Ցանցային Պետություն, համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը[2]։ 2022թ․-ի մարտի 4-ին Ցանցային Պետություն շարժման շրջանակներում ստեղծվեց Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամը[1]։

Ցանցային Պետություն
ԿարգախոսՇարժվում ենք առա՛ջ
Հիմնադրված2021 թվական, փետրվարի 24
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
Ցանցային պետություն համահայկական հիմնադրամ[1]
ՀիմնադիրՎահրամ Այվազյան
Կայքnetworkstate.io

Ստեղծման պատմություն խմբագրել

2020 թվականը լի էր աղետալի իրադարձություններով Հայաստանի և հայկական սփյուռքի համար. հայերը կորցրին իրենց հայրենիքի 1/4 -ը՝ դե ֆակտո կորցնելով Արցախը և թողնելով հազարավոր զոհեր և վիրավորներ, ռազմագերիներ, տեղահանվածներ և փախստականներ։ Ի պատասխան դրան՝ միջզգայնագետ և ցեղասպանագետ Վահրամ Այվազյանը, ով նաև I-Fourth ստարտափի հիմնադիր է և ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակից՝ որպես շրջակա միջավայրի հարցերով առաջնորդ (Climate Reality Leader), հիմնեց Ցանցային Պետությունը[3][4]։

Առաքելություն խմբագրել

Ցանցային Պետությունը ապահովում է հանրային արժեհամակարգի վերակերտումը և պետական ու ազգային շահերին միտված պահանջատեր համահայկական ռազմաքաղաքական ընտրանու ձևավորումը։ Միաժամանակ Ցանցային Պետությունը իր քաղաքացիների, կառույցների և մեխանիզմների միջոցով իրագործում է Հայկական պետականության և Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը։

Խնդիրներ խմբագրել

  • Համաշխարհային հայության մտավոր եւ նյութական ռեսուրսների համախմբումը,
  • Հայկական պետականության ինքնիշխանությունն ու շարունակական զարգացումն ապահովող համակարգերի ու մեխանիզմների ձեւավորումը,
  • Հայկական պետականության եւ համաշխարհային հայության առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,
  • Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը։

Նախագծեր խմբագրել

Դեպարտամենտենրի շրջանակում իրականացվում են տարբեր նախագծեր և նախաձեռնություններ։

Ցեղասպանության ժխտման քրեականացման արշավ[5] խմբագրել

2021 թվականի ապրիլին, Ցանցային Պետությունը մեկնարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը քրեականացնելու արշավը։ 12 կետից բաղկացած հոդվածը թարգմանվեց 12 լեզուներով և ուղարկվեց 111 երկրների՝ 

  • իշխանության ղեկավարների, կառավարությունների,
  • ԱԳՆ-երի,
  • Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների,
  • տասնյակ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն,

Փաստաթուղթն ուղարկվել է նաև հարյուրավոր միջազգային լրատվամիջոցների, ազդեցիկ անձանց։ Տպագրվել է մի շարք հայկական և միջազգային լրատվամիջոցներում[6][7][8][9][10]՝ այդ թվում նաև թուքական բազմամիլոն լսարան ունեցող T24 հեռուստատեսությունը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Network State Panarmenian Foundation». networkstate.io/foundation/.
  2. «Network State». networkstate.io.
  3. https://mirrorspectator.com/2021/02/24/network-state-the-new-armenia-vision/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://keghart.org/ayvazyan-network-state/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «CRIMINALIZATION OF THE ARMENIAN GENOCIDE DENIALISM».
  6. https://infocom.am/hy/article/51918. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Network State Initiative Declaration On Armenian Genocide» (PDF).
  8. «Network State demands Armenian Genocide denialism to be criminalised».
  9. «Թուրքական բազմամիլիոն լսարանով լրատվամիջոցն արձագանքեց մեր 12 կետերին. Վահրամ Այվազյան։ Լրաբեր». Armenian Second TV Channel / h2.
  10. «lratvakan.am».
  11. «https://t24.com.tr/k24/yazi/uygunsuz-bir-soykirim,3255». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)