«Փրատ ընդ Ուիտնի » (անգլ.՝ Pratt & Whitney) — ամերիկյան քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիացիոն շարժիչներ արտադրող ընկերություն: Ներկա պահին համարվում է United Technologies ֆինանսաարդյունաբերական կորպորացիայի մասը: Ընկերությունը մտնում է ավիաշարժիչների արտադրողների «մեծ եռյակի» մեջ` բրիտանական Rolls-Royce Group plc և ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունների հետ միասին: Բացի ավիաշարժիչներից, «Փրատ ընդ Ուիտնի » արտադրում է մոդուլային և տեղափոխող գազատուրբինային կայաններ` արդյունաբերական նպատակների համար, լոկոմոտիվների և հռթիռային շարժիչներ:

Փրատ ընդ Ուիտնի
PrattAndWhitneyHeadquarters.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1925
ՀիմնադիրFrancis Pratt?
ՎայրEast Hartford, Հարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ և Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Արդյունաբերությունավիատիեզերական արդյունաբերություն
Մայր ընկերությունRaytheon Technologies Corporation?
Դուստր ընկերություններPratt & Whitney Canada?
ՍեփականատերRaytheon Technologies Corporation?
Կայքprattwhitney.com
Pratt & Whitney Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

ՀիմնադրումԽմբագրել

«Փրատ ընդ Ուիտնի Քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին` Փրատ Ֆրենսիսի և Ուիթնի Էմոսի կողմից Հարթֆորդում: Ընկերությունը զբաղվում էր հաստոցների, կարի մեքենաներ արտադրողների համար պահեստամասերի և Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսի (Միություն) բանակի համար հրազենի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ:

Ավիաշարժիչների արտադրությունԽմբագրել

1925 թվականին ավիացիոն ինժեներ Ֆրեդերիկ Ռենչլերը դիմեց «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությանը` իրեն նոր ավիացիոն շարժիչների արտադրության համար միջոցներ և վայրեր տրամադրելու նպատակով։ «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությունը տրամադրեց նրան 250 հազար դոլարի չափով վարկ և տարածք իրենց շենքերում՝ «Փրատ ընդ Ուիտնի » անունն օգտագործելու իրավունքով: «Փրատ ընդ Ուիտնի » առաջին «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչի աշխատանքներն ավարտվել են 1925 թվականին` Սուրբ Ծննդի նախօրյակին: Այն հեշտությամբ անցավ որակավորման փորձարկումները ռազմածովային նավատորմում 1926 թվականի մարտին, և Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատվիրեց 200 շարժիչ: Ինքնաթիռները «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչներով ցուցաբերեցին այնպիսի արագություն, բարձրություն, կատարում և հուսալիություն, որ դա դարձավ ամերիկյան ավիացիայի հեղաշրջումը:

Ավիաշարժիչների ինքնուրույն արտադրությունԽմբագրել

1929 թվականին Ֆրեդերիկ Ռենչլերը ավարտեց «Փրատ ընդ Ուիտնի Մաշինե Տուլ» ընկերության հետ համագործակցությունը և հիմնադրեց «Յունայթեդ Էյքրաֆթ ընդ Տրանսպորտ» ընկերությունը, որը նախապես եղել է «Յունայթեդ Թեքնոլոջիս» ընկերությունը: Նախկինում կազմված համաձայնագրի համաձայն՝ Ռենչլերն իրավունքները սահմանափակված չէին «Փրատ ընդ Ուիտնի » մակնիշի նկատմամբ և օգտվելով դրանից՝ նա իր նոր ընկերությունն անվանեց «Փրատ ընդ Ուիտնի»:

Ներկայիս վիճակԽմբագրել

2005 թվականի օգոստոսի 2-ին «Փրատ ընդ Ուիտնի ն» ընկերությունը Rocketdyne հեղուկա-հրթիռային շարժիչ արտադրող ընկերությունից ձեռք է բերել Boeing օդանավաշինական ընկերության համար շարժիչներ արտադրելու իրավունք և անվանափոխվել այն «Փրատ ընդ Ուիտնի Ռոքեյդայն Ինք.»-ի։

ԱրտադրանքԽմբագրել

Քաղաքացիական ավիացիայի համար տուրբոռեակտիվ շարժիչներԽմբագրել

  • JT3D/TF33
  • JT4A
  • JT8D
  • JT9D
  • JT12/J60
  • PW1000G
  • PW2000/F117
  • PW4000
  • PW6000
  • PW7000
  • PW8000
  • Engine Alliance GP7200
  • International Aero Engines V2500

Ռազմական տուրբոռեակտիվ շարժիչներԽմբագրել

  • J42 (JT6) (Rolls-Royce Nene)
  • J48 (JT7) (Rolls-Royce Tay)
  • J52 (JT8A)
  • J57 (JT3C)
  • TF33 (JT3D)
  • J58 (JT11D)
  • J75 (JT4A)
  • TF30 (JT10)
  • F100 (JTF22)
  • Pratt & Whitney F119 (PW5000)
  • Pratt & Whitney F135 (մշակված է F119-ից)
  • PW1120 (մշակված է F100-ից)

Մխոցային ներքին այրման շարժիչներԽմբագրել

  • Pratt & Whitney R-1340 Wasp
  • Pratt & Whitney R-1690 Hornet
  • Pratt & Whitney R-985 Wasp Junior
  • Pratt & Whitney R-1535 Twin Wasp Junior
  • Pratt & Whitney R-1830 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2000 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2180 Twin Wasp E
  • Pratt & Whitney R-2800 Double Wasp
  • Pratt & Whitney R-4360 Wasp Major

Տուրբոպտուտակավոր շարժիչներԽմբագրել

  • Pratt&Whitney T34
  • Pratt&Whitney PT6A-27
  • Pratt&Whitney Canada PT6A-114A

Արդյունաբերական տուրբիններԽմբագրել

  • Pratt&Whitney GG3/FT3
  • Pratt&Whitney GG4/FT4
  • Pratt&Whitney FT8

Շարժիչները «Ֆորմուլա 1»-ումԽմբագրել

1971 թվականին Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնության ժամանակ երևան եկավ «Փրատ ընդ Ուիտնիի» «Լոտուս» գազատուրբինային շարչիչը։ Սակայն, երեք մրցակցություններից ոչ մեկում այն չի կարողացել հասել հաջողության: Միակ լավագույն արդյունքը եղել է Ֆորմուլա 1-ի ապագա կրկնակի չեմպիոն Էմերսոն Ֆիտտիպալդի հաշվին՝ 1971 թվականի Իտալիայի գրան-պրիի ժամանակ, որտեղ նա գրավել է 8-րդ տեղը։։

ԾանոթագրություններԽմբագրել