Րաֆֆի Պարույր Արմենյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արմենյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Րաֆֆի Պարույր Արմենյան (հունիսի 4, 1942(1942-06-04)[1], Կահիրե, Եգիպտոս), կանադահայ կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար։

Րաֆֆի Պարույր Արմենյան
Ծնվել էհունիսի 4, 1942(1942-06-04)[1] (82 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Պարգևներ

Ուսման տարիներ

խմբագրել

Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հակառակ իբրև դաշնակահար ունեցած իր հաջողություններին, Լոնդոնում հետևում է մետաղաձուլական ինժեների մասնագիտություն։ Հետո վերադառնում է Վիեննա, ուր նա կատարելաֆործվում է իբրև կոմպոզիտոր, նվագավար, խմբավար։

Ստեղծագործական տարիներ

խմբագրել

1966-1967 թթ. Հաջորդաբար Բեռլինում մասնակցում է Հերբերտ Ֆոն-Կարայանի անվան նվագավարական մրցույթին, շահում 2-րդ մրցանակը։ Այնուհետև տեղափոխվում է Կանադա։ Աշխատում է «Ատլանտիկ» սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 1969 թվականին «Կլիգեն» օպերային ընկերության նվագախմբով համերգային շրջագայություն կատարում ԱՄՆ-ում և Կանադայում։ 1972 թվականին հաստատվում է իբրև Քիչնր Վատերլոուի, իսկ 1974 թվականին նաև Ստատֆորդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու նվագավար։ 23 տարի Քիչնր-Ստատֆորդ նվագախմբերի հետ աշխատանքով Արմենյանն այդ գրեթե ինքնագործ նվագախմբերն հասցրել է այնպիսի մասնագիտացված մակարդակի, որ նախապես 400 ունկնդիր ունեցող նվագախմբի ունկնդիրների թիվը հասել է 8500-ի։ Այսպիսի բացառիկ արդյունքը կառավարությանն ստիպում է կառուցել մի նոր համերգասրահ, որն իր հարմարություններով ծառայում է նաև օպերային թատրոն։ Եվ այդ թատրոն-սրահը կոչվում է Արմենյան անունով, միաժամանակ Արմենյանը պարգևատրվել է Կանադայի բարձրագույն շքանշանով՝ անգլ.՝ «Orden of Canada»: Սիմֆոնիկ նվագավարը, որի հայտագրում ընդգրկված են Մոնտեվերդիից մինչև Առնոլդ Շյոնբերգ, Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոհաննես Բրամս, Յոհան Շտրաուս, մեկնաբանել է նաև հայ ազգային երաժշտությունը։ 1981 թվականին Դետրոյտում՝ Միչիգանի օպերային թատրոնի արտիստական կազմով պատրաստել և հինգ անգամ ներկայացրել է «Անուշ»-ը՝ Ժիրայր Փափազյանի թարգմանությամբ և բեմադրությամբ։ Նա կարծում է, որ բոլոր երեխաներին 5-6 տարեկանից պետք է մղել դեպի երաժշտությունը։

  Երեխաներն այն պիտի սովորեն իբրև լեզու՝ միջազգային լեզու, քանզի աշխարհի փրկությունը երաժշտությունն է։
- Րաֆֆի Պարույր Արմենյան
 

Րաֆֆին Երևան է եկել 1994 թվականի դեկտեմբերին՝ ղեկավարելով Գուստավ Մալերի առաջին սիմֆոնիան, Շումանի թավջութակի կոնցերտը։ 1995 թվականին կրկին Երևանում հանդես է գալիս երկու համերգով՝ ծրագրում ունենալով Պյոտր Չայկովսկու 4-րդ ու Բեթհովենի 5-րդ սիմֆոնիաները, Յոհաննես Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», Շտրաուսի Իրիկնային չորս երգը (մեներգչուհի՝ Հասմիկ Հացագործյան), Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտը (մենակատար՝ Անահիտ Ներսիսյան)[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.gg.ca/fr/distinctions/recipiendaires/146-49
  3. Ցիցիլիա Բրուտյան, «Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները», Երևան, 1996
  4. Րաֆֆի Արմենյանի կենսագրությունը կանադական հանրագիտարանում