Անիտա Ցոյ

ռուս երգչուհի
(Վերահղված է Ցոյ Անիտաից)

Անիտա Ցոյ (ռուս.՝ Анита Цой, իսկական անունը՝ Աննա Սերգեևնա Կիմ, ռուս.՝ Анна Сергеевна Ким, փետրվարի 7, 1971(1971-02-07), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոփ երգչուհի, հաղորդավարուհի և բարեգործ, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2003)[1]։

Անիտա Ցոյ
Բնօրինակ անունАнита Цой
Ի ծնե անունռուս.՝ Анна Сергеевна Ким
Ծնվել էփետրվարի 7, 1971(1971-02-07) (53 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք, էստրադա, պարային երաժշտություն և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, դերասանուհի, բարեգործ, հաղորդավար, գրող, ձեռնարկատեր և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո և կոնտրալտո
Գործիքներդաշնամուր, ջութակ, Ֆլեյտա, կիթառ և վոկալ
ԼեյբլUniversal Music Group, Monolith Records և Velvet Music
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
ԱմուսինSergey Tsoy?
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքanitatsoy.ru
 Anita Tsoy Վիքիպահեստում

Պաշտոնապես ստեղծագործական գործունեությունը «Անիտա» կեղծանունով սկսել է 1997 թվականին։ Կատարում է փոփ-ռոք, R&B և այլ ոճերի երգեր։ Նվագում է երաժշտական տարբեր գործիքներ։ Նրա հաշվին գրանցված է 6 ալբոմ, ավելի քան 20 սինգլ, 9 հյուրախաղային շոու-համերգ։ Արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների, այդ թվում՝ «Ոսկե գրոմոֆոնի» 3 արձանիկի, «Օվացիա» մրցանակաբաշխության 2 արձանիկի, «Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի» և «Ամենանորաձև երգչուհի» կոչումների, նա հայտնի ալիքներով պարբերաբար հանդես է գալիս որպես հաղորդավար, մասնակցել է բազմաթիվ հեռուստածրագրերի, այդպիսին է ռուսական Առաջին ալիքի «Կրկես աստղերի հետ շոուն»[2]։

Կենսագրություն խմբագրել

Ազգականներ խմբագրել

Անիտա Ցոյի պապը՝ Յուն Սան Խիմը, 1921 թվականին ԽՍՀՄ է ներգաղթել Կորեայից և 14 տարեկանից դարձել բատրակ։ 1937 թվականին արտաքսվել է Ուզբեկստան[3], որտեղ դարձել է կոլտնտեսոության նախագահ[4]։ Այնտեղ էլ ամուսնացել է Անիսա Եգայի հետ, ունեցել են 4 երեխա։ Անիտա Ցոյի հայրը՝ Սերգեյ Կիմը, հեռացել է ընտանիքից, Անիտային մեծացրել է մայրը։ Ծնողները բաժանվել են, երբ նա 2 տարեկան էր[5]։

Նա կար, բայց հետո, երբ իմացավ, որ մայրս աղջիկ է ունենալու, ոչ թե տղա, հեռացավ ընտանիքից։ Եղել է ժամանակ, երբ ես շատ եմ ցանկացել գտնել նրան։ Եվ գտա։ Չգիտեմ, գուցե ավելի լավ կլիներ, որ մենք չհանդիպեինք․ ես մտածում էի, որ հայրս կուրախանար և կասեր այն բառերը, որ ես կուզեի լսել նրանից. որ ես նրան պետք եմ, որ նա ինձ սիրում է։ Բայց դրա փոխարեն նա ասաց մեկ նախադասություն․ «Եթե ես իմանայի, թե դու ում հետ ես ամուսնանալու, մորիցդ չէի բաժանվի։ Թող ամուսինդ ինձ աշխատանքի տեղավորի»։ Եվ վերջ։ Հորս հետ հարաբերությունների պատրանքները խորտակվեցին, և մենք բաժանվեցինք։ Բայց ես երազում եմ, որ նա մի օր գա և ասի, որ ես իրեն պետք եմ,- խոստովանել է Անիտան։

Անիտա Ցոյը քիչ է մնացել կյանքին վերջ տա

Անիտայի մայրը՝ Յուն Էլոիզա Սանխիմովնան, ծնվել է 1944 թվականին Տաշքենդում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և հետագայում դարձել քիմիական գիտությունների թեկնածու[6]։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Մայրն աղջկան անվանել է ի պատիվ Ռոմեն Ռոլանի «Հմայված հոգին» վեպի գլխավոր հերոս Աննետ Ռիվերի[7]։ Դեռ վաղ տարիքից Էլոիզա Սանխիմովնան աղջկա մեջ բացահայտել է երաժշտական տաղանդ և, ինչպես ասում է Անիտան, իր մայրը մեծ դեր է խաղացել իր երաժշտական զարգացման գործում։ Անիտան սկսել է հաճախել ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի և կիթառի դասերի[7]։

