Քագույա արքայադստեր հեքիաթը

Քագույա արքայադստեր հեքիաթը (ճապ.՝ かぐや姫の物語 Քագույա֊հիմե նո մոնոգատարի) 2013 թվականին նկարահանված ճապոնական անիմացիոն ֆիլմ է, հիմնված «Եղեգ կտրողի մասին» ժողովրդական հեքիաթի վրա։ Այն արտադրել է Գիբլի ստուդիան։ Ռեժիսորն ու համահեղինակն է Իսաո Տաքահատան։ Սա Տաքահատայի հինգերորդ ֆլիմն է ստուդիայում, և առաջինը՝ 14 տարվա ընթացքում, 1999«Իմ հարևաններ Յամադաների» ցուցադրումից ի վեր։

Քագույա արքայադստեր հեքիաթը
かぐや姫の物語
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3] և դրամա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1989 թվական, հուլիսի 22
Լեզուճապոներեն
ՌեժիսորԻսաո Տաքահատա
ՊրոդյուսերYoshiaki Nishimura?[4][5]
Սցենարիստ(ներ)Իսաո Տաքահատա[6]
ԵրաժշտությունՋո Հիսաիշի
ՄոնտաժToshihiko Kojima?
ԸնկերությունԳիբլի ստուդիա
Տևողություն137 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Քագույա արքայադստեր հեքիաթը» (բնօրինակ անվանում — かぐや姫の物語)

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ծավալվում է արքայադուստր Քագույայի շուրջը՝ հետևելով նրան մանկությունից մինչև հասուն տարիք։

Ֆիլմի սկզբում Օկինան՝ մասնագիտությամբ եղեգ հավաքող, եղեգի պուրակում՝ փայլող եղեգների միջից գտնում է նորածին երեխայի։ Մտածելով, որ նա աստվածային ընծա է, Օկինան և իր կինը՝ Օնան, որոշում են որդեգրել երեխային, ում նրանք ուղղակի Արքայադուստր են կոչում։ Շուտով Օնան հանկարծակի հասկանում է, որ կարող է ստնտու լինել։ Զույգը նկատում է, որ իրենց նոր դուստրը շատ արագ է մեծանում։

Գյուղի երեխաները, նույնպես նկատելով նրա ակնհայտ աճը, աղջկան տալիս են «եղեգ» մականունը։ Սուտեմարուն՝ Քագույայի ընկերներից ամենամեծը, սկսում է նրա հետ մտերմանալ։

Օկինան ոսկի ու շքեղ շորեղեն է գտնում եղեգի պուրակում` հենց այնտեղ, որտեղ գտել էր Քագույային։ Օկինան ընդունում է դա որպես Քագույայի աստվածային ծագման նշան և սկսում մտածել նրան իրական արքայադուստր դարձնելու ուղղությամբ` հավատալով, որ դա աղջկա ճակատագիրն է։ Մի անգամ Քագույան վերադառնում է տուն և տեսնում Օկինային ու Օնային ճամպրուկ հավաքելիս. Քագույայի կյանքը լեռներում միանգամից ավարտվում է։ Ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք։

Քագույան հայտնվում է նոր, ընդարձակ տանը՝ լի ծառաներով ու շքեղ զգեստներով։ Նրա համար վարձում են կանացիության ուսուցիչ` Սագամիին, ում աշխատանքն է Քագույային չափված-ձևված կին դարձնել։

Օկինան տոնախմբություն է կազմակերպում Քագույայի ծննդյան առթիվ։ Տոնախմբությանը Քագույայի ականջին մի չար խոսակցություն է հասնում, ինչի արդյունքում Քագույան ընկնում է հուսահատության մեջ։ Նա փախչում է մայրաքաղաքից, վազում դեպի լեռներն ու գտնում Սատեմարուի և իր մյուս ընկերների տունը։ Բայց բոլորն արդեն տեղափոխվել են։ Քագույան վազում է ձյան միջով, սակայն հանկարծակի արթնանում է երեկույթին ու ոչ մի բան բաց չի թողնում։

