Ֆերենց Լիստ
Ֆրանց Լիստ (հունգ.՝ Liszt Ferenc, գերմ.՝ Franz Liszt, հոկտեմբերի 22, 1811[1][2][3][…], Ռայդինգ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2][7] - հուլիսի 31, 1886[4][1][2][…], Բայրոյթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3][7]), կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆրանց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն։
Ֆրանց Լիստ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Liszt Ferenc |
Ի ծնե անուն | Ֆրանց Լիստ |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1811[1][2][3][…] Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն |
Երկիր | Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հուլիսի 31, 1886[4][1][2][…] (74 տարեկան) Բայրոյթ, Գերմանիա |
Գերեզման | Stadtfriedhof Bayreuth |
Ժանրեր | սիմֆոնիա, դասական երաժշտություն և Hungarian folk music?[5] |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Sängerschaft zu St. Pauli Jena? |
Ամուսին | Marie d'Agoult?[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Franz Liszt Վիքիպահեստում |
Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա։ Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է։ Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար։ Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է։
Մանկություն
խմբագրելՖրանց Լիստի հայրը՝ Ադամ Լիստը, նվագել է երաժշտական տարբեր գործիքներ, երգել և գրել է երաժշտություն, եղել է որդու դաշնամուրի առաջին ուսուցիչը։ 6 տարեկանում Ֆրանցը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 3 տարի անց փայլուն ելույթներ է ունեցել։ 1821-1822 թվականներին կրթությունը շարունակել է Վիեննայում, որտեղ աշակերտել է Կարլ Չեռնիին (դաշնամուր) և Անտոնիո Սալիերիին (կոմպոզիցիա)։ 1822-1823 թվականներին Վիեննայում ունեցել է մի քանի համերգ, որոնցից մեկին ներկա է եղել Լյուդվիգ վան Բեթհովենը։ 1823 թվականին կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1835 թվականը, կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել հայտնի երաժիշտներից։
Գործունեություն
խմբագրելՍտեղծագործական գործունեություն
խմբագրել1830 թվականին՝ Հուլիսյան հեղափոխության ազդեցութամբ, Լիստը գրել է «Հեղափոխական սիմֆոնիան», 1834 թվականին՝ Լիոնի ջուլհակների ապստամբությունից հետո՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը։
Դաշնակահարի կարիերա
խմբագրել1838-1847 թթ-ին՝ որպես դաշնակահար, ելույթներ է ունեցել Եվրոպայում։ Լիստը մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թվականներին ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Պետրարկայի երեք սոնետը», «Մահվան պարը» (նվագախմբի հետ) դաշնամուրային երկերով։ Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848-1861 թվականներին Վայմարյան դպրոցը գլխավորել է Լիստը) գրած խոշոր երկերը՝ «Ֆաուստ-սիմֆոնիա», «Սիմֆոնիա առ Դանթեի «Աստվածային կատակերգություն», 12 սիմֆոնիկ պոեմ, «Մազեպա», «Երկու դրվագ Լենաուի «Ֆաուստից» և այլն։ Երաժշտական նոր ժանր են սկզբնավորել Լիստի ստեղծած 13 մեկմասանոց ծրագրային սիմֆոնիկ պոեմները։ Երաժշտության միջոցով կոմպոզիտորը վերամարմնավորել է համաշխարհային արվեստի «հավերժական կերպարները» (Ֆաուստ, Պրոմեթևս, Օրփեոս, Համլետ)։ Վայմարում Լիստը հանդես է եկել որպես դիրիժոր (կատարել է իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններից), գրել հոդվածներ Հեկտոր Բեռլիոզի, Ռոբերտ Շումանի, Ռիխարդ Վագների, գիրք՝ Ֆրեդերիկ Շոպենի մասին, մշակել օպերային թատրոնի բարեփոխումների ծրագիրը։
Հոգևոր գործունեություն
խմբագրել1861 թվականին նա հեռացել է Վայմարից, ապրել Հռոմում, ապա՝ Բուդապեշտում։ Կոմպոզիտորը, հիասթափվելով իրականությունից, 1865 թվականին ձեռնադրվել է աբբա, գրել հոգևոր երաժշտություն։ 1860-1880-ական թվականներին ստեղծել է երգեհոնային և խմբերգային մի շարք հոգևոր ստեղծագործություններ, բազմաթիվ դաշնամուրային երկեր, հանրահայտ «Երեք մոռացված վալսը», շուրջ 70 ռոմանսներ ու երգեր։ Լիստը մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875 թվական), եղել նրա առաջին նախագահը։ Ակադեմիան հետագայում կոչվել է Լիստի անունով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Риман Г. Лист (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 768—771.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Н. С. Лист, Франц (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 759—760.
- ↑ 4,0 4,1 4,2 Walker A. Franz Liszt / Fayard — 1990. — P. 1170. — ISBN 978-2-213-02627-5
- ↑ Sullivan R. E. A Short History of Western Civilization — 6 — Alfred A. Knopf, 1985. — P. 561. — 768 p. — ISBN 0-394-33966-5
- ↑ Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Լիստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 625)։ |