«Ամենաուժեղ և վառ տպավորությունները կապված են մորս և երաժշտության, ավելի ճիշտ դաշնամուրի հնչյունների հետ։ Ես շատ էի սիրում լսել դասական ստեղծագործություններ, որոնք մայրս նվագում էր դաշնամուրով՝ միաժամանակ նրանց համար տեքստ հորինելով։ Արդեն 2 տարեկանում ես եղել եմ կոնսերվատորիայում, մայրս ինձ տարել է թանգարաններ և թատրոններ, և թեև ես ինքս շատ բան չեմ հիշում, բայց ներսումս ինչ-որ տեղ դեռ ապրում են այդ զգացումները։ Եվ նաև կարևոր է այն, որ ես միշտ զգացել եմ մորս աջակցությունն իմ բոլոր ֆանտազիաների և մտադրությունների ժամանակ»[8]։

Անիտային ուղարկեցին սովորելու Կուզմինկիի № 55 դպրոցում։ Նույն դպրոցի զուգահեռ դասարանում սովորում էր Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն։ 3-րդ դասարանից Անիտան սկսել է գրել երգեր շների, կատուների, խաղալիքների մասին և պարոդիաներ ուսուցիչների մասին։ Երաժշտական դպրոցի ջութակի դասարանում սովորել է ընդամենը 2 տարի, որովհետև, ըստ իր խոսքերի, ուսուցիչն իրեն աղեղով ծեծել է և նույնիսկ ձեռքը կոտրել[5]։ Ըստ երգչուհու՝ իր արտաքին տեսքի և ազգային հողի վրա ծագած պարբերական հարձակումների պատճառով դպրոցական տարիներին քիչ ընկերներ է ունեցել։

«… ես ինձ միշտ 100 տոկոսով ռուս եմ համարել, բայց, չգիտես ինչու, դպրոցում, մանկապարտեզում, նույնիսկ երշիկի հերթի ժամանակ ինձ միշտ հրել են, իմ ազգությունը վիրավորել»[9]։

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դպրոցի ջութակի և դաշնամուրի բաժինը, ինչպես նաև Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի էստրադային ֆակուլտետի վոկալի դասարանը, Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի նախադպրոցական կրթության մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետը։

19 տարեկանում ամուսնացել է այդ ժամանակ քաղաքականությամբ դեռ նոր զբաղվող Սերգեյ Ցոյի հետ։ Ունեն որդի՝ Սերգեյը[10]։

Փաստեր խմբագրել

  • 2004 թվականին Հարավային Կորեայի նախագահ Նո Մու Հենի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցելության ժամանակ Անիտա Ցոյը նշանակվել է Կորեական մշակույթի և զբոսաշրջության նախարար[11]։
  • «Միխայիլ Ստրոգով» ֆրանսիական մյուզիքլում խաղացել է գլխավոր դերերից մեկը[12]։ Մյուզիքլի պրեմիերան տեղի ունեցել 2011 թվականի փետրվարին Փարիզի Սյեզդով պալատում։
  • 2009 թվականին Ռուսաստանում երկրորդ անգամ նրա կողմից գրվել է Հանքափորների հիմն, առաջինն ստեղծվել էր խորհրդային երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու կողմից։ Երգի վերաբերյալ կարծիքները շատ տարբեր էին[13]։

Անհատական ալբոմներ խմբագրել

Թողարկման տարեթիվը Ալբոմի անվանումը Թողարկման երկիրը Լեյբլ Ծանոթագրություն
1997 «Полёт» Ռուսաստան Союз Առաջին ալբոմ, «Օվացիա» մրցանակ՝ Տարվա հայտնություն
1998 «Чёрный лебедь» Ռուսաստան New Holywood International
2000 «I’ll remember you» ԱՄՆ
2003 «1 000 000 минут» Ռուսաստան Real Records Նշանավորվում է երգչուհու կտրուկ անցումով պարային երաժշտության
2007 «На Восток» Ռուսաստան Universal Music Այս ալբոմի 11 երգերից 9-ն ընդգրկվել են տարբեր ռադիոկենտրոնների հիթ-շքերթներում՝ պայմանով, որ ալբոմը պաշտոնապես հիթերի հավաքածու չի համարվում
2011 «Твоя_А» Ռուսաստան Монолит Рекордс «2011 թվականի լավագույն ալբոմ» անվանակարգ[14]
2015 «Без вещей» Ռուսաստան

