Կարեն Սյու Փենս (անգլ.՝ Karen Sue Pence, հունվարի 1, 1957(1957-01-01)[3], Broad Ripple Village, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի ուսուցիչ, նկարիչ և 2017 թվականից Միացյալ Նահանգների ներկայիս երկրորդ տիկինը։ Ամուսնացած է Միացյալ Նահանգների 48-րդ և ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Նախկինում եղել է Ինդիանայի առաջին տիկինը 2013 թվականի հունվարի 14-ից մինչև 2017 թվականի հունվարի 9-ը։

Կարեն Փենս
անգլ.՝ Karen Sue Pence
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ Բաթլերի համալսարան[2] և Bishop Chatard High School?
Մասնագիտություն՝ primary school teacher, նկարչուհի և քաղաքական գործիչ
Դավանանք ավետարանչականություն
Ծննդյան օր հունվարի 1, 1957(1957-01-01)[3] (67 տարեկան)
Ծննդավայր Broad Ripple Village, Ինդիանապոլիս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Karen Sue Batten[1]
Ամուսին Մայք Փենս[2]
Զավակներ Charlotte Pence?[1][1] և Audrey Pence?

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Փենսը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Լիլիան[4] և Յոն Բաթթենի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ Կարենը դեռ եղել է փոքր, իսկ մայրը 1967 թվականին ամուսնացել է Բեռնարդ Բարսիոյի հետ[5]։ Մեծացել է Ինդիանապոլիսի Բրոդ Ռիփլ Վիլիջ թաղամասում, որտեղ ավարտել է Bishop chatard-ի միջնակարգ դպրոցը[6]։ Փենսը հաճախել է մոտակայքում գտնվող Բաթլերյան համալսարան որտեղ ուսանել է ուսուցիչ դառնալու նպատակով[7][8]։ Բաթլերի համալսարանից ստացել է և՛ գիտության բակալավրի աստիճան, և՛ գիտության մագիստրոս (MS) տարրական կրթության ոլորտում[9]։

Կարիերա խմբագրել

Փենսը դասավանդել է Ջոն Սթրենջի, Ակտոնի և Ֆոլլ Քրիքի տարրական դպրոցներում, ինչպես նաև Օրչարդի դպրոցում[7]։

Առաջին երեխայի ծնվելուց հետո Փենսը գրանցվել է ջրաներկային գեղանկարչության դասընթացների։ Նա տարեկան ավարտել է երեսունհինգ նկար, որոնցից ոմանք պատվիրվել են, իսկ մյուսները վաճառվել տեղի արվեստի ցուցահանդեսներում[9]։

Կարենը տասներկու տարի աշխատել է Իմմանուել Քրիստիանի դպրոցում՝ Վիրջինիա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի մասնավոր Թեմական դպրոցում, որպես արվեստի ուսուցիչ։

Ինդիանայի առաջին տիկին խմբագրել

2013 թվականից մինչ 2017 թվականը Փենսը եղել է Ինդիանայի առաջին տիկինն՝ իր ամուսնու նահանգի նահանգապետի պաշտոնում գտնվելու ժամանակ։ Առաջին իսկ տարում հիմնադրել է Ինդիանայի Առաջին տիկնոջ բարեգործական հիմնադրամը՝ «խթանելու երեխաներին, ընտանիքներին և արվեստը խրախուսող անհատներին և կազմակերպություններին»՝ առաջարկելով նաև դրամաշնորհներ և կրթաթոշակներ[9]։

Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ տիկին խմբագրել

 
Փենսի առաջին պաշտոնական դիմանկարը
 
Մայք և Կարեն Փենս Ամերիկայի ոսկե աստղային կանանց հետ, 2017 թվականի ապրիլ

Փենսը Միացյալ Նահանգների երկրորդ տիկին է դարձել 2017 թվականի հունվարի 20-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջիլ Բայդենին։ Նևինսը նույն պաշտոնում ծառայել է նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին[10][11]։ Լինելով երկրորդ տիկին՝ Փենսը մտադիր է բարձրացնել Արտ թերապիայի մասին տեղեկացվածությունը, որին նա առաջին անգամ ենթարկվել է Վաշինգթոնի հիվանդանոց այցելության ժամանակ՝ ամուսնու՝ որպես կոնգրեսականի գտնվելու ժամանակ[12][13] 2017 թվականի հոկտեմբերին այցելել է Ֆլորիդայի պետական համալսարան՝ արտ-թերապիայի ծրագիրը լուսաբանելու համար[14]։

