Շաղվարդ (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում
Շաղվարդ, Շագվերդ, Շագվերտ, Շախվերդ, Շահվերդ, Շահվերտ, Շաղվարատ, Շաղվետ, Շաղվերդ, Շաղվերդի գետ, Շաղվերդու գետ, Շաղվերդու ջուր, Շաղվերթա ջուր, Շաղվհրթի ջուր, Շաղվերտ, Շադվհրտու ջուր, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Սկիզբ է առնում Արագած լեռան հարավարևելյան լանջերից և Ոսկեվազ գյուղից, այնուհետեվ անցնում է Փարպի գյուղով և Բազմաղբյուր գյուղով և հարավ–արևմուտքից միախառնվում Քասաղ գետին։ Երկարությունը՝ 28 կմ։ Ջրերը օգտագործվում են ոռոգման համար[1][2]։
Շաղվարդ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 28 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արագած |
Գետաբերանի տեղակայում | Քասաղ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Զուգաղբյուր և Օխնակա ջուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 65 — 804 էջ։