Սինգլներ խմբագրել

Այս աղյուսակում ներկայացված են տարբեր տարիներին Անիտա Ցոյի կողմից կատարված երաժշտական ստեղծագործությունները[15]։

Թվական Սինգլի անվանում Ալբոմ Տեսահոլովակ Ծանոթագրություն
1997 Полёт Полёт  Y Առաջին սինգլ
1997 Мама Полёт  Y Տեսահոլովակում առկա են հատվածներ Յուրի Գրիմովի «Որբեր» սոցիալական հոլովակից
1998/99 Я не звезда Чёрный лебедь  N
1998/99 Далеко Чёрный лебедь  Y
2003/04 1 000 000 минут 1 000 000 минут  N 2003 թվականի դեկտեմբերի 1-7 TopHit պորտալի չարտում զբաղեցրել է 2-րդ տեղը[16]
2002 Это ли любовь? 1 000 000 минут  Y
2003/04 Одному тебе 1 000 000 минут  Y
2003/04 Новогодние игрушки 1,000,000 минут  N
2006—2009 Абсолютная игра На восток  N
2006-2009 Это любовь На восток  N Երգն ունի Remix տարբերակ
2006-2009 На восток На восток  N 2006- Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2015 - հոբելյանական Ոսկե գրոմոֆոն մրցանակ
2006-2009 Панорама На восток  Y
2006-2009 Погода — это мы На восток  Y Երգն ունի Remix տարբերակ
2006-2009 Lover На восток  Y Նկարահանվել է 2 տեսահոլովակ։ Առաջին տարբերակով ներկայացվում են միայն Անիտայի ելույթները։ Մյուս տարբերակով, բացի երգչուհու ելույթներից, ներկայացվում է սեր փնտրող աղջկա պատմությունը։
2006-2009 Ла-Ла-Лэй На восток  N Այս երգով 2005 թվականին երգչուհին մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթի ընտրական փուլին[17]
2006-2009 Исчезать и появляться На восток  N
2007-2009 Небо На восток  Y Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2007
2007-2009 Губ-скотч Твоя_А  N
2007-2009 Возвращайтесь Чёрный лебедь  Y Թողարկվել է 1998 թվականին «Черный лебедь» ալբոմով, երգն ունի Remix տարբերակ
2007-2009 Помнить Твоя_А  N
2010 Убегай, беги Твоя_А  N
2010 Разбитая любовь Твоя_А  Y Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2011
2011 Твоя_А Твоя_А  Y
2011 Молитва Твоя_А  Y
2012 Зима-лето  N  Y Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2012
2012 Агент 007  N  Y
2013 Наверно, это любовь Твоя_А  Y Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2013
2013 Береги меня Без вещей  Y Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2014
2014 Звонки Без вещей  Y
2014 Мой воздух, моя любовь Без вещей  Y
2015 Лучше Без вещей  N
2015 #Лето#Латте#Любовь Без вещей  Y
2015 Без вещей Без вещей  Y
2015 История одной подписи Без вещей
2015 Никотин Без вещей
2015 Отпускала Без вещей
2016 Целься в сердце

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Почётное звание присвоено указом Президента России № 621 от 5 июня 2003 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  2. «Цой, Анита .::. Артисты от А до Я. Музыкальный каталог .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  3. http://www.kondor-tour.kz/kaz_kore_saram Արխիվացված 2010-02-21 Wayback Machine A.N. Li, Korean diaspora in Kazakhstan: Koryo saram
  4. Чен Валентин Сергеевич Улыбка в наследство // Российские корейцы : Ежемесячная газета. —Москва, РФ, 2009, март-апрель. — № 111. — С. 7.
  5. 5,0 5,1 Анита Цой: «Мечтала о Шварценеггере, а встретила… Цоя»
  6. anitatsoy.ru
  7. 7,0 7,1 «Анита Цой — Биография». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  8. Комсомольская правда, "Анита Цой: «Было время, когда все называли меня „поющим кошельком“!»"
  9. Анита Цой и Чан-Сок(չաշխատող հղում)
  10. Сергей Петрович Цой
  11. «아니타 최, 러 관광 홍보 대사 위촉 (Anita Tsoy appointed Russian tourism and publicity ambassador)»
  12. Досье — Аргументы и Факты
  13. «Анита Цой довела шахтеров до слез». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  14. «Премия Русский Топ 2011. Голосование за лучший альбом года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  15. Որոշ երգեր այս աղյուսակում ներկայացված են ոչ հերթականությամբ։
  16. TopHit. Список песен Аниты Цой
  17. «Eurovision Song Contest : Details : Russia 2005 : Natalia Podolskaya / Наталья Подольская, Nobody Hurt No One». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Ցոյ» հոդվածին։