Փառանձեմ Միրզաջանի Կնունյանց (Ռիզել) (կուսակցական մականունը՝ Փառո, հուլիսի 29, 1885(1885-07-29)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 30, 1980(1980-11-30), Մոսկվա, ԽՍՀՄ), բոլշևիկ կուսակցական գործիչ, Ռուսաստանի հեղափոխական շարժումների մասնակից։

Փառանձեմ Կնունյանց
Ծնվել էհուլիսի 29, 1885(1885-07-29)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 30, 1980(1980-11-30) (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ
Մասնագիտությունհեղափոխական և գրող
ԱշխատավայրՌադիո-1[1]
ԱմուսինAlexander Pavlovitch Serebrovsky?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Հեղափոխական շարժումների մեջ ներգրավվել է ավագ եղբայրների՝ Լյուդվիգ Կնունյանցի և Բոգդան Կնունյանցի ազդեցությամբ՝ 1900 թվականից։ 1904 թվականին քարոզչական աշխատանք է տարել Մոսկվայում և Պետերբուրգում 1905 թվականի հունվարի 9-ի դեպքերից հետո ձերբակալվել է։ Այնուհետև մասնակցել է Բաքվի կոմունայի ամրապնդման գործընթացին։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կուսակցական աշխատանքներ է վարել Բաքվում։ 1924-1927 թվականներին աշխատել է ՀամԿ Կենտկոմի ապարատում։ 1927-1939 թվականներին եղել է Համամիութենական ռադիոկոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի պետ և «Ռաբոտնիկ ռադիո» ամսագրի խմբագիր։ 1939-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ Ծովային նավատորմի քաղբաժնի և պրոպագանդայի բաժնի պետը։ ԽՄԿԿ անդամ (1903

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 497