Տուրկուի գեղարվեստի թանգարան

Տուրկուի գեղարվեստի թանգարան (ֆիններեն՝ Turun taidemuseo, շվեդ.՝ Åbo konstmuseum), հանդիսանում է Ֆինլանդիայի նշանավոր գեղարվեստի թանգարաններից մեկը, որը գտնվում է Տուրկուում՝ Պուոլալանմյակի բլրի վրա (Աուրակատու, 26)։

Տուրկուի գեղարվեստի թանգարան
Տեսակթանգարանի շենք և պատկերասրահ
Երկիր Ֆինլանդիա[1]
ՏեղագրությունՏուրկու[2][1]
Մասն էPuolalanmäki and Turku Art Museum?
ՀասցեAurakatu 26, 20100 Turku[1]20100[1]Աուրակատու (26)[1]
Հիմնադրվել է1904
Այցելուներ80 848 մարդ
Կայքturuntaidemuseo.fi
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանի շենքը ազգային ռոմանտիզմի ոճով կառուցվել է ճարտարապետ Կարլ Գուստավ Նյուստրյոմի կողմից։ Արվեստի հավաքածուի հիմքը դրվել է Տուրկուի Գեղարվեստի ընկերության կողմից, որը կազմակերպվել է 1891 թվականին դասախոս, լրագրող և ընկերության առաջին նախագահ Գուստավ Սիգնեուսի (1851-1907) կողմից։ Ընկերության գործունեությանը նպաստեց այն հանգամանքը, որ Սիգնեուսը հանդիսանում էր Տուրկուի փոխքաղաքապետը։ Նկարների հավաքածուն կազմավորվել է 1904 թվականի գարնանը և փոխանցվել քաղաքին ապրիլի 30-ին։ Հաջորդ օրը թանգարանի նոր շենքում կայացավ ցուցադրության հանդիսավոր բացումը։ Պատկերագրքում ընդգրկված էին Ալբերտ Էդելֆելտի և Էէրո Յարնեֆելտի կողմից ընտրված 479 աշխատանքների 137 ցուցադրություններ։ Հինգ շաբաթվա ընթացքում նոր պատկերասրահ այցելեցին 8 հազար այցելուներ (այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 42 հազար մարդ)։

 

Նոր շենքի շնորհիվ ընդլայնվեց Գեղարվեստական ընկերության ցուցահանդեսային հնարավորությունները, մշտական ցուցադրություններից բացի 1904-1914 ժամանակահատվածում թանգարանում անցկացվում էր 3-5 ցուցահանդես, որին մասնակցում էին Ֆինլանդիայի համարյա բոլոր հայտնի նկարիչները։ 1909 թվականին անցկացվեց դանիական արվեստի, իսկ 1912 թվականին շվեդ Կարլ Լարսոնի ստեղծագործությունների ցուցահանդեսները։ 1909 թվականին Հելսինկիում ցուցադրվեցին Էդվարդ Մունկի աշխատանքները և թանգարանը գնեց նրա վիմագրական ինքնանկարը։

1912 թվականին պատկերասրահում անցկացվեց էլեկտրական լուսավորություն, որի համար վճարում էին մեկենաս եղբայրներ Էռնեստ և Մագնուս Դալստրյոմները։ Դրա շնորհիվ թանգարանի հավաքածուն համալրվեց կերպարվեստի արժեքավոր հավաքածուով։ Նոր պատկերասրահում տեղակայվեց նաև կերպարվեստի դպրոցը, որը զբաղեցնում էր շենքի քառորդ մասը առաջին հարկում։

1919 թվականին մահացավ պատկերասրահի առաջին թանգարանապահը` Վիկտոր Վեստերհոլմը, և ժամանակավոր պահապան նշանակվեց կերպարվեստի դպրոցի դասատու Ռագնար Ունգերնը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1929 թվականը, երբ մշտական թանգարանապահ նշանակվեց Ակսել Խաարտմանը, ով զգալի աշխատանքներ կատարեց քաղաքային գեղարվեստական կյանքի ավանդույթների պահպանման ուղղությամբ։ Պատկերասրահում նրա աշխատելու ընթացքում թանգարանի հավաքածուն եռապատկվեց և զգացվեց ցուցադրության տարածքների պակաս։ Մշտական ցուցադրության մի մասն ապամոնտաժվեց և փոխարինվեց ժամանակավոր ցուցահանդեսներով։ Դրա պատճառով էլ գեղարվեստի դպրոցը 1933 թվականին դուրս բերվեց թանգարանի շենքից։

1970 թվականին թանգարանը համալրվեց Նիլս Դալստրյոմի մասնավոր հավաքածուի խոշոր խմբաքանակով, որոնցում ընդգրկված էին Ալբերտ Էդելֆելտի, Ակսելի Գալլեն-Կալլելաjի և Հելենա Շերֆբեկի մի քանի արժեքավոր կտավներ։

1971 թվականին թանգարանում ցուցադրվեցին Յուսսի Մյանտյունենի քանդակները, նրա նվերը քաղաքին, իսկ 1976 թվականին հրատարակվեց այդ հավաքածուի կատալոգը։ 1958-1965 թվականներին պատկերասրահը ճարտարապետ Կարլ Սանդելինի ղեկավարությամբ ենթարկվեց առաջին խոշոր ռեստավրացիային, ընդ որում նախասրահը, սանդուղքը, փայտե վահանակները և զարդաքանդակները մնացին անփոփոխ, որպես մոդեռն ճարտարապետության նմուշներ։ 1924 թվականին հիմնադրված Տուրկուի նկարիչների միավորումը ներկայումս պատասխանատու է հատուկ ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների ցուցադրության համար։ Եթե Գեղարվեստի ընկերության կողմից 1891 թվականից անցկացվող ամենամյա ցուցահանդեսները նույնիսկ պատերազմի ժամանակ չեն դադարեցրել թեմատիկ ուղղվածության և առանձին նկարիչների աշխատանքներին նվիրված ցուցադրությունները, ապա ներկայումս փոխվել է ժամանակավոր ցուցադրությունների բնույթը։

1961 թվականին Գեղարվեստի ընկերության 70-ամյակի հետ կապված հոբելյանական ցուցահանդեսը նվիրված էր Վյայնյո Աալտոնենին և հիմք հանդիսացավ 1967 թվականին Վյայնյո Աալտոնենի թանգարանի ստեղծման համար։

1981 թվականին Տուրկուի գեղարվեստի թանգարանը ստացավ տարածաշրջանային կարգավիճակ, իսկ 2009 թվականին ավարտված կապիտալ վերանորոգման և ստորգետնյա պահեստարանի կառուցման շնորհիվ լուծվեց ցուցադրության տարածքների պակասի խնդիրը։

 
 
 
 
Ակսելի Գալլեն-Կալլելա
«Ծեր կինն ու կատուն» (ֆիններեն՝ Akka ja kissa)
Ակսելի Գալլեն-Կալլելա
«Յոուկահայնենի վրեժը» (ֆիններեն՝ Joukahaisen kosto)
Ակսելի Գալլեն-Կալլելա
«Պայքար Սամպոյի համար» (ֆիններեն՝ Sammon puolustus)
Հուգո Սիմբերգ
«Կլոր պար» (ֆիններեն՝ Piiritanssi, 1898)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21856
  2. ֆիննական թանգարանի վիճակագրությունFinnish Heritage Agency.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրկուի գեղարվեստի թանգարան» հոդվածին։