Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն

Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն, Տոմահավկ թևավոր հրթիռներով սիրիական Շայրաթ ավիավաբազայի 2017 թվականի ապրիլի 7-ի ռմբակոծություն է[1]։ Ռմբակոծության հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Շայրաթ ավիաբազայի ռմբակոծություն

ԱՄՆ-ը ապրիլի 7-ի լույս առավոտյան 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմս նահանգում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ ամերիկյան իշխանությունների կարծիքի օրեր առաջ քիմիական նյութի կիրառմամբ հարձակում էր կատարվել Իդլիբ նահանգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է՝

Սա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից, Միացյալ Նահանգները կանխելու և կասեցնելու են մահացու քիմիական զենքի տարածումն ու օգտագործումը[2][3]։
Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան նրան, որ օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերը բնակիչների դեմ քիմիական զենք են օգտագործել[4]։

Ռմբակոծության արդյունքում Սիրիայի օդային ռազմական ուժերի 9-10 ինքնաթիռ է ոչնչացվել։ Թռիչքուղին չի վնասվել, ինքնաթիռների մի մասը նույնպես մնացել են անվնաս[5]։ Ըստ սիրիական կառավարական տեղեկատվական SANA կազմակերպության՝ ռնբակոծությանը զոհ են դարձել ինը խաղաղ բնակիչ, որոնց թվում չորս երեխա։ Վիրավորվել են առնվազն յոթ մարդ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «США атаковали крылатыми ракетами аэродром правительственных сил в Сирии» (ռուսերեն). Lenta.ru. 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  2. President Trump speaks after ordering attack on Syria VOA, 6 April 2017.
  3. «Trump calls on 'all civilized nations' to end carnage in Syria after launching missile strike». Dallas News.
  4. «ՌԴ ՊՆ. «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ արձակած հրթիռների արդյունավետությունը բավականին ցածր է». razm.info. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Телеканал «Россия 24» показал кадры с авиабазы Шайрат, по которой нанесли удар ВС США». ИТАР-ТАСС. 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Что известно об ударе США по авиабазе в Сирии». ИТАР-ТАСС. 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.