Քրիստիան Ցիմերման (լեհ.՝ Krystian Zimerman, դեկտեմբերի 5, 1956(1956-12-05)[1][2], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ դաշնակահար և դիրիժոր։

Քրիստիան Ցիմերման
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլեհ.՝ Krystian Zimerman
Ծնվել էդեկտեմբերի 5, 1956 (67 տարեկան)
Զաբժե
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր, երաժշտական մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլDeutsche Grammophon
ԿրթությունAcademy of Music in Katowice?
Պարգևներ
 Krystian Zimerman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դաշնամուր նվագել սովորել է Անջեյ Յասինկու մոտ, նախ՝ մասնավոր դասեր առնելով, ապա Կատովիցեի կոնսերվատորիայում։ Ցիմերմանը հանրության առջև առաջին անգամ հանդես է եկել, երբ ընդամենը վեց տարեկան էր։1975 թվականին համաշխարհային ճանաչում է ստացել՝ դառնալով Շոպենի անվան դաշնակահարների մրցույթի հաղթող։ Հաջորդ տարվա ընթացքում կատարելագործել է իր վարպետությունը Արթուր Ռուբինշտեյնի ղեկավարությամբ։ 1980 թվականին որոշ ժամանակով դադարեցրել է համերգային գործունեությունը՝ տեղափոխվելով Լոնդոն՝ կատարելագործելու իր կատարողական արվեստը։ Դադարից հետո նրա առաջին համերգը մեծ հաջողություն ունեցավ՝ աչքի զարնելով կենսահաստատ մեկնաբանությունների թարմությամբ։ Ցիմերմանը համերգային գործունեություն է վարում (մինչև 50 համերգ տարվա ընթացքում) և ձայնագրություններ անում, իսկ 1996 թվականից սկսած դասավանդում է Բազելի Երաժշտական Բարձրագույն Դպրոցում։

Արվեստ խմբագրել

Ցիմերմանը[4] մեր ժամանակների ամենահայտնի դաշնակահարներից է։ Նա համարվում է Շոպենի երաժշտության մեծ մեկնաբան, բայց կատարում է նաև Բեթհովենի, Լիստի, Դեբյուսիի, Շիմանովսկու, Ռավելի, Վեբերնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1988 թվականին Ցիմերմանը դարձավ Վիտոլդ Լյուտասլավսկու Դաշնամուրային կոնցերտի առաջին կատարողը։ Դաշնակահարի ձայնագրությունների ցանկը ներառում է Բեթհովենի, Բրամսի, Շոպենի, Ռավելի, Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (այդ թվում՝ նրանց բոլոր Դաշնամուրային Կոնցերտները), ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի և Օտտորինո Ռեսպիգիի՝ դաշնամուրի և ջութակի համար գրված կամերային ստեղծագործությունները (կորեացի ջութակահար Չուն Կյուն Օ-ի հետ)։ 1985 թվականին երաժշտության մեջ ունեցած մեծ ավանդի համար Ցիմերմանը պարգևատրվել է Կիջի ակադեմիայի մրցանակով, իսկ 1994 թվականին՝ Լեոնի Սոնինգի մրցանակով։

Ցիմերմանը հանդես է գալիս նաև որպես դիրիժոր՝ ղեկավարելով 1999 թվականին իր հիմնած Լեհական Փառատոնային Նվագախումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #131387030 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Éditions, 2015, p.50. ISBN 978 2 3505 5192 0.

Արտաքին հղումներ խմբագրել