Հսկա սլալոմ |
28 դեկտեմբերի 2008թ | Սեմերինգ, Ավստրիա | Հսկա սլալոմ | |
25 հունվարի 2009թ | Կորտինա դ’Ամպեցո, Իտալիա | Հսկա սլալոմ | |
6 մարտի 2009 թ | Օֆտերշվանգ, Գերմանիա | Հսկա սլալոմ | |
2010 թ | 16 հունվարի 2010 թ | Մարիբոր, Սլովենիա | Հսկա սլալոմ |
17 հունվարի 2010 թ | Սլալոմ | ||
2013 թ | 25 նոյեմբերի 2012թ | Ասպեն, ԱՄՆ | Սլալոմ |
Աշխարհի առաջնություններ
խմբագրելՏարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ / Super-G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|
2005 թ․ | 18 | 4 | — | — | — | 6 |
2007 թ․ | 20 | 5 | 9 | — | — | 5 |
2009 թ․ | 22 | DNF1 | 6 | — | — | 1 |
2011 թ․ | 24 | 2 | 12 | — | — | — |
2013 թ․ | 26 | 10 | 4 | — | — | — |
2015 թ․ | 28 | 5 | 7 | — | — | 6 |
Ձմեռային օլիմպիական խաղեր
խմբագրելՏարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ / Super-G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|
2006 թ․ | 19 | DSQ1 | 7 | — | — | 4 |
2010 թ․ | 23 | 13 | 5 | — | — | 4 |
2014 թ․ | 27 | 3 | 19 | — | — | 13 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ZETTEL Kathrin - Biographie». data.fis-ski.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Farnell, Shauna (2010 թ․ հունվարի 17). «Zettel takes Maribor slalom; U.S. Team out». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Mintz, Geoff (2014 թ․ փետրվարի 21). «Shiffrin makes good on gold». Ski Racing. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Kathrin Zettel: Windkraft und Mutterfreuden». www.noen.at (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 5. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Kathrin Zettel at the International Ski and Snowboard Federation
- Kathrin Zettel World Cup standings at the International Ski Federation
- Kathrin Zettel at Ski-DB Alpine Ski Database
- Քաթրին Ցետել – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Պաշտոնական կայք (in German)
- Austrian Ski team – Kathrin Zettel – (in German)
- Atomic Skis – athletes – Kathrin Zettel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաթրին Ցետել» հոդվածին։ |