Փոլ Բիյա

կամերունցի քաղաքական գործիչ

Փոլ Բիյա (ֆր.՝ Paul Biya, փետրվարի 13, 1933(1933-02-13)[1][2], Mvomeka'a, French Cameroons), կամերունցի պետական, քաղաքական գործիչ, Կամերունի վարչապետ (1975-1982), որից հետո Կամերունի նախագահ։

Փոլ Բիյա
 
Կուսակցություն՝ Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում
Կրթություն՝ Վարչական ազգային դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 13, 1933(1933-02-13)[1][2] (91 տարեկան)
Ծննդավայր Mvomeka'a, French Cameroons
Քաղաքացիություն  Կամերուն
Ամուսին Շանտալ Բիյա և Jeanne-Irène Biya?
Զավակներ Emmanuel Franck Biya? և Brenda Biya?
 
Կայք՝ prc.cm
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ[4] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Պիոս IX-ի շքանշանի շղթա Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[3] Արիության շքանշան Order of Merit Order of the Federal Republic Order of Merit of Senegal Հանրապետության շքանշան և Սերբիայի Հանրապետության օրդեն

Կենսագրություն խմբագրել

Քաղաքական կարիերա խմբագրել

Փոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 3֊ին երկրի հարավում գտնվող Մվոմեկկա գյուղում։ Էթնիկ պատկանելիությամբ ֆանգ է (բուլու)[5]։ 1956 թվականին ավարտել է Յաունդայի գեներալ Լեկլերկի անվան լիցեյը և ստացել դիպլոմ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ[6]։ 1956 թվականի հունիսից Փարիզում սովորել է Լուի լե Գրան լիցեյում, սովորել է նաև Սորբոնում։ Ունի նաև Փարիզի համալսարանի իրավաբանության բաժնի և քաղաքական գիտությունների Ինստիտուտի դիպլոմներ։ 1962 թվականին ավարտել է Փարիզի «մերձծովյան տարածքների» հետազոտման Ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք և անցել պետական ծառայության․ երկրի նախագահ Ահմադ Ահիջի գրասենյակում աշխատել է որպես հատուկ հանձնարարություններ կատարող, հետո 1964 թվականին նշանակվել է ազգային կրթության, երիտասարդության և մշակույթի նախարարության գրասենյակի տնօրեն, իսկ 1965 թվականին դարձել է նախարարության գլխավոր քարտուղարը։ 1967 թվականին նորից աշխատանքի է անցել նախագահի գրասենյակում, դարձել է քաղաքացիական գրասենյակի տնօրենը։ 1968 թվականի հունվարից դարձել է գրասենյակի գլխավոր քարտուղարը, միաժամանակ օգոստոսին ստացել է նախարարի աստիճան։ 1970 թվականի հունիսից ունեցել է պետական նախարարի աստիճան։ 1975 թվականի հունիսի 30֊ին նշանակվել է Կամերունի վարչապետի պաշտոնում։ 1980 թվականից երկրի միակ կուսակցության՝ Կամերունյան ազգային միության նախագահն է։

Նախագահ խմբագրել

1982 թվականի նոյեմբերի 4֊ին Ահմադ Ահիջոն հանկարծակի հայտնել է իր պաշտոնաթողության մասին և նոյեմբերի 6֊ին Սահմանադրության համաձայն Փոլ Բիյան նրան փոխարինել է նախագահի պաշտոնում։

1983 թվականի օգոստոսին Բիյան մեղադրել է Ահիջոյին՝ հունիսին պետական հեղաշրջում կազմակերպելու համար (1984 թվականի փետրվարին Ահիջոյի և նրա երկու համախոհների նկատմամբ տեղի է ունեցել հեռակա դատավարություն՝ պետական հեղաշրջման մեղադրանքով, և Ահիջոն դատապարտվել է մահապատժի, չնայած հետագայում Բիյան այն փոխել է ցմահ ազատազրկումով)[7]։

1983 թվականի սեպտեմբերի 14֊ին դարձել է Կամերունի ազգային միության նախագահը, որը 1985 թվականին վերանվանվել է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն»։

