Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ

մզկիթ

Փերթեվնիյալ Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii), հայտնի է նաև որպես Աքսարայի Վալիդե սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Aksaray Valide Sultan Camii), 19-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Աքսարայ թաղամասում։

Փերթեվնիյալ Վալիդե սուլթան մզկիթ
թուրքերեն՝ Pertevniyal Valide Sultan Camii
Istanbul asv2021-11 img28 Aksaray PVS Mosque.jpg
Տեսակկառույց և մզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Հիմնվել է1871
Կառուցման սկիզբ1869
Կառուցման ավարտ1971
Անվանված էՓերթեւնիյալ սուլթանուհի
Ճարտարապետություն
ՃարտարապետՍարգիս Բալյան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

ԿառուցումԽմբագրել

Մզկիթը կառուցվել է 1869- 1871 թվականներին ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից՝ Փերթեվնիյալ սուլթանի պատվերով։ Վերջինս եղել է օսմանյան սուլթաններ Մահմուդ II-ի և Աբդուլ Ազիզի մայրը[1]։ Մզկիթը ներկայացնում է մի քանի ճարտարապետական ոճերի խառնուրդ, այնպիսիք, ինչպիսիք են ռենեսանսը, գոթական ոճը, կայսերական ոճը, ռոկոկո ոճը և իհարկե ավանդական օսմանյան ոճը։ Մզկիթը ունի երկու մինարեթներ և փոքր գմբեթ[2]։

Մզկիթի կողքը առկա են շատրվան, գրադարան, Փերթեվնիյալ սուլթանի թյուրբեն։ Ավելի ուշ, գրադարանի մասնաշենքը տեղափոխվել է Սուլեյմանիե մզկիթ։ Սկզբնական շրջանում մզկիթը գտնվել է Աքսարայի հրապարակում (թուրքերեն՝ Aksaray meydani), սակայն Աթաթուրքի պողոտայի վերակառուցումից հետո (թուրքերեն՝ Atatürk bulvari)՝ 50-ական թվականներին, մզկիթը հայտնվել է պողոտայի մակարդակից ցածր[2]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Pertevniyal Valide Sultan Mosque Complex»։ Discover Islamic Art։ Արխիվացված օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է 2008-01-26 
  2. 2,0 2,1 «Мечеть Пертевниял Валиде Султан»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-27-ին։ Վերցված է 2017-05-19 

Արտաքին հղումներԽմբագրել