Ճենճառ, մթնոլորտային տեղում, ասեղնաձև սառցաբյուրեղների կուտակում՝ ծառերի ճյուղերի, հաղորդալարերի և այլ առարկաների վրա։

Առաջացում խմբագրել

Առաջանում է գերսառած մառախուղի կաթիլների (հատիկային ճենճառ) և գոլորշու (բյուրեղային ճենճառ՝ երկարությունը՝ մինչև 1 սմ, հազվադեպ՝ մի քանի սմ) սառելու հետևանքով, թույլ քամու (0,1-2,5 մ/վ) և -15 °C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ երեկոյան և գիշերային ժամերին։

Տարվա ընթացքում ճենճառով քիչ օրեր լինում են Հայաստանի հյուսիս-արևելքում, Սևանա լճի արևելյան ափին և հարավ-արրելյան ցածրադիր վայրերում։ Ճենճառով շատ օրեր դիտվում են Ախուրյանի վերին ավազանում (30 օր), Արագած բլկում (64), Սիսիանի լեռնանցքում (68)։

Ճենճառը կուտակվելով էլեկտրալարերի և հեռախոսալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։