Տրելյու
Տրելյու (իսպ.՝ Trelew[1]), քաղաք Արգենտինայի Չուբուտ նահանգում, գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Չուբուտ գետի ափին։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 99 430 մարդ։ Ռոսոն քաղաքում և Չուբուտ գետի ստորին հոսանքի մի քանի գյուղերում և քաղաքներում ապրում է մոտավորապես 150 հազար մարդ։ Նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է Կոմոդորո Ռիվադավիա քաղաքից հետո և Պատագոնիայի ամենամեծ քաղաքը։
Քաղաք | ||
---|---|---|
Տրելյու | ||
իսպ.՝ Trelew | ||
Երկիր | Արգենտինա | |
Շրջան | Ռոսոն | |
Ղեկավար | Ադրիան Մադերնա | |
Հիմնադրված է | 1886 թ. | |
Մակերես | 249 կմ² | |
ԲԾՄ | 11 մ | |
Բնակչություն | 99430 մարդ (2010) | |
Խտություն | 376 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 147091 | |
Ժամային գոտի | UTC-4 | |
Փոստային դասիչ | U9100 | |
Պաշտոնական կայք | trelew.gov.ar | |
| ||
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
Քաղաքը գտնվում է Չուբուտ գետի ստորին հոսանքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափից մոտավորապես 20-25 կմ, իսկ Ռոսոնից 17 կմ հեռավորության վրա։ Տեղանքում ռելիեֆը հարթավայրային է։ Քաղաքը գտնվում է կիսաանապատների և անապատների բնական գոտիների սահմանին։ Տարեկան տեղումների միջին քանակը չի գերազանցում 200 մմ։
Պատմություն խմբագրել
Քաղաքի անունը Վալլիերեն թարգմանվում է Լյուի քաղաք (քաղաքի հիմնադիր Լյուիս Ջոնսի անվան կրճատ ձևն է)։ Տրելյուն հիմնադրվել է 1886 թվականին որպես երկաթուղային կայարան։ Այն վալլիական գաղութի մաս է կազմել։ Ներկայումս քաղաքը Պատագոնիայի վալլիական խոշորագույն բնակավայրերից մեկն է, որտեղ մինչև օրս ապրում են Ուելսից եկածների սերունդներ։ Վալլիերենն օգտագործվում է առօրյա խոսքում և դասավանդվում որոշ դպրոցներում։
Տնտեսություն խմբագրել
Տրելյուն խոշոր արդյունաբերական և առևտրային կենտրոն է։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսությունը (անասնաբուծություն), արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առևտուրը, բանկային գործը։ Գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել դեռևս XIX դարի վերջին։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրելյու» հոդվածին։ |