Փոլ Ջոզեֆ Ուոթսոն

անգլիացի այլընտրանքային մեդիադեմք, ռադիոհաղորդավար և դավադրության տեսաբան

Փոլ Ջոզեֆ Ուոթսոն (անգլ.՝ Paul Joseph Watson, մայիսի 24, 1982(1982-05-24), Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1][2][3], անգլիացի այլընտրանքային մեդիադեմք, ռադիոհաղորդավար և դավադրության տեսաբան[4]։ «Infowars.com» այլընտրանքային լրատվական կայքի գլխավոր խմբագիր, «Ալեքս Ջոնսի շոու» (The Alex Jones Show) ռադիոհաղորդման թղթակից, երբեմն նաև՝ հաղորդավար (հաղորդման հեղինակ Ալեքս Ջոնսի հետ)։

Փոլ Ջոզեֆ Ուոթսոն
անգլ.՝ Paul Joseph Watson
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1982(1982-05-24) (41 տարեկան)
ԾննդավայրՇեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունգրող, դավադրության տեսաբան, բլոգեր, յություբեր, լրագրող, քաղաքական ակտիվիստ, թվիթեր գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԿուսակցությունՄիացյալ Թագավորության անկախության կուսակցություն
 Paul Joseph Watson Վիքիպահեստում

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

Բազմաթիվ առիթներով Ուոթսոնը նկարագրվել է որպես «ինֆորմացիոն դարաշրջանի աջ թևի մեկնաբաններից մեկը»[5]։ Ութսոնը նախկինում իրեն համարել է լիբերտարիանական համոզմունքներով անձ և 2012 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում սատարել հանրապետական թեկնածու Ռոն Փոլին։ 2016 թվականին արված թվիթերյան գրառումներից մեկում Ուոթսոնը նշել է, որ այլևս լիբերտարիանական համոզմունքներ չունի, քանի որ Լիբերտարիանական կուսակցության ներկայացուցիչ Գերի Ջոնսոնը «խայտառակել է տվյալ եզրույթը»։ 2016 թվականի նոյեմբերին, ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Ուոթսոնն իրեն նկարագրում էր որպես «նոր աջ թևի» ներկայացուցիչ։ Ուոթսոնը նաև իրեն պահպանողական է համարում, ավելացնելով, որ ժամանակակից պահպանողականությունը վերածվել է հակամշակութային շարժման և հակադրվում է ներկայիս մշակույթում ձևավորված քաղցկեղային տարրերին[6]։

Բազմաթիվ առիթներով Ուոթսոնը քննադատություններ է հնչեցնում իսլամի հասցեին, ինչի պատճառով մեղադրվել է մուսուլմանների հանդեպ ատելություն սերմանելու մեջ[7]։ ՅուԹուբում տեղադրված հեղինակային հոլովակներից մեկում («Ճշմարտությունը իսլամի մասին») Ուոթսոնն իսլամը նկարագրում է որպես «անհանդուրժողական, արմատական-ծայրահեղական հավատքի համակարգ», նաև ավելացնելով, որ բռնաբարությունը «իսլամի մշակույթի անբաժանելի մասն է կազմում»[7]։

Չնայած 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին սատարելուն, Ուոթսոնը 2017 թվականի ապրիլի 6-ին արված թվիթերյան գրառման մեջ նշեց, որ պաշտոնապես լքում է Թրամփի «հետևորդների գնացքը», այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը որոշում կայացրեց ռմբակոծել սիրիական ավիաբազան՝ ի պատասխան մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքում իրականացված քիմիական հարձակմանը՝ այս կերպ շարունակելով Միացյալ Նահանգների միջամտությունը Սիրիական ճգնաժամում։ Գրառումից հետո նշանակալի թվով հետևորդներ կորցնելուց հետ, Ուոթսոնը հայտարարեց, որ ոչ թե այլևս չի սատարում Թրամփին, այլ լքում է նրա «հետևորդների գնացքը»՝ Սիրիական ճգնաժամում ունեցած դիրքորոշման առումով[8]։ Առանձին հարցազրույցում, Ուոթսոնը նշել է, որ 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սատարում է «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենին[9], ով ի վերջո պարտվեց Էմանուել Մակրոնին[10]։

Զանգվածային լրատվամիջոցներում խմբագրել

2016 թվականին Ուոթսոնը Հիլարի Քլինթոնի անվան շուրջ շրջանառվող հայտնի դավադրության տեսություններից մեկի կողմնակիցներից էր, համաձայն որի, Քլինթոնը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, որոնք փորձում է հնարամտորեն կոծկել։ Նախագահական ողջ քարոզարշավի ընթացքում Ուոթսոնի վարկածները մեծ լուսաբանում ունեցան զանգվածային լրատվամիջոցների շրջանում։

2017 թվականի փետրվարին Ուոթսոնը հայտարարեց, որ անձամբ կհոգա այն լրագրողի ծախսերը, ով, կարծելով, թե Շվեդիան ապահով երկիր է, կայցելի Մալմյո քաղաքի վտանգավոր ներգաղթյալներով բնակեցված արվարձանները։ Հայտարարությանն արձագանքեցին բազմաթիվ լրագրողներ[11][12], և Ուոթսոնն ընտրեց նյույորքցի անկախ լրագրող և լուսանկարիչ Թիմ Փուլին, ով նույնպես նախատեսել էր նմանատիվ հետաքննություն անցկացնել։ Ուղևորության համար Ուոթսոնը Փուլին 2000 ԱՄՆ դոլար տրամադրեց[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարցազրույց Փոլ Ջոզեֆ Ուոթսոնի հետ». The Tab Sheffield (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  2. Մակբայն, Համիշ (2017 թ․ մարտի 1). «Արդյո՞ք այս մարդիկ Լոնդոնի երիտասարդ ծայրահեղական պահպանողականության դեմքերն են». Evening standard magazine.
  3. «Կոնտակտային տվյալներ». Propagandamatrix.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  4. UGC and Social News team. «Ծայրահեղ աջակողմյան լրագրողը մարտահրավեր է նետում մարդկանց՝ Շվեդիա այցելելու համար».
  5. «Examining the Right Wing British Blowhards Using YouTube to 'Prove Everybody Wrong' - VICE».
  6. Walter, Damien (2017 թ․ փետրվարի 18). «There's a very simple reason why the alt-right is not the new counterculture». The Independent.
  7. 7,0 7,1 «The Truth About Islam». YouTube.
  8. Withey, Josh (2017 թ․ ապրիլի 8). «Paul Joseph Watson in humiliating U-turn after losing hundreds of followers». indy100. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  9. Greenwood, Max (2017 թ․ ապրիլի 7). «Syria strike disappoints Trump backers in media». The Hill. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  10. Greenwood, Max (2017 թ․ ապրիլի 7). «Syria strike disappoints Trump backers in media». The Hill. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  11. Bowden, George (2017 թ․ փետրվարի 20). «Paul Joseph Watson's Twitter Offer For Journalist Trip To Sweden Spectacularly Backfires». Huffington Post.
  12. Roden, Lee (2017 թ․ փետրվարի 21). «Far-right editor's offer to pay travel costs to 'crime-ridden Malmö' backfires as dozens accept». The Local Sweden.
  13. Bowden, George (2017 թ․ փետրվարի 21). «Paul Joseph Watson Comes Good On Twitter Offer To 'Investigate Malmo, Sweden, Crimes'». Huffington Post.

Արտաքին հղումներ խմբագրել