Քագույան շարունակում է մեծանալ, և նրա գեղեցկությունը տասնյակ փեսացուների է գայթակղում, ովքեր շրջապատում են տունը՝ հուսալով արքայդստեր հետ հանդիպման արժանանալ։ Օկինան ոգևորված է հնարավոր ամուսինների քանակով, բայց Օնան պակաս խանդավառություն է ցուցաբերում, իսկ Քագույան բացարձակապես անտարբեր է։ Փեսացուների իրադրությունը սրվում է հինգ բարձր պաշտոնյաների պատճառով։ Քագույան բոլորին մերժում է՝ յուրաքանչյուրից ինչ֊որ անհնար առարկա պահանջելով, ու հողին հավասարեցնելով նրանց անազնիվ փորձերը։ Երբ նրանցից մեկը սպանվում է արշավանքի ժամանակ, Քագույան ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ ու սկսում է շատ ժամանակ անցկացնել արտասվալով ու նվագելով լուսնին։

Վերջապես կայսրն անձամբ նկատում է Քագույային։ Երբ Քագույան մերժում է կայսերական պալատ ներկայանալու հրավերը, կայսրը որոշում է ինքը տեսակցության գալ։ Գայթակղվելով աղջկա գեղեցկությունից՝ կայսրը թիկունքից գրկում է նրան, ինչով միայն զզվանք է առաջացնում։ Քագույան անհետանում է, ինչով զարմացնում է կայսրին։ Հասկանալով, որ Քագույան հեշտությամբ չի հնազանդվի` կայսրը մեծահոգաբար հեռանում է՝ խոստանալով վերադառնալ ու իրենը դարձնել Քագույային։

Քագույայի թախծամածությունը խորանում է` անհանգստացնելով Օկինային և Օնային։ Ճնշման տակ Քագույան խոստովանում է, որ գնում է Լուսնի մոտ, որից նա օգնություն է խնդրել կայսրի հարձակման ժամանակ։ Լուսին վերադառնալու միտքը եկել է լուսնային ամսվա 15-րդ գիշերը՝ լիալուսնին։ Քագույան, գիտակցելով իր կապվածությունը Երկրին, ցավով խոստովանում է հեռանալու իր դժկամությունը։ Օկինան երդվում է պաշտպանության ծրագիր մշակել ցանկացած երկնային ուժից և միանգամից սկսում է պատրաստական աշխատանքները։ Օնան Քագույայի հետ վերադառնում է իր հայրենի քաղաքը։ Սուտեմարուն երդվում է պաշտպանել նրան` չնայած ամեն ինչին։ Քագույան ու Սուտեմարուն միասին վազում են լեռների միջով մինչև բարձրանում են օդ։

Նրանց երջանիկ թռիչքն ավարտվում է, երբ Քագույան տեսնում է Լուսինն ու վախի է մատնվում՝ աղաչելով Սուտեմարուին իրեն պինդ բռնել։ Չնայած Սուտեմարուի ջանքերին՝ Քագույան պոկվում է նրա գրկից և ընկնում օվկիանոսը։ Սուտեմարուն միայնակ արթնանում է մարգագետնում։ Համոզելով իրեն, որ դա երազ էր՝ նա վերադառնում է իր կնոջ ու երեխայի մոտ։ Քագույան Օնայի հետ վերադառնում է տուն՝ մայրաքաղաք։

Լիալուսնի ճակատագրական գիշերը երկնային պատվիրակությունը՝ Բուդդայի գլխավորությամբ, իջնում է Լուսնից։ Չնայած Օկինայի ջանքերին՝ աստվածային ուժն անկասելի է. այն անարգել սողոսկում է՝ քնեցնելով տան մեծամասնությանը։ Բուդդան ուղարկում է իր ծառաներին՝ Քագույային իրենց մոտ բերելու համար։ Նրանք պատուհանից ներխուժում են աղջկա սենյակ և գայթակղում նրան։ Քագույան սողոսկում է սենյակից դուրս՝ սարսափեցնելով Օնային։ Նա բարձրանում է Լուսնի խմբի մոտ, ովքեր նրան առաջարկում են մոռացության թիկնոցն ու թագ։ Քագույան դնում է թագը գլխին, բայց, մինչև թիկնոցը կդնեն ուսերին, ծնողների լացը կագնեցնում է նրան։ Քագույան աղաչում է սպասավորին իրեն Օկինայի ու Օնայի հետ մի վերջին րոպե տալ։

