Ցանկապատային իգուանա կամ փշավոր իգուանա (լատին․՝ Sceloporus poinsettii), մողեսների կարգի իգուանայինների ընտանիքի ցանկապատային իգուանաների ցեղին պատկանող մողեսի տեսակ։

Ցանկապատային իգուանա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Իգուանանայիններ
Ցեղ Իգուանաներ
Տեսակ Փշավոր իգուանա
Լատիներեն անվանում
Sceloporus poinsettii
Baird & Girard, 1852
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Շատ նման է ցանկապատային իգուանաների ցեղին պատկանող մյուս մողեսներին։ Համարվում է ձվակենդանածին կենդանատեսակ։ Ցանկապատային իգուանա անվանումը ստացել է այն պատճառով, որ բնակվում է քարե կամ փշաթփային ցանկապատներում։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի արևելյան մասում։ Համարվում է Հյուսիսային Ամերիկայի Չիուաուա անապատի էնդեմիկ մողեսի տեսակ։

Ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս և Նյու Մեքսիկո նահանգներում։ Մեքսիկայում տարածված է Դուրանգո, Չիուաուա և Կոաուիլա նահանգներում։

Լինում է տվյալ տարածքների չոր, քարքարոտ և ավատոզ տափաստանային տեղանքներում։

Նկարագրություն

խմբագրել

Խոշոր չափի մողես է։ Մարմնի երկարությունը կազմում է 50 սմ։ Ունի խայտաբղետ գունավորում՝ գեղեցիկ մետաղական փայլով կապտականաչ և դարչնագույն մարմին։

Մաշկը թեփուկապատ է։ Կողավոր թեփուկների հետին եզրերին կան փշիկներ, սակայն ավելի արտահայտիչ են պոչի վրայինները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 189 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցանկապատային իգուանա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցանկապատային իգուանա» հոդվածին։