Ցուրտ լեռնային կլիմա, Հայաստանում ձևավորվում է լեռների բարձրադիր գոտում՝ 2400-3500 մետր բարձրություններում։

Արեգակնային ճառագայթում խմբագրել

Արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը բարձր է։ Ձմեռը երկարատև է (4-6 ամիս)՝ հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10 °C-ից -13 °C է։ Ամառը կարճատև է, զով։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը մինչև 10 °C է, առավելագույնը՝ 30 °C: Աշունը կարճատև է, ցուրտ, հաճախակի են ձնաբուքը, ամպրոպը, մառախուղը, մերկասառույցը, ճենճառը։

Քամիներ, անսառնամանիք ժամանակաշրջան խմբագրել

Գերակշռում են ուժեղ քամիները։ Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 70 օր է, 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 800-1500 °C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ։ Լանդշաֆտը մերձալպյան, ալպյան է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։