Ալեքս Ջոնս

ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող և դավադրության տեսաբան

Ալեքսանդր Էմերիկ (Ալեքս) Ջոնս (անգլ.՝ Alexander Emerick "Alex" Jones, փետրվարի 11, 1974(1974-02-11)[1], Դալաս)[2], ամերիկացի ծայրահեղ աջակողմյան ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող և դավադրության տեսաբան[3][4]։ «Genesis Communications Network» և «WWCR» ցանցերի եթերում, Տեխասի Օսթին քաղաքից վարում է «Ալեքս Ջոնսի շոու» (The Alex Jones Show) ռադիոհաղորդումը, որը հեռարձակվում է ինչպես Միացյալ Նահանգների ռադիոծածկույթում, այնպես էլ առցանց ռեժիմով[5][6][7]։

Ալեքս Ջոնս
անգլ.՝ Alex Jones
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1974(1974-02-11)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԴալաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունAustin Community College District? և Anderson High School?
Ազդվել էGary Allen? և Milton William Cooper?
ԵրկերInfoWars?
Մասնագիտությունկինոռեժիսոր, ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող, դավադրության տեսաբան, պոդքաստեր, հակապատվաստանյութերի ակտիվիստ, gun rights advocate և misinformation creator
Ծնողներհայր՝ Դեյվիդ Ջոնս, մայր՝ Քերոլ Ջոնս
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՌեքս Ջոնս
Կայքprisonplanet.com
Ստորագրություն
Изображение автографа
 Alex Jones (conspiracy theorist) Վիքիպահեստում

Կարիերայի ընթացքում Ջոնսը հաճախ հայտնվել է զանազան սկանդալների կիզակետում։ Ջոնսի կողմից արված առավել վիճահարույց հայտարարություններից է եղել «Սենդի Հուք» դպրոցի զանգվածային սպանության բեմադրված լինելը, ինչպես նաև մի շարք առիթներով Ջոնսը մեղադրել է հենց Միացյալ Նահանգների դաշնային կառավարությանը՝ Օկլահոմա սիթիի բնակելի շենքերի պայթյունները, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները կազմակերպելու, ՆԱՍԱ-ի ենթադրյալ գաղտնի զենքը հանրությունից թաքցնելու պատրվակով լուսնի վրա կատարված վայրէջքը կեղծելու և այլ զեղծումներում մասնակցություն ունենալու մեջ։ Ջոնսի համոզմամբ, երկրի կառավարությունը, թիմակցելով խոշոր կորպորացիաների հետ, «նախապատրաստված տնտեսական ճգնաժամերի, բարձր տեխնոլոգիաների միջոցով սահմանված հսկողության և զանգվածային հիստերիա բռնկող կազմակերպված ահաբեկչական հարձակումների գնով» փորձում է Նոր աշխարհակարգ ձևավորել[8][9][10][11]։

Ջոնսն ինքն իրեն համարում է լիբերտարիանիստական և պալեոպահպանողական համոզմունքներով անձ, մինչդեռ քննադատները նրան նկարագրում են որպես ծայրահեղ աջակողմյան պահպանողական և պրոռուսական կողմնորոշվածություն ունեցող պրոպագանդիստ[12]։

Ջոնսին պատկանող «InfoWars.com» կայքը որակվել է որպես կեղծ լրատվական ալիք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Alex Jones - About». Facebook. 1974 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  3. Stack, Liam (2016 թ․ նոյեմբերի 14). «Globalism: A Far-Right Conspiracy Theory Buoyed by Trump». The New York Times. The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. Griffing, Alexander (March 03, 2017). Who Is Alex Jones? Donald Trump's Favorite Conspiracy Theorist. Haaretz. Retrieved: March 3, 2017.
  5. List of Alex Jones Radio Show Affiliated Stations.
  6. «All Hell Breaks Loose on The View After 9/11 Truther Cuts Loose». FoxNation.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  7. «The Alex Jones Show». Tune In. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  8. «Alex Jones' pro-gun tirade at Piers Morgan on British presenter's own show». The Guardian. London. 2013 թ․ հունվարի 8. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  9. Nuzzi, Olivia. «Dear Moon Landing Deniers: Sorry I Called You Moon Landing Deniers». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Moon Landing Faked!!!—Why People Believe in Conspiracy Theories». 2013 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  11. Alexander Zaitchik (2011 թ․ մարտի 2). «Meet Alex Jones». Rolling Stone. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  12. Russian Disinformation for a Conservative Audience Արխիվացված 2020-12-09 Wayback Machine Accuracy in Media. July 17, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Ջոնս» հոդվածին։