Փեգի Քաս (անգլ.՝ Peggy Cass. մայիսի 21, 1924մարտի 8 , 1999 ), ամերիկյան դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Փեգի Քաս
Ծննդյան թիվ՝մայիսի 21, 1924(1924-05-21)[1]
Ծննդավայր՝Բոստոն, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 8, 1999(1999-03-08)[1] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0143918

Կենսագրություն խմբագրել

Փեգի Քասը ծնվել է Բոստոնում։ Դերասանուհի դառնալու ցանկությունն առաջացել է միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին, որտեղ նա դրամատիկական ակումբի անդամ էր։ 1940-ականների սկզբին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Փեգին տևական ու համառ պայքար է մղել դերասանուհու աշխատանք գտնելու համար և ի վերջո հասել է նրան, որ իրեն ներգրավեն «Երեկ ծնվածը» պիեսի բեմադրության մեջ։

1949 թվականին Քասը դեբյուտային դերակատարմամբ հանդես է եկել Բրոդվեյում։ 1957 թվականին նա մարմնավորել է իր ամենահայտնի կերպարներից մեկին՝ Ագնես Գուչին «Մորաքույր Մեյմ» պիեսում, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ Հաջորդ տարի նկարահանվել է այդ պիեսի էկրանավորման մեջ և առաջադրվել Օսկարի և «Ոսկե գլոբուսի»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

1960-ականների սկզբից Փեգի Քասը հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում։ Նա հանդես է եկել հեռուստատեսային սիրված մի շարք սերիալներում, որոնց թվում են Բժիշկները/The Doctors, Սիրո մակույկը/The Love Boat, Վեգասը/Vegas: 1970-ականներին նա վարել է լայն ժողովրդականություն վայելող Tonight Show-ն։

1979 թվականին Փեգին ամուսնացել է Յուջին Ֆինիի հետ և նրա հետ էլ անց է կացրել իր հետագա կյանքը։ Փեգի Քասը մահացել է սրտի կաթվածից 1999 թվականի մարտի 8-ին, 74 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1950 ս The Nash Airflyte Theater
н/д
1951 ս Լյուքս վիդեոթատրոն Lux Video Theatre Բեթի
1952 ֆ Փրկել ամուսնությունը The Marrying Kind Էմիլի
1954 ս Campbell Playhouse
н/д
1958 ֆ Մորաքույր Մեյմ Auntie Mame Ագնես Գուչ
1958-1959 ս Ֆիլ Սիլվերսի շոուն The Phil Silvers Show Փոլլի/ Դաֆնի Սմաթերս
1959 ս Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է Alfred Hitchcock Presents Ռոդա Մազերուել
1961 ս Բարբարա Սթենվիքի շոուն The Barbara Stanwyck Show բուժքույր Էնն
1961 ֆ Gidget Goes Hawaiian Միթզի Սթյուարթ
1961-1962 ս The Hathaways Էլինոր Հեթուեյ
1968 ս That’s Life
н/д
1969 ֆ Եթե այսօր երեքշաբթի է, ուրեմն Բելգիան է լինելու If It’s Tuesday, This Must Be Belgium Էդնա Ֆերգյուսոն
1969 ֆ Չափահասները Age of Consent նրա կինը
1970 ֆ Paddy Այրինի
1972 ս Սեր՝ ամերիկյան ձևով Love, American Style միսիս Բաքսթեր
1978-1979 ս Բժիշկներ The Doctors Սուինի
1980 ս Վեգաս Vega$ Դոթի
1980 ս Սիրո մակույկ The Love Boat Ֆեյ
1980 հֆ Cheaters Չկա տվյալ
1981 մֆ Սուրբծննդյան ոսկին The Leprechauns’ Christmas Gold Ֆեյ
1983 ս Breakaway ведущая
1983 ս Հյուրանոց Hotel Շեյլա
1984 ս Հեքիաթներ՝ մութ կողմից Tales from the Darkside Նադին
1985 ս Հատուկ առաջարկ հանգստյան օրերի համար ABC Weekend Specials Մեծն Միլլի
1986 ս Փնտրելով վաղվա օրը Search for Tomorrow Նելլի
1987 ս Everything’s Relative մորաքույր Ռոդա
1987-1988 ս Women in Prison Ив Шипли
1989 ս Հրեշներ Monsters Ջուն
1989 ս Մայոր հայրիկը Major Dad Էսթեր
1991 մֆ The Emperor’s New Clothes Մենդի
1995 հֆ Զոյա Zoya միսիս Մոլլոյ
1997 ս Հիշելով ռադիո WENN-ը Remember WENN Էդնա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակը Տարին Անվանակարգը Դերը Արդյունքը
Օսկար 1959 թ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մորաքույր Մեյմ Առաջադրված
Ոսկե գլոբուս 1959 թ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում Առաջադրված
Թոնի 1957 թ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում Մորաքույր Մեյմ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեգի Քաս» հոդվածին։