Փայփեր Պերաբո

ամերիկացի դերասանուհի

Փայփեր Լայզա Պերաբո (անգլ.՝ Piper Lisa Perabo, հոկտեմբերի 31, 1976(1976-10-31)[1][2][3], Դալաս[4]), ամերիկացի դերասանուհի։ 

Փայփեր Պերաբո
Ծնվել էհոկտեմբերի 31, 1976(1976-10-31)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրԴալաս[4]
ԿրթությունՕհայոյի համալսարան և Toms River High School North?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Stephen Kay?

Կենսագրություն խմբագրել

Փայփերը ծնվել է Դալասում և մեծացել՝ Նյու Ջերսի նահանգի Թոմս Ռիվեր քաղաքում։ Նրա հայրը՝ Ջորջ Ուիլյամ Պերաբոն (ազգությամբ պորտուգալացի), Օուշենի շրջանի (Նյու Ջերսի նահանգ) քոլեջում պոեզիայի պրոֆեսոր է, իսկ մայրը՝ Մերի Շերլոտ Ուլանդը (նորվեգուհի) ֆիզիոթերապևտ է։ Ունի երկու եղբայր՝ Նոյը և Ադամը, որոնք նույնպես դերասաններ են։ 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Օհայոյի համալսարանը՝ թատերական արվեստի բակալավրի աստիճանով։

Կարիերա խմբագրել

Նրա առաջին նշանավոր դերը եղել է «Կեղտոտ կոյոտ բար» ֆիլմում, որտեղ խաղացել է Վայոլեթ Սենֆորդի՝ Ջերսի մականունով մի աղջիկա դերը, որը երազում է կոմպոզիտոր դառնալ և ժամանել է Նյու Յորք, որպեսզի իրականացնի իր երազանքը։ Ֆիլմը լավագույն երաժշտական դրվագ անվանակարգում ստացել է «MTV» կինոմրցանակ։

Փայփերը բացի կինոյից, նաև խաղացել է թատրոնում։ 2007 թվականին «Սիրալիր լինելու պատճառներ» պիեսում գլխավոր դերով (հեղինակ՝ Նիլ Լաբուտ) առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում։

Անձնական կյանք խմբագրել

Փայփերը 2014 թվականի հուլիսի 26-ից ամուսնացած է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Քեյի հետ, որի հետ հանդիպել է իրենց հարսանիքից 3 տարի առաջ[5]։

Փայփերը բուսակեր է։ Հոբբիներն են՝ դասական երաժշտությունը, գրականությունը, ձկնորսությունը։ Լինա Հիդիի մտերիմ ընկերուհին է, որի հետ նկարահանվել է «Քարանձավ» և «Պատկերացրու մեզ միասին» ֆիլմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
Կինո
1999 Սպիտակ տղաները Whiteboyz Սառա
2000 Ռոկիի և Բուլվինքլի արկածները The Adventures of Rocky & Bullwinkle Կարեն Սիմպատի
Կեղտոտ կոյոտ բար Coyote Ugly Վայոլեթ Սենֆորդ
2001 Կորցրած և խելագար Lost and Delirious Պոլին Պոլի Օստեր
2002 Ապտակ նրան, նա ֆրանսուհի է Slap Her… She’s French Ժենևև Լե Պլուֆ
Ծաղիկներ Flowers Այրիս
2003 Իմ հիշողության մեջ The I Inside Աննա
Մեծածախ էժան է Cheaper by the Dozen Նոռա Բեյկեր
2004 Վիշապի օղակ George and the Dragon Արքայադուստր Լումա
2005 Քարանձավ The Cave Չարլի
Պատկերացրու մեզ միասին Imagine Me & You Ռեյչել
Էդիսոն Edison Ուիլոու Սամերֆիլդ
Բարի լույս, մանկիկ Good Morning Baby Գաբրիելլա
Մեծածախ էժան է 2 Cheaper by the Dozen 2 Նոռա Բեյկեր-Մակնալտի
2006 Առաջին ձյուն First Snow Դերդրե
Հեղինակություն The Prestige Ջուլիա Մակալոխ
2007 Որովհետև ես այդպես եմ ուզում Because I Said So Մեյ
2008 Դրախտային նախագիծ The Lazarus Project Լիզա Հարվի
2009 Կրողները Carriers Բոբի
2010 Մոխիր Ashes Բետինա
2012 Ժամանակի հանգույց Looper Սյուզի
2014 Գրիզլի Grizzly Միշել
2019 Հրեշտակի անկումը Angel Has Fallen Լիա Բենինգ
Հեռուստաֆիլմեր
2006 Ագռավ։ Կանխատեսում Karas: The Prophecy Յուրին
2008 Դեթրոյթի իշխան The Prince of Motor City Մեգ Ռայլի
Հեռուստասերիալներ
2007 Բժիշկ Հաուս House M.D. Հանի (3 եթերաշրջան, 22 սերիա)
2009 Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Կալիստա Հեզլամ
2010 Գաղտնի գործողություններ Covert Affairs Էնի Ուոկոր
2013 Մեկնարկ Go on! Սիմոն
2016 Հիմար փառք Notorious Ջուլիա Ջորջ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայփեր Պերաբո» հոդվածին։