«Փրատ ընդ Ուիտնի » (անգլ.՝ Pratt & Whitney) — ամերիկյան քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիացիոն շարժիչներ արտադրող ընկերություն։ Ներկա պահին համարվում է United Technologies ֆինանսաարդյունաբերական կորպորացիայի մասը։ Ընկերությունը մտնում է ավիաշարժիչների արտադրողների «մեծ եռյակի» մեջ` բրիտանական Rolls-Royce Group plc և ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունների հետ միասին։ Բացի ավիաշարժիչներից, «Փրատ ընդ Ուիտնի » արտադրում է մոդուլային և տեղափոխող գազատուրբինային կայաններ` արդյունաբերական նպատակների համար, լոկոմոտիվների և հռթիռային շարժիչներ։

Փրատ ընդ Ուիտնի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1925[1]
ՀիմնադիրFrederick Rentschler?
ՎայրEast Hartford և Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[2][1]
Արդյունաբերությունինքնաթիռաշինական ընկերություն
Մայր ընկերությունRTX?
Դուստր ընկերություններPratt & Whitney Canada?
ՍեփականատերRTX?
Կայքprattwhitney.com(անգլ.)
 Pratt & Whitney Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

«Փրատ ընդ Ուիտնի Քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 1860 թվականին՝ Փրատ Ֆրենսիսի և Ուիթնի Էմոսի կողմից Հարթֆորդում։ Ընկերությունը զբաղվում էր հաստոցների, կարի մեքենաներ արտադրողների համար պահեստամասերի և Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Հյուսիսի (Միություն) բանակի համար հրազենի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ։

Ավիաշարժիչների արտադրություն խմբագրել

1925 թվականին ավիացիոն ինժեներ Ֆրեդերիկ Ռենչլերը դիմեց «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությանը` իրեն նոր ավիացիոն շարժիչների արտադրության համար միջոցներ և վայրեր տրամադրելու նպատակով։ «Փրատ ընդ Ուիտնի » ընկերությունը տրամադրեց նրան 250 հազար դոլարի չափով վարկ և տարածք իրենց շենքերում՝ «Փրատ ընդ Ուիտնի » անունն օգտագործելու իրավունքով։ «Փրատ ընդ Ուիտնի » առաջին «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչի աշխատանքներն ավարտվել են 1925 թվականին՝ Սուրբ Ծննդի նախօրյակին։ Այն հեշտությամբ անցավ որակավորման փորձարկումները ռազմածովային նավատորմում 1926 թվականի մարտին, և Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատվիրեց 200 շարժիչ։ Ինքնաթիռները «Pratt & Whitney R-1340 Wasp» շարժիչներով ցուցաբերեցին այնպիսի արագություն, բարձրություն, կատարում և հուսալիություն, որ դա դարձավ ամերիկյան ավիացիայի հեղաշրջումը։

Ավիաշարժիչների ինքնուրույն արտադրություն խմբագրել

1929 թվականին Ֆրեդերիկ Ռենչլերը ավարտեց «Փրատ ընդ Ուիտնի Մաշինե Տուլ» ընկերության հետ համագործակցությունը և հիմնադրեց «Յունայթեդ Էյքրաֆթ ընդ Տրանսպորտ» ընկերությունը, որը նախապես եղել է «Յունայթեդ Թեքնոլոջիս» ընկերությունը։ Նախկինում կազմված համաձայնագրի համաձայն՝ Ռենչլերն իրավունքները սահմանափակված չէին «Փրատ ընդ Ուիտնի » մակնիշի նկատմամբ և օգտվելով դրանից՝ նա իր նոր ընկերությունն անվանեց «Փրատ ընդ Ուիտնի»։

Ներկայիս վիճակ խմբագրել

2005 թվականի օգոստոսի 2-ին «Փրատ ընդ Ուիտնի ն» ընկերությունը Rocketdyne հեղուկա-հրթիռային շարժիչ արտադրող ընկերությունից ձեռք է բերել Boeing օդանավաշինական ընկերության համար շարժիչներ արտադրելու իրավունք և անվանափոխվել այն «Փրատ ընդ Ուիտնի Ռոքեյդայն Ինք.»-ի։

Արտադրանք խմբագրել

Քաղաքացիական ավիացիայի համար տուրբոռեակտիվ շարժիչներ խմբագրել

  • JT3D/TF33
  • JT4A
  • JT8D
  • JT9D
  • JT12/J60
  • PW1000G
  • PW2000/F117
  • PW4000
  • PW6000
  • PW7000
  • PW8000
  • Engine Alliance GP7200
  • International Aero Engines V2500

Ռազմական տուրբոռեակտիվ շարժիչներ խմբագրել

  • J42 (JT6) (Rolls-Royce Nene)
  • J48 (JT7) (Rolls-Royce Tay)
  • J52 (JT8A)
  • J57 (JT3C)
  • TF33 (JT3D)
  • J58 (JT11D)
  • J75 (JT4A)
  • TF30 (JT10)
  • F100 (JTF22)
  • Pratt & Whitney F119 (PW5000)
  • Pratt & Whitney F135 (մշակված է F119-ից)
  • PW1120 (մշակված է F100-ից)

Մխոցային ներքին այրման շարժիչներ խմբագրել

  • Pratt & Whitney R-1340 Wasp
  • Pratt & Whitney R-1690 Hornet
  • Pratt & Whitney R-985 Wasp Junior
  • Pratt & Whitney R-1535 Twin Wasp Junior
  • Pratt & Whitney R-1830 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2000 Twin Wasp
  • Pratt & Whitney R-2180 Twin Wasp E
  • Pratt & Whitney R-2800 Double Wasp
  • Pratt & Whitney R-4360 Wasp Major

Տուրբոպտուտակավոր շարժիչներ խմբագրել

  • Pratt&Whitney T34
  • Pratt&Whitney PT6A-27
  • Pratt&Whitney Canada PT6A-114A

Արդյունաբերական տուրբիններ խմբագրել

  • Pratt&Whitney GG3/FT3
  • Pratt&Whitney GG4/FT4
  • Pratt&Whitney FT8

Շարժիչները «Ֆորմուլա 1»-ում խմբագրել

1971 թվականին Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնության ժամանակ երևան եկավ «Փրատ ընդ Ուիտնիի» «Լոտուս» գազատուրբինային շարչիչը։ Սակայն, երեք մրցակցություններից ոչ մեկում այն չի կարողացել հասել հաջողության։ Միակ լավագույն արդյունքը եղել է Ֆորմուլա 1-ի ապագա կրկնակի չեմպիոն Էմերսոն Ֆիտտիպալդի հաշվին՝ 1971 թվականի Իտալիայի գրան-պրիի ժամանակ, որտեղ նա գրավել է 8-րդ տեղը։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ROR release v1.27 — v1.27 — 2023. — doi:10.5281/ZENODO.8071924
  2. Funder Registrydoi:10.13039/100004684
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրատ ընդ Ուիտնի» հոդվածին։