Տրաուն[2] (գերմ.՝ Traun), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգի[3] Լինց Լանդ շրջանում, Դանուբի վտակ Տրաուն գետի հյուսիսային ափին։ Արևելքից սահմանակից է նահանգի վարչական կենտրոնին՝ Լինց քաղաքին։ Անվանումը ծագել է կելտական dru բառից, որ նշանակում է գետ։ Զբաղեցնում է 15,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 24.295[4]: Քաղաքում գործում են ավելի քան 1.200 արտադրական ընկերություններ, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 11 հազար մարդ[5]։

Բնակավայր
Տրաուն
գերմ.՝ Traun
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես15,49 կմ²
ԲԾՄ273 մետր
Բնակչություն24 477 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07229
Փոստային դասիչ4050
Ավտոմոբիլային կոդLL
Պաշտոնական կայքtraun.at
Տրաուն (Ավստրիա)##
Տրաուն (Ավստրիա)

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
18691781—    
18802378+33.5%
18903308+39.1%
19004271+29.1%
19105026+17.7%
19234830−3.9%
19345512+14.1%
19395985+8.6%
19519655+61.3%
196116 026+66.0%
197121 215+32.4%
198121 464+1.2%
199122 260+3.7%
200123 470+5.4%
201123 810+1.4%

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Տրաունի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նորքարեդարյան ժամանակներից։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել հինհռոմեական ժամանակներում։ Շուրջ 790 թվականին պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է dru, 813-ին՝ Տրաուն տեղանունը։ 1113 թվականին կառուցվել է բերդը, որը հետագայում երկու անգամ ենթարկվել է վերակառուցման։ 1784 թվականին բնակավայրում բացվել է առաջին դպրոցը, շուրջ 1850 թվականին՝ առաջին արտադրական ձեռնարկությունները (տեքստիլի, թղթի, քացախի արտադրություն)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 372.
  3. http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=41021%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=15 de agosto de 2012|língua2=de}}
  4. Statistik Austria: Bevölkerung zu Jahresbeginn 2002-2017 nach Gemeinden (Gebietsstand 1. Januar 2017)
  5. Stadt Traun: Informationsbroschüre der Stadt Traun. January 2012

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Տրաունին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրաուն» հոդվածին։