Լյուդվիգ Կնունյանց
Լյուդվիգ Միրզաջանի Կնունյանց, բոլշևիկ հեղափոխական, Բոգդան Կնունյանցի եղբայրը։
Լյուդվիգ Կնունյանց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27 1876 (հունվարի 8 1877)[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 24, 1952[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1910)[1] |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխաներ | Իվան Կնունյանց |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը (1910)։ Ուսանողության հեղափոխական ելույթներին գործուն մասնակցության համար երկու անգամ (1897-ին՝ Պետերբուրգի, 1899-ին՝ Կիևի) հեռացվել է ինստիտուտից և արտաքսվել Բաքու, ուր, դառնալով սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ղեկավարներից, ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեում։
Եղել է Բաքվում ընդհատակյա տպարանի կազմակերպիչներից։ Աշխատել է Վանո Ստուրուայի, Լադո Կեցխովելու, Մելիք Մելիքյանի և ուրիշների հետ։ Բաքվի 1903 թվականի գործադուլի ժամանակ «Սիմա» և «Կորյավի» կեղծանուններով, եղել է գործադուլային կոմիտեի նախագահ։ 1906-ին ընտրվել է ՌՍԴԲԿ 6-րդ համագումարի պատգամավոր։ Ձերբակալվելու պատճառով չի մասնակցել համագումարին։
Փախչելով բանտից՝ մեկնել է Կիև։ 1906—10-ին մասնակցել է տեղի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ Վերադառնալով Կիևից՝ աշխատել է Բաքվի ու Դրոզնու նավթահանքերում՝ միաժամանակ շարունակելով կուսակցական գործունեությունը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո աշխատել է ԽՍՀՄ նավթի և գազի արդյունաբերության բնագավառում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 497)։ |