Քագույան վերջին անգամ վերադառնում է Երկիր և գրկում է ծնողներին։ Սպասավորը գցում է թիկնոցը նրա ուսերին, և Քագույայի հոգին դատարկվում է։ Նա նորից գրավում է իր տեղը խմբում ու բարձրանում Լուսին՝ ապշահար թողելով Օկինային ու Օնային։

Քագույան վերջին անգամ շրջվում է հետ՝ արցունքներն աչքերին, մինչև խումբն անհետանում է Լուսնի լույսի տակ։

Արտադրանքը խմբագրել

Գիբլի ստուդիան առաջին անգամ հայտարարել է, որ Իսաո Տաքահատան աշխատում է լիամետրաժ ֆիլմի վրա 2008 թվականին[7]։ Տաքահատան հետագայում հայտնում է 62-րդ Locarno International Film Festival-ին, որ պատրաստվում է ֆիլմ ստեղծել՝ ճապոնական «Եղեգ կտրողի մասին» հեքիաթի հիման վրա[8]։

Քագույա արքայադսեր հեքիաթի հրապարակումը վերջապես հաստատել են Գիբլի ստուդիայի ու բաշխիչ Տոհո ընկերությունը 2012 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նույն ամսին հայտարարվել է, որ Շինիչիրո Իքեբեն կգրի ֆիլմի երաժշտությունը[9]։

2013 թվականի փենտրվարի 4-ին հայտարարվել է, որ Ջո Հիսաիշին կգրի երաժշտությունը՝ փոխարինելով Իքեբեին։ Սա առաջին անգամ էր, որ Հիսաիշին կգրեր երաժշտություն Իսաո Տաքահատայի ֆիլմի համար։ Ինչպես նաև առաջին անգամն էր, որ Հիսաիշին երաժշտություն կգրեր Գիբլի ստուդիայի երկու ֆիլմի համար նույն տարում․ երկրորդը Հայաո Միյաձակիի՝ «Քամին ուժգնանում է»֊ն էր[10]։

2013 թվականի մայիսին հայտարարվում է, որ Կազումի Նիքայդոն կներկայացնի ֆիլմի թեմայիկ երգը՝ «Կյանքի հիշողությունները» (ճապ.՝ いのちの記憶 Ինոչի նո Քիոքու)[11][12][13]:

Թողարկումը խմբագրել

Ի սկզբանե հայտարարվել է, որ «Քագույա արքայադտեր հեքիաթը» Ճապոնիայում լույս կտեսնի «Քամին ուժգնանում է»-ի հետ զուգահեռ՝ 2013 թվականի ամռանը։ Սա 1988 թվականից հետո կլիներ առաջին անգամ, երբ երկու ռեժիսորների աշխատանքները միաժամանակ կներկայացվեին հանրությանը։ 1988 թվականին միասին լույս տեսան «Իմ հարևան Տոտորո»֊ն և «Լուսատիտիկների գերեզմանոց»֊ը[14]։

2013-ի փետրվարին բաշխիչ Տոհո ընկերությունը հայտարարեց, որ «Քագույա արքայադստեր հեքիաթ»֊ի հրատարակումը կհետաձգվի մինչև 2013 թվականի աշուն՝ մտահոգվելով, որ ոչ բոլոր կադրավորումներն են պատրաստ[15][16]։ 2014 թվականի մարտի 12-ին անկախ բաշխիչ GKIDS ընկերությունը հայտարարեց, որ ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ իրավունքներն, ու որ այն աշնանը կցուցադրվի անգլերեն հնչունավորմամբ[17]։

