Փելիքս II (հակապապ)
Փելիքս II (լատ.՝ Felix Secundus, 4-րդ դար, Հռոմ - նոյեմբերի 22, 365[1][2], Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա), Հռոմի սարկավագ, որ պապ է դարձել 355 թվականին, այն բանից հետո, երբ Կոստանդիոս II կայսրն աքսորեց գործող՝ Լիբերիոս պապին։
Փելիքս II | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 4-րդ դար Հռոմ |
Մահ | նոյեմբերի 22, 365[1][2] Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա |
ԿենսագրությունԽմբագրել
357 թվականի մայիսին այն հռոմեացիները, որոնք հավատարիմ էին մնացել Լիբերոս պապին, պահանջում են, որ Կոստանդինոս II կայսրը Հռոմ այցելելիս ետ կանչի Լիբերոս պապին։ Կայսրը պլանավորում է, որ Փելիքսը և Լիբերոսը միասին կառավարեն, բայց երբ Լիբերոսը վերադառնում է, Փելիքսը ստիպված հեռանում է դեպի Պորտո։ Վերջինս այնտեղ իրականացնում է Հռոմում հաստատվելու անհաջող մի փորձ և 365 թվականի նոյեմբերի 22-ին մահանում է[3][4]։
Փելիքս հակապապին ավելի ուշ շփոթում են հռոմեացի նահատակ Փելիքսի հետ, և արդյունքում նա ներառվում է Հռոմի պապերի ցանկում որպես Փելիքս II, և հաջորդիվ միևնույն անվամբ (Փելիքս III (II) և Փելիքս IV (III)) պապերին տրվել են սխալ թվեր, ինչպես և Փելիքս V հակապապին[5]։
«Catholic Encyclopedia»-ն (1909) այս խառնաշփոթն անվանում է «իրական փաստերի աղավաղում» և մեկնաբանում, որ դա առաջացել է «Liber Pontificalis» տեղեկագրքի պատճառով։ Վերջինում ասվում է, որ այս Փելիքսը կառուցել է եկեղեցի Վիա Ավրելիայի վրա, որտեղ ավելի վաղ ամփոփվել է հռոմեացի նահատակի մարմինը[6]։ Այնուամենայնիվ ավելի վաղ աղբյուրներում նշվում է, որ Փելիքս նահատակի մասին ոչինչ հայտնի չէ, բացի նրա անունից, նրանից, որ նա եղել է նահատակ և որ նա թաղված է Վիա Պորտուենսիսի գերեզմանաթմբում, որը կրում է նրա անունը[7]։
Հռոմեացի նահատակ Փելիքսի հիշատակության օրը հուլիսի 29-ին է[8]։ Փելիքս հակապապը, ինչպես վերևում նշվեց, մահացել է նոյեմբերի 22-ին, և նրա մահը չի համարվել նահատակություն[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ Encyclopædia Britannica: Felix (II)
- ↑ The Papal Schism between Liberius and Felix, 1–4
- ↑ Annuario Pontificio 2012 (Libreria Editrice Vaticana 2012 ISBN 978-88-209-8722-0), p. 9*
- ↑ Catholic Encyclopedia: Felix II
- ↑ Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana, 1969), p. 132
- ↑ Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 88-209-7210-7)
- ↑ 1911 Encyclopædia Britannica: Felix II