1984 թվականի ապրիլի 6֊ին կառավարական զորքերը ճնշել են ևս մեկ հեղաշրջման փորձ։ Դրանից հետո Բիյան ցրել է Հանրապետական գվարդիան։ Հաջորդ տարվա հունվարի 14֊ին նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ (ստանալով 99,98% ձայն), վերընտրվել է նաև 1988 թվականի ապրիլի 24֊ին՝ 98,75% ձայների արդյունքով։

1992 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում անց են կացվել նոր նախագահական ընտրություններ, որտեղ նորից նա է հաղթել՝ հավաքելով 39,98 % ձայն (նրա հիմնական հակառակորդը Ջոն Ֆրու Նդին հավաքել է 36,8%)։ 1996 թվականին Բիյան ընտրվել է Աֆրիկյան Միավորման նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ 1997 թվականի հոկտեմբերի 12֊ին անցկացված նախագահական ընտրություններում նա վերընտրվել է երկրի նախագահ՝ 92,57 % ձայներով։ 2004 թվականի ընտրություններին ստացել է 70,92%։

1994 և 1996 թվականներին Նիգերիայի զինված ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել՝ Բակասի թերակղզու վիճելի տարածքի համար, որը հարուստ է նավթով։ 2002 թվականի հոկտեմբերին Միջազգային դատարանը ճանաչել է Կամերունի իրավացիությունը և 2006 թվականի հունիսի 12֊ին Փոլ Բիյան և Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն համապատասխան պայմանագիր են ստորագրել, որը, սակայն Նիգերիայի խորհրդարանը չի վավերացրել։ Թերակղզին Կամերունին է վերադարձվել 2008 թվականին։

2007 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Բիյան հաղթել է՝ ստանալով 70,92 % ձայն։

2011 թվականի հոկտեմբերի 9 ֊ին նորից վերընտրվել է ստանալով 77,99 % ձայն (նորից հաղթելով Ջոն Ֆրու Նդիին, որը հավաքել էր 10% ձայն)։

2018 թվականի նախագահական ընտրություններին հավաքել է 71,28% ձայն և 7–րդ անգամ վերընտրվել նախագահ[8]։

Փոլ Բիյան ֆրանսամետ գործիչ է։ Տնտեսության մեջ զարգացրել է հարաբերությունները Չինաստանի հետ, որը հանդես է գալիս ոչ միայն որպես ներդրող, այլ նաև մի շարք խոշոր ներդրումային նախագծերի վարկավորմամբ (առանձին գավառների էլեկտրաֆիկացման համար արևային մարտկոցների համակարգի շինարարության նախագծեր, իրականացվել է 2015 թվականից)[9]։ 2000-ական թվականների սկզբին նավթի գների բարձրացումը մի փոքր թեթևացրել է կամերունյան տնտեսության վիճակը, սակայն ահռելի արտաքին պարտքը արդեն հնարավոր չէր մարել նույնիսկ նավթային շահույթներով։ 2006 թվականին «Փարիզյան ակումբի» անդամները չեղյալ համարեցին կամերունյան պարտքի մեծ մասը։

Բիյիի վարչակազմին բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Շատերը նրան մեղադրում են բռնատրիության մեջ։ Աշխարհի բռնապետերի ներկայիս շատ ցուցակներում նա դասակարգվում է Մսվատի III–ի, Թեոդորո Օբիանգոմ Նգեմա Մբասոգոյի և Ռոբերտ Մուգաբեի հետ։ Այսպես, օրինակ 2009 թվականի «Պարադ» լրագրի վարկանիշով նա զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ աշխարի վատթարագույն բռնապետերի շարքում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/341232
  4. https://api.parliament.uk/historic-hansard/written-answers/1989/mar/14/british-honours-and-orders-of-chivalry
  5. «Бийя Поль. Биография». E-News.com.ua.
  6. Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры». Журнал «Власть».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  7. Jonathan C. Randal (1984 թ․ ապրիլի 15). «Tales of Ex-Leader's Role In Revolt Stun Cameroon» (անգլերեն). The Washington Post.
  8. «Президент Камеруна переизбран в седьмой раз». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Кусов, Виталий. «Поль Бийя: президент Камеруна, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. Wallechinsky, David. «More of the World's Worst Dictators». Parade (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բիյա» հոդվածին։