Ընդունումը խմբագրել

2014 թվականի հունվարի 5-ի դրությամբ ֆիլմը կազմել է շուրջ ¥2,014,535,721 (ԱՄՆ $19,345,586) ճապոնական տոմսարկղերում։ Հունվարի 19-ի դրությամբ՝ ¥2.21 միլիարդ (ԱՄՆ $21.19 միլիոն), փետրվարի 2-ի դրությամբ՝ ¥2,313,602,733 (ԱՄՆ $22,613,153):

Ֆիլմը նոմինացվել է անիմացիայի համար Japan Academy Prize-ի՝ 37-րդ Japan Academy Prize-ում։ Ստացել է Animation Film Award՝ 68-րդ Mainichi Film Awards-ում։ 2014-ի փետրվարին գրավել է 4-րդ տեղը Kinema Junpo-ի լավագույն տասնյակում ու Reader's Choice Awards-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2014/10/17/movies/the-tale-of-the-princess-kaguya-from-isao-takahata.html?ref=movies
  2. http://www.imdb.com/title/tt2576852/
  3. http://www.metacritic.com/movie/the-tale-of-the-princess-kaguya
  4. http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=147150
  5. http://filmspot.pt/filme/kaguya-hime-no-monogatari-149871/
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. «Գիբլիից Տաքահատան և Գորո Միյաձակին նոր գործերի վրա են աշխատում». Անիմե Նյուզ Նեթվորք. 2008 թվական, փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թվական, դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թվական, դեկտեմբերի 27-ին.
  8. «Իսաո Տաքահատան իր հաջորդ ֆիլմը կնկարի «Տակետորի Մոնոգատարիի» հիման վրա». Անիմե Նյուզ Նեթվորք. 2009 թվական, օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2012, նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012, հոկտեմբերի 28-ին.
  9. ジブリ新作、2作一挙公開!宮崎駿&高畑勲作品でジブリ史上初!. Cinema Today (ճապոներեն). 2012, դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012, դեկտեմբերի 16. Վերցված է 2012, դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «Գիբլիի «Քագույա֊հիմե»֊ի կոմպոզիտորը արդեն Հիսաիշին է». Անիմե Նյուզ Նեթվորք. 2013, փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2013, փետրվարի 9-ին. Վերցված է 2013, փետրվարի 8-ին.
  11. ジブリ新作『かぐや姫の物語』主題歌決定!現役僧侶の二階堂和美が大抜てき!. Cinema Today (ճապոներեն). 2013, մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2013, հուլիսի 15. Վերցված է 2013, օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. かぐや姫の物語 サウンドトラック (ճապոներեն). Oricon. Արխիվացված օրիգինալից 2015, մայիսի 18-ին. Վերցված է 2015, մայիսի 7-ին.
  13. «Նիքայդո Կազումիի պաշտոնական կայքը» (ճապոներեն). Վերցված է 2019, փետրվարի 27-ին.
  14. «Գիբլին հայտարարում է Միյազակիի «Քամին ուժգանանում է»֊ն և Տաքահատայի «Քագույա արքայադստեր հեքիաթը»». Անիմե Նյուզ Նեթվորք. 2012, դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2013, հունվարի 3-ին. Վերցված է 2012, դեկտեմբերի 27-ին.
  15. 高畑勲監督「かぐや姫」公開延期 「絵コンテ完成まだ」. Ասահի Շինբուն (ճապոներեն). 2013, փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013, ապրիլի 7-ին. Վերցված է 2013, փետրվարի 9-ին.
  16. 高畑勲監督「かぐや姫の物語」公開が秋に延期! (ճապոներեն). Էյգա. 2013, փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013, փետրվարի 6. Վերցված է 2013, փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  17. «GKIDS ձեռք է բերում Տաքահատայի «Քագույա արքայադստեր հեքիաթի» իրավունքները Միացյալ Նահանգներում տարածելու համար». Քարթուն Բրյու. 2014, մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2014, մարտի 16-ին. Վերցված է 2014, մարտի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քագույա արքայադստեր հեքիաթը» հոդվածին։