Ցատկապարան ֆիզիկական վարժություններ կատարելու նպատակով մեծերի և փոքրերի համար սպորտային պարագա։ Իրենից ներկայացնում է սինթետիկ կամ կաշվե լար։ Կիրառվում է նաև գեղարվեստական մարմնամարզության մեջ՝ որպես սպորտային պարագա։

Աղջիկը ցատկապարանով, 1800 թվական

Պատմություն խմբագրել

Անգլիական լեգենդի համաձայն՝ ցատկապարանը այն կաշվե թոկն էր, որով խեղդել են Հիսուսին մատնած Հուդային։ Ցատկապարաններն առավելապես կիրառվել են գարնանը՝ հատկապես զատիկի ընթացքում։ Քեմբրիջում և Արևելյան Սասեկսում դրանով ցատկել են ամեն Ավագ Ուրբաթ[1]։

Համաշխարհային ռեկորդներ խմբագրել

  • 2006 թվականի հոկտեմբերի 12-ին 50 000 մարդ (մեծ մասամբ երեխաներ կամ ցածր դասարանների ուսուցիչներ) 30 վայրկյան Նիդերլանդների թվով 335 դպրոցներում ցատկել են պարանով[2]։
  • 2006 թվականի մարտի 24-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում համատեղ ռեկորդ է սահմանվել։ 7 632 երեխա անդադար ցատկել են երեք րոպե՝ երկրի 85 տարբեր հրապարակներում։ Սա եղել է The British Rope Skipping Association և Skipping Workshops փորձի մի մասը՝ վերադարձնել ցատկապարանով սպորտաձևը դպրոցներ։ Այս ռեկորդը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ցատկապարանը գեղարվեստական մարմնամարզության մեջ խմբագրել

 
Մարմնամարզական ցատկապարան

Պարանը օգտագործվում է որպես գեղարվեստական մարմնամարզության պարագա։ Մարմնամարզական պարանը բռնակներ չունի, դրա փոխարեն թույլատրվում է հանգուցել կամ այրել ծայրերը։ Արտաքինից նման է պարանի։

  • Ցատկապարանը պատրաստում են կանեփաթելից կամ նեյլոնից։
  • Ցատկապարանները լինում են միագույն կամ գույնզգույն։
  • Երկարությունը համեմատական է մարզիկի հասակին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Համաձայն ՌԴ առողջապահությահ սոցիալական զարգացման կենտրոնի անցկացման հարցման՝ ռուսաստանաբնակների շրջանում ամենահայտնի սպորտաձևը հանդիսանում է պարանով ցատկելը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cuckfield Compendium: Folklore, Traditions and Customs». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
    Stanley Goodman (Sept., 1956). «Good Friday Skipping». Folklore, vol. 67, no. 3, pp. 171-74. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն) Для доступа к полному тексту необходима регистрация.
  2. Jumpclinic.nl
  3. Любимым видом спорта в России оказались прыжки через скакалку