Զոդում, կարծր վիճակում գտնվող նյութերը զոդանյութով միացնելու պրոցես է։ Զոդման դեպքում հիմնական նյութն ու զոդանյութը փոխադարձաբար լուծվում և դիֆուզվում են։ Զոդանյութը լցվում է շինվածքի միացվող մասերի միջև եղած բացակը՝ զոդման միաձույլ կար ստանալու նպատակով։ Զոդումով ստանում են չերկատվող միացումներ՝ պողպատից, թուշից, ապակուց, գրաֆիտից, սիևթետիկ և այլ նյութերից պատրաստված շինվածքներում։ Մետաղի Զոդումով կատարվում է կարծր և փափուկ զոդանյութերով։ Առաջին դեպքում զոդում կատարվում է գազայրիչներով, էլեկտրական աղեղով, բարձր հաճախականության հոսանքներով՝ մուֆելային, թունելային նաև այլ վառարաններում։ Փափուկ զոդանյութերով զոդում կատարվում է զոդիչներով, գազայրիչներով, հալված զոդանյութերով լցված վաննայի մեջ խորասուզելով և այլն։
բարձր ջերմաստիճանի զոդում
Զոդում ձեռքի էլեկտրական զոդիչով։
Զոդանյութեր
|
Քիմիական բաղադրությունը[1] |
---|
անագ
|
ծարիր
|
ՊՕՍ 90
|
89-90
|
0,15
|
ՊՕՍ 40
|
39-40
|
1,5-2,0
|
ՊՕՍ 30
|
29-30
|
1,5-2,0
|
ՊՕՍ 18
|
17-18
|
2,0-2,5
|