Տուրնեի Աստվածամոր տաճար
Տուրնեի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Tournai, հոլ.՝ Onze-Lieve-Vrouw van Doornik), Տիրամորը նվիրված մայր տաճար բելգիական Տուրնե քաղաքում։ Եպիսկոպոսական նստավայր է (Տուրնեի կաթոլիկական եպիսկոպոսություն)։
Տուրնեի Աստվածամոր տաճար Notre-Dame de Tournai (fr) Onze-Lieve-Vrouw van Doornik (nl) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Տուրնեի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Վալոնիայի մշակութային ժառանգության հուշաչրձան, Վալոնիայի մշակութային ժառանգության անշարժ հուշարձան և Համաշխարհային ժառանգություն |
Առաջնորդ | Գի Հարփիգնի |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Կառուցող՝ անհայտ[1] Ավանդատունը՝ Գ. Հերսեքափ[1] Սուրբ Հոգի կապելլա՝ Սայմոն Վոլլանտ[1] |
Ճարտարապետական ոճ | ռոմանական, գոթական, ֆրանսիական բարոկկո |
Կառուցման ավարտ | 1700[1] |
Հիմնադրված | 12-րդ դար[2] |
Բարձրություն | 83 մետր |
Մակերես | 0,4963 հեկտար, 20,2219 հեկտար |
![]() | |
![]() | |
cathedrale-tournai.be |
Տուրնեի Մայր տաճարը դասվում է Եվրոպայի ամենագեղեցիկ պաշտամունքային կառույցների շարքին։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն Խմբագրել
Մայր Տաճարի շինարարությունը սկսվել է 1110 թվականին այն բանից հետո, երբ 9-րդ դարի կեսերին հրդեհն ավերել է այդ վայրում գտնվող եպիսկոպոսական պալատն ու եկեղեցական համալիրը։
1191 թվականին ռոմանական ճարտարապետական ոճով կառուցվել է տաճարի հիմնական շենքը (միանավ), նրա աշտարակները, կողային տարածքները։ 13-րդ դարում ռոմանական դասը քանդվել է, քանի որ եպիսկոպոս Գոտյե դը Մարվին պլանավորել էր տաճարի ամբողջական վերակառուցում գոթական ոճով։
Նոր գոթական դասերը կառուցվել են 1244-1255 թվականներին, սակայն տաճարի վերակառուցման հետագա աշխատանքները դադարեցվել են։ 1325 թվականին գոթական ոճով կառուցվել են միայն երկու կողային կապելլաներ։
Ճարտարապետություն Խմբագրել
Տաճարն ունի 5 աշխատակ՝ մեկ կենտրոնական և 4 անկյունային զանգակատուն։ Աշտարակների բարձրությունը 83 մ է։ Կառուցի բարձրությունը՝ 58 մ, երկարությունը 134 մ, լայնությունը՝ 36 մ։
Պատկերասրահ Խմբագրել
-
Ընդհանուր տեսարան
-
Միանավ
-
Վերակառուցումը ցույց է տալիս բնօրինակ ռոմանական դասը (դիմացից) և երկու չկառուցված աշտարակները (ետևից)
-
Հարկի հատակագիծ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Description of the Cathedral of Our Lady of Tournai»։ Picture Library։ Royal Institute for the Study and Conservation of Belgium's Artistic Heritage։ Արխիվացված է http://www.kikirpa.be/www2/cgi-bin/wwwopac.exe?DATABASE=obj2&LANGUAGE=0&OPAC_URL=&10059791=ON&LIMIT=200 օրիգինալից 6 May 2021-ին։ Վերցված է 7 July 2011
- ↑ 2,0 2,1 https://whc.unesco.org/en/list/1009
Մատենագրություն Խմբագրել
- «Tournai Cathedral (Belgium)»։ Evaluation by ICOMOS (Report)։ UNESCO։ 2000։ Վերցված է հուլիսի 7, 2011
- Bony Jean (1983)։ French Gothic architecture of the 12th and 13th centuries։ Berkeley: University of California Press։ ISBN 978-0-520-05586-5
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տուրնեի Աստվածամոր տաճար կատեգորիայում։ |