2019 վերադարձը դասավանդման խմբագրել

2019 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Փենսը որպես արվեստի ուսուցիչ վերադառնում է Իմմանուել Քրիստիանի թեմական դպրոց[15], իր հայտարարության մեջ ասել է, որ «շատ ուրախ եմ վերադառնալ դասարան և անել այն, ինչ ես սիրում եմ անել», և որ «նա կարոտում էր արվեստի ուսուցումը»։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Ավագ դասարանում ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Ջոն Սթիվեն Ուիթաքերի հետ։ Նրանք ամուսնացել են 1978 թվականի օգոստոսի 4-ին, իսկ հետո ամուսնալուծվել[10][16][17]։

Կարենը ծանոթացել է Մայք Փենսի հետ, երբ կիթառ է նվագել Աքվինսկու Սուրբ Թովմասի եկեղեցում պատարագի ժամանակ[18]։ Մոտ 9 ամիս ծանոթությունից հետո[19] նրանք 1984 թվականի օգոստոսին նշանդրվել են[10] և ամուսնացել 1985 թվականի հունիսի 8-ին[20][21]։ Զույգը ունի երեք երեխա՝ Միշելը (ծառայում է ԱՄՆ ծովային հետևակում)[13], Շառլոտը և Անդրեյը[10]։ Փենսն իր կյանքի մեծ մասն ապրել է Ինդիանայում, չնայած նրան, որ իրամբողջ ընտանիքը տասներկու տարի ապրե է Վաշինգտոնում, որտեղ Կարենի ամուսիը եղել է Ինդիանայից կոնգրեսական մինչ Ինդիանայի նահանգապետ ընտրվելը[12]։ Փենսը փորձառու օդաչու է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #1161614206 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Mrs. Karen Pence — 2017.
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20161129211507/http://greatagain.gov/meet-future-second-lady.html
  4. «Lillian Barcio Obituary - Indiana - Flanner and Buchanan Funeral Center Market Street». hosting-4995.tributes.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Neal, Andrea (2018 թ․ օգոստոսի 1). Pence: The Path to Power (անգլերեն). Indiana University Press. ISBN 9781684350384.
  6. «Karen (Batton) Pence, '75, Indiana's First Lady». Bishop Chatard High School. 2016 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 Rudavsky, Shari. «Karen Pence is right at home». The Indianapolis Star (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Karen (Batton) Pence '75 Indiana's First Lady». BCHS Alumni (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 Maloney, Maggie (2017 թ․ մարտի 29). «7 Things to Know About Karen Pence, VP Mike Pence's Wife». Cosmopolitan (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Parker, Ashley (2017 թ․ մարտի 28). «Karen Pence is the vice president's 'prayer warrior,' gut check and shield». The Washington Post. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  11. Klein, Betsy (2017 թ․ փետրվարի 7). «Second Lady Karen Pence hires chief of staff». Politics. CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  12. 12,0 12,1 Superville, Darlene (2017 թ․ փետրվարի 17). «Karen Pence, the vice president's wife, aims to raise awareness about art therapy». The Washington Times. Associated Press. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  13. 13,0 13,1 Klein, Betsy (2017 թ․ ապրիլի 14). «Karen Pence highlights art therapy with Asia-Pacific trip». Politics. CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  14. Rohrer, Gray (2017 թ․ հոկտեմբերի 18). «2nd Lady Karen Pence unveils art therapy initiative at FSU». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. Eli Rosenberg (2019 թ․ հունվարի 15). «The school that hired Karen Pence requires applicants to disavow gay marriage, trans identity». The Washington Post. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. «the second lady had taught at the school for 12 years previously when Mike Pence was a member of Congress.»
  16. «Texas Marriages, 1966-2010». familysearch.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  17. «Indiana, Marriage Certificates, 1958–2005: Michael Richard Pence». ancestry.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. Boorstein, Michelle (2016 թ․ հուլիսի 18). «What it means that Mike Pence called himself an 'evangelical Catholic'». The Washington Post. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. Chokshi, Niraj (2017 թ․ հունվարի 20). «Who Is Karen Pence? A Brief Introduction to the Second Lady». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  20. «Pence-Whitaker [marriage announcement]». newspapers.com. The Columbus Herald. 1985 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. Glum, Julia (2016 թ․ հուլիսի 14). «Who Is Karen Pence? Meet Mike Pence's Wife, Potential US Second Lady From Indiana». International Business Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Փենս» հոդվածին։