Տուրնեի Աստվածամոր տաճար

Տուրնեի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Tournai, հոլ.՝ Onze-Lieve-Vrouw van Doornik), Տիրամորը նվիրված մայր տաճար բելգիական Տուրնե քաղաքում։ Եպիսկոպոսական նստավայր է (Տուրնեի կաթոլիկական եպիսկոպոսություն)։

Տուրնեի Աստվածամոր տաճար
Notre-Dame de Tournai (fr)
Onze-Lieve-Vrouw van Doornik (nl)
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունԲելգիա Տուրնե, Բելգիա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՏուրնեի թեմ
Հիմնական ամսաթվերը12-րդ դար[2]
Ժառանգության կարգավիճակՎալոնիայի մշակութային ժառանգության հուշաչրձան, Վալոնիայի մշակութային ժառանգության անշարժ հուշարձան և Համաշխարհային ժառանգություն
ԱռաջնորդԳի Հարփիգնի
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԿառուցող՝ անհայտ[1]
Ավանդատունը՝ Գ. Հերսեքափ[1]
Սուրբ Հոգի կապելլա՝ Սայմոն Վոլլանտ[1]
Ճարտարապետական ոճռոմանական, գոթական, ֆրանսիական բարոկկո
Կառուցման ավարտ1700[1]
Հիմնադրված12-րդ դար[2]
Բարձրություն83 մետր
Մակերես0,4963 հեկտար, 20,2219 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame (Tournai) Վիքիպահեստում
cathedrale-tournai.be

Տուրնեի Մայր տաճարը դասվում է Եվրոպայի ամենագեղեցիկ պաշտամունքային կառույցների շարքին։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն խմբագրել

Մայր Տաճարի շինարարությունը սկսվել է 1110 թվականին այն բանից հետո, երբ 9-րդ դարի կեսերին հրդեհն ավերել է այդ վայրում գտնվող եպիսկոպոսական պալատն ու եկեղեցական համալիրը։

1191 թվականին ռոմանական ճարտարապետական ոճով կառուցվել է տաճարի հիմնական շենքը (միանավ), նրա աշտարակները, կողային տարածքները։ 13-րդ դարում ռոմանական դասը քանդվել է, քանի որ եպիսկոպոս Գոտյե դը Մարվին պլանավորել էր տաճարի ամբողջական վերակառուցում գոթական ոճով։

Նոր գոթական դասերը կառուցվել են 1244-1255 թվականներին, սակայն տաճարի վերակառուցման հետագա աշխատանքները դադարեցվել են։ 1325 թվականին գոթական ոճով կառուցվել են միայն երկու կողային կապելլաներ։

Ճարտարապետություն խմբագրել

Տաճարն ունի 5 աշխատակ՝ մեկ կենտրոնական և 4 անկյունային զանգակատուն։ Աշտարակների բարձրությունը 83 մ է։ Կառուցի բարձրությունը՝ 58 մ, երկարությունը 134 մ, լայնությունը՝ 36 մ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Description of the Cathedral of Our Lady of Tournai». Picture Library. Royal Institute for the Study and Conservation of Belgium's Artistic Heritage. Արխիվացված է http://www.kikirpa.be/www2/cgi-bin/wwwopac.exe?DATABASE=obj2&LANGUAGE=0&OPAC_URL=&10059791=ON&LIMIT=200 օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 https://whc.unesco.org/en/list/1009

Մատենագրություն խմբագրել